Սփին-օֆֆ

Սփին-օֆֆ (անգլ. թարգմանաբար՝ «Կողմնակի ստեղծագործություն», «ճյուղավորում»), գեղարվեստական ստեղծագործություն (գիրք, ֆիլմ, համակարգչային կամ սեղանի խաղ, կոմիքս[1][2]), որը այլ՝ արդեն գոյություն ունեցող ստեղծագործության ճյուղավորումն է և օգտագործում է դրա հայտնիությունը, ճանաչումը կամ առևտրային հաջողությունը տարբեր տարրերի օգտագործման հաշվին՝ կերպարների, իրադարձությունների կամ նրանցմ ովքեր նախորդող ստեղծագործության մեջ երկրորդական դերեր էին կատարում[3]։ Ուրիշ ձև ասած, սփին-օֆֆը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, ինչը կենտրոնական չէր առաջնային ստեղծագործությունում[4]։ Սփին-օֆֆների թողարկումի ժամանակ ենթադրվում է, որ դրանք ընդունվելու են այն լսարանի կողմից, որն արդեն ծանոթ է կերպարների և իրավիճակային ասպեկտների հետ ավելի լավ, քան ընդհանրապես նոր ստեղծագործությունների[5]։

Որպես կանոն, սփին-օֆֆի հիմնական տարբերությունը հասարակ շարունակությունից կամ փրիքվելից այն է, որ այստեղ հիմնական դերերում են լինում այն կերպարները, որոնք դրվագային կամ երկրորդական դերեր էին կատարում նախորդ ստեղծագործությունում։ Կարևոր է նշել սփին-օֆֆի տարբերությունը ռեմեյքից՝ ստեղծագործության նոր մեկնաբանումից, սակայն այլ շեշտավորումներով, տեխնիկայով և նույն սյուժեի զարգացման նոր պայմաններով։

Սփին-օֆֆներ բնօրինակ ստեղծագործությունների նկատմամբ

Սփին-օֆֆի իրադարձությունները կարող են տեղի ունենալ տարբեր ժամանակում բնօրինակ ստեղծագործության ժամանակագրությունում․

Օրինակներ

Գրականությունում

Բնօրինակ ստեղծագործությունՍփին-օֆֆ
«Համլետ»«Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են»
«Մահվան տետրը» մանգա և անիմե«Մահվան տետրը. Ուրիշ տետր․ ԲԲ լոսանջելեսյան մարդասպանի գործ»[6]
«Արևմտյան ճակատում նորություն չկա»«Վերադարձ»
լայթ-նովել և անիմե «Ինչ-որ կախարդական Ինդեքս»լայթ-նովել և անիմե «Ինչ-որ գիտական ռեյլգան»

Կինեմատոգրաֆիայում և հեռուստատեսությունում

Բնօրինակ ստեղծագործությունՍփին-օֆֆ
«Մեծ պայթյունի տեսությունը»«Երիտասարդ Շելդոն»
«Ամբողջ ծանրությամբ»«Ավելի լավ է զանգեք Սոլին»
«Ամենակարող Բրյուսը»«Ամենակարող Էվան»
«Վիքտորիուս» և «ԱյԿառլի»«Սեմ և Քեթ»
«Չիկագոյի հրդեհ»«Չիկագոյի ոստիկանություն», «Չիկագոյի բժիշկներ» և «Չիկագոյի արդարադատություն»
«Մումիան վերադառնում է»«Կարիճների արքան»
«Մեքենաներ»«Ինքնաթիռներ» (նաև շարունակություն է)
«Օուշենի տասնմեկ ընկերները»«Օուշենի ութ ընկերուհիները»
«Խաղալիքների պատմություն»«Բազ Լայթերը աստղային թիմից»
«Բեթմենը վերադառնում է»«Կին կատու»[7]
«Իքս մարդիկ»«Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ»[8][9] (նաև փրիքվել է), «Կուղխ» (նաև շարունակություն է), «Դեդփուլ», «Լոգան», «Դեդփուլ 2»
«Ալի Ջիի շոու»«Ալի Ջին պառլամենտում», «Բորատ։ Ամերիկայի մշակութային հետազոտությունները՝ հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրի», «Բրունո»[10]
«Առյուծ արքան»«Տիմոնը և Պումբան» և «Առյուծ պահապանը»
«Լեգո ֆիլմ»«ԼԵԳՈ Բեթմեն ֆիլմ» (նաև շարունակություն է)
«Բադային պատմություններ»«Քվաք Բվաք» և «Սև թիկնոց»
«Մադագասկար»«Մադագասկարի պինգվինները» և «Կեցցե Ջուլիան թագավորը»
«Անաստասիա»«Բարտոկ Հրաշալի» (նաև փրիքվել է)
«Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ»«Զենա՝ զինվորների թագուհի» և «Հերակլեսի երիտասարդություն»
«Բևեռլի Հիլզ 90210»«Մոդելների ընկերություն», «Մելռոուզ Փլեյս» և «90210»
«Աստղային պատերազմներ»«Էվոկի», «Վտարանդին-մեկ» և «Սոլո» (նաև փրիքվելներ են)
«Բաֆի՝ վամպիրների կործանիչ»«Հրեշտակ»
«Ընկերներ»«Ջոուի»
«Դինաստիա»«Դինաստիա 2․ Քոլբի ընտանիք»
«Վամպիրի օրագրերը»«Առաջնածինները» և «Ժառանգություն»
«Դոկտոր Ով»«Թորչվուդ», «Սառա Ջեյնի արկածներ», «Կ-9», «Կ-9 և компанևя»և ընկերություն, «Դասարան»
«Բիվիս և Բաթհեդ»«Դարիա»[11][12]
«Հիմ-մեն և տիեզերքի տիրակալներ»«Շի-Րա․ Ուժի արքայադուստր»
«Աստղային դարպասներ։ ԱԳ-1»«Աստղային դարպասներ․ Ատլանտիդա»[13], «Աստղային դարպասներ․ Տիեզերք»[14] (նաև շարունակություններ են)
«Շրեկ 2»«Կոշկավոր կատուն» (նաև փրիքվել է)[15]
«Գրեյի անատոմիա»«Մասնավոր պրակտիկա»[16]
«Նինջա - կրիաներ»«Քեյսի Ջոնս»
«Նարուտո»«Տիբի Նարուտո․ Ռոկ Լիի պատանեկության գարուն»
«Հանճար տղայի՝ Ջիմի Նեյթրոնի արկածները»«Շինի մոլորակը» (նաև շարունակություն է)[17]
«Հետ դեպի ապագա 3»«Գլուխը կորցնելու միլիոն միջոց»[18]
«H2O։ Պարզապես ավելացրու ջուր»«Մակո։ Գաղտնիքների կղզի»
«Խոհանոց»«Էլեոն հյուրանոց», «Գրանդ» և «ՍենյաՖեդյա»
«Սկուբի Դու»«Դաֆնա և Վելմա»[19]
«Վինքս Քլաբ»«Վինքս աշխարհ»
«Ֆինեսն ու Ֆերբը»«Մերֆիի օրենք»[20]
«Տրանսֆորմերները»«Բամբլբի» (նաև փրիքվել է)
«Սևազգեստ մարդիկ»«Սևազգեստ մարդիկ․ Ինտերնեյշնլ»
«Ֆորսաժ»«Ֆորսաժ 2» (նաև շարունակություն է)

Համակարգչային խաղերում

Բնօրինակ ստեղծագործությունՍփին-օֆֆ
«Half-Life»«Half-Life: Opposing Force», «Half-Life: Blue Shift», «Half-Life: Decay» (միդքվելներ)
«Sonic Adventure 2»«Shadow the Hedgehog»
«Grand Theft Auto IV»«Grand Theft Auto IV: The Lost and Damned», «Grand Theft Auto: The Ballad of Gay Tony»
«Super Mario»«Mario Kart», «Mario Party», «Super Mario RPG: Legend of the Seven Stars»

Մեդիայում

Գոյություն ունի «Spinoff NASA» ասմագիրը, որը ամեն տարի հրապարակվում է ՆԱՍԱ-յի կողմից[21], որտեղ պատմվում է այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել տիեզերային տարածքի ուսումասիրման համար, որոնք հիմա օգտագործվում են առօրյա կյանքում[22][23]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ