Մատուրին

Մատուրին (իսպ.՝ Maturin)[1], քաղաք Վենեսուելայի հյուսիսարևելյան մասում[2], Օրինոկոյի վտակ Գուարապիչե գետի ափին[3], երկրի մայրաքաղաք Կարակասից 415 կիլոմետր դեպի արևմուտք[4]։ Մոնագաս նահանգի[5] և Մատուրին համայնքի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը՝ 647.459[6]. այդ ցուցանիշով Վենեսուելայում գրավում է իններորդ տեղը՝ հաջորդելով Կարակասին, Մարակայբոյին, Վալենսիային, Բարկիսիմետոյին, Մարակային, Սյուդադ Գուայանային և Սան Քրիստոբալին[7]։

Բնակավայր
Մատուրին
Դրոշ

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1760 թ.
Մակերես465,4 կմ²
ԲԾՄ67±1 մետր
Բնակչություն514 046 մարդ (2015)
Հեռախոսային կոդ0291
Ավտոմոբիլային կոդN
Պաշտոնական կայքalcaldiadematurin.gob.ve
Մատուրին (Վենեսուելա)##
Մատուրին (Վենեսուելա)

Պատմություն

Կոչվել է ժամանակին այստեղ բնակված հնդկացիական ցեղի առաջնորդի անունով, ով զոհվել է իսպանացի կոնկիստադորների դեմ ճակատամարտելիս։ Բնակավայրի հիմնադրման պաշտոնական տարեթիվ է համարվում 1760 թվականի դեկտեմբերի 7-ը։ Հիմնադրել են ֆրանցիսկյան միսիոներները, ովքեր կաթոլիկություն էին տարածում հնդկացիների շրջանում։ 1813 թվականի ապրիլին Մատուրինի մերձակայքում տեղի է ունեցել Ալտո դե լոս Գոդոսի ճակատամարտը, որը կարևոր դեր է խաղացել Վենեսուելայի անկախության համար մղված պայքորում։ 1909 թվականին Մատուրինը հռչակվել է նոր կազմավորված Մոնագաս նահանգի մայր քաղաք, 1958 թվականին էլ դարձել է կաթոլիկ թեմի առաջնորդանիստ[8]։

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերն են նավթի արդյունահանումն ու վերամշակումը[9]։

Մատուրինում են գտնվում Վենեսուելայի ամենամեծ մարզադաշտը՝ Estadio Monumental de Maturín-ը, որն ունի 52 հազար նստատեղ, երկրի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Universidad de Oriente-ն, 1981 թվականին կառուցված Nuestra Señora del Carmen կաթոլիկական տաճարը՝ 55 մետր բարձրություն ունեցող աշտարակներով[10]։

Պատկերասրահ

Կլիմա

Մատուրինին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw):

Կլիմայական տվյալները Մատուրին
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)34.9
(94.8)
35.7
(96.3)
36.2
(97.2)
36.8
(98.2)
36.7
(98.1)
35.9
(96.6)
36.8
(98.2)
37.1
(98.8)
36.9
(98.4)
36.7
(98.1)
35.5
(95.9)
35.1
(95.2)
37.1
(98.8)
Միջին բարձր °C (°F)30.7
(87.3)
31.4
(88.5)
32.2
(90)
32.8
(91)
32.4
(90.3)
30.9
(87.6)
30.9
(87.6)
31.6
(88.9)
32.3
(90.1)
32.3
(90.1)
31.5
(88.7)
30.7
(87.3)
31.6
(88.9)
Միջին օրական °C (°F)26.2
(79.2)
26.6
(79.9)
27.1
(80.8)
27.8
(82)
27.8
(82)
26.9
(80.4)
26.9
(80.4)
27.4
(81.3)
27.9
(82.2)
27.9
(82.2)
27.4
(81.3)
26.6
(79.9)
27.2
(81)
Միջին ցածր °C (°F)21.7
(71.1)
21.7
(71.1)
22.0
(71.6)
22.8
(73)
23.2
(73.8)
22.9
(73.2)
22.8
(73)
23.1
(73.6)
23.5
(74.3)
23.4
(74.1)
23.2
(73.8)
22.4
(72.3)
22.7
(72.9)
Ռեկորդային ցածր °C (°F)16.7
(62.1)
18.7
(65.7)
18.5
(65.3)
18.1
(64.6)
18.3
(64.9)
16.1
(61)
17.2
(63)
18.3
(64.9)
20.7
(69.3)
20.4
(68.7)
18.3
(64.9)
18.0
(64.4)
16.1
(61)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)58
(2.28)
33
(1.3)
24
(0.94)
37
(1.46)
100
(3.94)
208
(8.19)
215
(8.46)
177
(6.97)
131
(5.16)
107
(4.21)
135
(5.31)
111
(4.37)
1336
(52,6)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm)9.75.74.04.210.618.119.617.812.812.114.212.6141.4
% խոնավություն74.571.570.570.072.076.576.575.574.074.076.576.074.0
Միջին ամսական արևային ժամ248.0224.0251.1228.0213.9168.0186.0204.6213.0232.5219.0229.42617,5
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[11][12]
Աղբյուր #2: NOAA (extremes, rainy days, and sun)[13]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • [1] (Spanish)
  • [2](չաշխատող հղում) (Spanish)
  • [3] (Spanish)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուրին» հոդվածին։