Մարգարիտն ու փրփուրը (նկար)

Մարգարիտն ու ալիքը (ֆր.՝ La Perle et la vague[2], կոչվում է նաև «Ալիքն ու մարգարիտը»), ֆրանսիացի նկարիչ Պոլ Բոդրիի 1862 թվականին ստեղծած կտավը[3]:

Մարգարիտն ու ալիքը
La Perle et la vague
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Բոդրի
տարի1862
բարձրություն83.5
լայնություն178
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրնյու
նյութԿտավ յուղաներկ
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերԵվգենյա
մակագրությունPaul.Baudry.1862.
կայք
Ծանոթագրություններ
 The Pearl and the Wave Վիքիպահեստում

Պատմություն

Կտավը ստեղծվել է 1862 թվականին և համարվում է Բոդրիի այդ շրջանի առավել հայտնի գործերից։ 1863 թվականին Ֆրանսիայի կայսրուհի Եվգենին այն ձեռք է բերել 20 հազար ֆրանկով[4][5], որը նրա երկրորդ արժեքավոր ձեռքբերումն է եղել[5]։ 1904 թվականից կտավը համալրում է Մադրիդի Պրադոյի թանգարանի հավաքածուն։

Նկարագրություն

Նկարում պատկերված մերկ կին՝ պառկած ժայռոտ ծովեզրին, գլուխը դեպի ուսը շրջած, հայացքը դեպի դիտողին։ Հետևի պլանում ծովի ալիքներն են։

Քննադատների գնահատական

Նկարը մեծ հետաքրքրության է արժանացել ժամանակակիցների կողմից[6]։ Իր տեխնիկական և բացառիկ որակի համար արժանացել է քննադատների դրվատանքին[7]։

Ամերիկացի նկարիչ, գրող Կենոն Քոքսը կտավն անվանել է «19-րդ դարի ամենակատարյալ մերկ պատկեր»։ Քոքսն առանձնացնում է նկարի որոշ առանձնահատկություններ, որոնք նա նկարագրում է որպես «գրավիչ կեցվածք». «կլորավուն, նրբագեղ մարմին», «փոսիկներով ուսեր», «նուրբ գծերի ըմբոշխնում», «գունային գրավչություն», «նուրբ մակերեսի կատարելություն»։ Ըստ նրա այս ամենը կտավին դարձնում են իրական գլուխգործոց[3][8]։

Արվեստի պատմաբան Բեյլի Վան Հուքը կտավը բնորոշում է որպես մերկ ստեղծագործության նմուշներից մեկը, որտեղ կինը ծուլորեն պառկած է դիտողին հաճույք պատճառելու համար, ինչն արվեստաբանը համարում է այլասերում[3]։

Ֆրանսիացի քննադատ Ժյուլ Անտուանը կտավը նկարագրել է որպես «ֆարիզյան modiste», ով այս վայրի վայրում պառկած սպասում է մոլորյալ միլիոնատիրոջ[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ