Մարգո Բինհեմ

Մարգո Բինհեմ (անգլ.՝ Margot Bingham, դեկտեմբերի 6, 1987(1987-12-06), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Մարգո Բինհեմ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 6, 1987(1987-12-06) (36 տարեկան)
Ծննդավայր՝Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և հեղինակ-կատարող
IMDb։ID 3925982

Բինհեմը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, ավարտել է Ֆիլադելֆիայի արվեստի և թատրոնի դպրոցը[1]։ 2010 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հանդես գալ թատրոնի բեմերում և աշխատել որպես երգչուհի սրճարանում։ Հաջորդ տարի նա հայտնվել է բրոդվեյան մուզիքլ «Բոհեմ»-ում[2]։ 2013 թվականին Բինհեմը HBO-ի «Ընդհատակյա կայսրություն» հեռուսատասերիալում ստացել է 1920-ականների ջազային երգչուհու երկրոդային դեր, որի համար արժանացել է քննադատների գովասանքին[2][3]։ 2014 թվականին նա ունեցել է երկրորդային դեր El Rey Network-ի կարճատև «Ցլամարտիկ» սերիալում[4]։

2015 թվականին Բինհեմը ստացել է 3 առաջատար դերերից մեկը ABC-ի «Ընտանիք» սերիալում՝ ստեղծված Ջեննա Բենսի կողմից[5]։ Հետո արժանացել է «Վարսավիրանոց 3» ֆիլմում գլխավոր դերակատարուհու դերին[6]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումը ռուսերենԱնվանումը անգլերենԴերԾանոթագրություններ
2013ВезунчикGolden BoyՈստիկանԷպիզոդ. «Next Question»
2013Горящая синеваBurning BlueԴևոն
2014Жуть!Fugly!Սև աղջիկը
2013-2014Подпольная империяBoardwalk EmpireՄեյթլենդի դուստրը11 էպիզոդ
Առաջադրում— Գիլդիի մրցանակը ԱՄՆ-ի կինոդերասաններին՝ դրամատիկ սերիալի լավագույն դերասանական կազմի համար
2014МатадорMatadorԲիլի6 էպիզոդ
2015DestinedՄայա
2015The Erotic Fire of the UnattainableԱլմա
2015Her CompositionՋիլա
2016СемьяThe FamilyՆինա ՄեյերՊարբերական դեր, 12 էպիզոդ
2016Парикмахерская 3Barbershop 3Բրի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Բինհեմ» հոդվածին։