Մարիո Տեստինո

Մարիո Տեստինո (իսպ.՝ Mario Testino, հոկտեմբերի 30, 1954(1954-10-30)[1][2][3][…], Լիմա, Պերու[4]), բրիտանացի լուսանկարիչ պերուական ծագմամբ, նորաձև լուսանկարչության վարպետներից։

Մարիո Տեստինո
իսպ.՝ Mario Testino
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1954(1954-10-30)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Պերու
ԿրթությունUniversidad del Pacifico?, Պերուի Կաթոլիկական համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և fashion photographer
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Order of Merit for Distinguished Services
ԱնդամությունRoyal Photographic Society?
Կայքmariotestino.com
 Mario Testino Վիքիպահեստում

Սովորել է Պերուի կաթոլիական և Սան Դիեգոյի համալսարաններում։ 1976 թվականից ապրում է Լոնդոնում։ Աշխատել է Vogue, Vanity Fair ամսագրերի համար, լուսանկարել է արքայադուստր Դիանային, Մադոննային, Լեդի Գագային։ Հիմնել է թանգարան Լիմայում։ Կերպարներ է ստեղծել Gucci, Burberry, Versace, Michael Kors, Chanel, Stuart Weitzman, Carolina Herrera և Estée Lauder բրենդների համար։

Բացի լուսանկարչությունից, Տեստինոն եղել է կրեատիվ տնօրեն, հրավիրյալ խմբագիր, թանգարանի հիմնադիր, արվեստի գործերի կոլեկցիոներ, ձեռնարկատեր և կոլլաբորացիոնիստ[5][6]։

2007 թվականին հիմնադրել է «MARIOTESTINO+»[7] ընկերությունը, որը զբաղվում է բրենդներով, գրաֆիկ դիզայնով, ֆիլմարտադրությամբ, գրքերով, ցուցահանդեսներով և այլն[8]։

The Observer ամսագրի աշխատակից Աարոն Հիքլինը գրել է, որ նա «նորաձևության ինդուստրիայի ամենահաջողակ լուսանկարիչն է»[9]։

Պատանեկություն

Տեստինոն ծնվել և մեծացել է Լիմայում՝ հարուստ հռոմեացի կաթոլիկների ընտանիքում։ Վեց երեխաներից ամենամեծն է․ ունի իսպանական, իտալական, իռլանդական ծագում[10]։ Տեստինոն հաճախել է Սանտա Մարիա Մարիանիստաս կաթոլիկ դպրոցը։ Մանկության տարիներին երազել է քահանա դառնալ[11]։

Մարիո Տեստինոն տնտեսագիտություն է ուսանել La Universidad del Pacífico, հետո Պերուի Պապական կաթոլիկական համալսարանում, ինչպես նաև Սան Դիեգոյի համալսարանում։

1976 թվականին նա տեղափոխվում է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն՝ լուսանկարչություն ուսումնասիրելու՝ տնտեսագիտության, իրավունքի ու միջազգային հարաբերությունների ոլորտում հետազոտությունները մի կողմ թողնելով։ Ջոն Վիքերսի և Փոլ Նյուջենտի ստուդիաներում ուսանելիս իր առաջին քայլերն է անում որպես լուսանկարիչ։ Որպեսզի իրեն կարողանա ապահովել, աշխատել է որպես մատուցող[12]։ Նրա մազերը վարդագույն էին ներկված, ինչը օգնեց, որ դառնա հայտնի։ Տեստինոն ազդվել է բրիտանացի նորաձևության լուսանկարիչ Սեսիլ Բիթոնից[13]։ Մարիոյին Լոնդոնը տալիս էր անսահման հնարավորություններ, ինչը նրան չէր կարող տալ Պերուն[14]։

1983 թվականին նրա աշխատանքներն առաջին անգամ տպագրվել են Vogue ամսագրում[15]։

1990-ականների սկզբին Տեստինոն ոգեշնչում է փնտրել իր մանկության տարիներում, որոնք անցկացրել է Պերուում, և դեռահասության տարիներում՝ Բրազիլիայում անցկացրած[16]․ դրանք օգնեցին լուսանկարչին՝ ստեղծելու իր անկրկնելի ոճը։

Կարիերա

Մարիո Տեստինոն աշխարհի ամենահայտնի նորաձևության լուսանկարիչներից է։ Նա աշխատել է Vogue, V, Vanity Fair, GQ, LOVE, Allure և VMan ամսագրերի համար։ Vogue ամսագրի խմբագիր Սյուզի Մենկեսն ասում է․ «Տեստինոյի վարպետությունը նախևառաջ կայանում է նրանում, որ իր մոդելների մոտ բացահայտում է մարդկային որակները»[17]։

Արքայադուստր Դիանայի լուսանկարը Լիմայի Մարիո Տեստինոյի թանգարանում

Տեստինոյի ամենահայտնի աշխատանքներից է Բրիտանական թագավորական ընտանիքի դիմանկարները, հատկապես Դիանայի ֆոտոշարքը՝ ստեղծված 1997 թվականին՝ Vanity Fair ամսագրի համար[18]։ Լուսանկարիչը 2010 թվականի դեկտեմբերին հրավիրվել է նաև Ուելսի արքայազն Ուիլյամի և Ուելսի արքայադուստր Քեթրինի նշանադրության ժամանակ լուսանկարելու[19]։ 2015 թվականի հուլիսին լուսանկարել է նաև արքայական ընտանիքին Արքայադուստր Շարլոտի մկրտությունից հետո Սանդրինգհեմյան պալատում։ Տեստինոն նաև այլ արքայական ընտանիքիների է լուսանկարել[20]։

1990-ականներին Տեստինոյի և Թոմ Ֆորդի համագործակցությունը բերեց Gucci նորաձևության տան վերածննդին[21]։

Ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է․

Նորաձև լուսանկարը արվեստի և առևտրի բարդ խառնուրդ է․ ես մտածում եմ, որ ոչ ոք դա այնքան լավ չի հասկանում, որքան Մարիոն[22][23]։
- Աննա Վինտուր

Մարիո Տեստինոն Տերենս Պեպպերից ստացել է «Մեր ժամանակների Ջոն Սինգեր Սարջենթ» կոչումը Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[24]։ 2002 թվականին այդտեղ կայացավ Տեստինոյի «Դիմանկարներ» ցուցահանդեսը։ Դրան հաջորդող չորս տարիներին ցուցահանդեսը շրջեց աշխարհով մեկ[25]։

2010 թվականի մայիսի 25-ին ստացավ Պերուին մատուցած ծառայությունների մեծ խաչ շքանշան[26] իսկ 2007 թվականին՝ Տիրադետես մեդալ Բրազիլիայում[27]։

2011 թվականին Տեստինոն դարձել է Արքայական լուսանկարչական ընկերության պատվավոր անդամ[28]։ Նույն թվականին GQ ամսագիրը նրան ճանաչեց որպես «Տարվա մարդ»[29]։

2014 թվականի հունվարի 14-ին Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Էդ Վայզին Տեստինոյին շնորհեց Բրիտանական կայսրության շքանշան[30]։

Հաճախորդներ

Allure, Burberry, Calvin Klein, Carolina Herrera, Roberto Cavalli, Chanel, Cîroc, Dolce & Gabbana, Estée Lauder, Etro, Fabergé, Ferragamo, Furla, Gap, GQ, Gucci, Givenchy, Harper's Bazaar, Hugo Boss, Iguatemi, Lancôme, Loewe, The Macallan, Massimo Dutti, Mercedes Benz, Michael Kors, Missoni, Ochirly, Ralph Lauren, Revlon, Stefanel, St John, Stuart Weitzman, Shiseido, Shanghai Tang, Sonia Rykiel, Tod's, Trussardi, V, Valentino, Vanity Fair, Versace, VMAN, Vogue, Wolford[31]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ