Մարիսա Միլլեր

Մարիսա Միլլեր (անգլ.՝ Marisa Miller օգոստոսի 6, 1978(1978-08-06)[1], Սանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Մարիսա Միլլեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1978(1978-08-06)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՍանտա Քրուզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունAptos High School?
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրԱՄՆ
ԱմուսինGriffin Guess?
Կայքmarisamiller.com
 Marisa Miller Վիքիպահեստում

Կենսագրություն

Մարիսա լի Բերետան ծնվել է 1978 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում։ Նա ունի երկու քույր[2]։ Մարիսան սովորել է Էֆթոս Հայ և Մոնթե Վիստա միջնակարգ դպրոցներում[3]։

Իր կարիերայի սկզբում նրան նկատել են իտալացի գործակալներն ու առաջարկել հանդես գալ որպես մոդել ։ Երեք տարի աղջիկը մոր հետ ապրել է Իտալիայում։ 19 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է «Perfect 10» ամսագրում։

Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ ծանոթանալուց հետո նա դարձել է Victoria's Secret-ի հրեշտակը և սկսել է հայտնվել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են են Վոգը, Sports Illustrated-ը, «GQ»-ը, «Cosmo»-ն և այլն։ 2008 թվականին Maxim ամսագիրը նրան դասել է առաջին հորիզոնականը «ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակում, իսկ 2010 թվականին Մարիսան գլխավորել է FHM ամսագրի «Աշխարհի ամենասեքսուալ կանայք» ցուցակը համընդհանուր հարցման արդյունքներով։ Նրա կարիերան անվանել են «Ամերիկյան մեծ սուպեր մոդելի վերադարձը»։

Մորիսան նաև աշխատել է «Harley Davidson» ընկերության հետ, որը նրան համարել է ընկերության պատմության մեջ առաջին ներկայացուցիչը։ Նա նաև եղել է ֆուտբոլի ազգային լիգայի մամուլի քարտուղարը։ Նա համագործակցել է «Tommy Hilfiger», «Guess», «True religion jeans» և այլ ապրանքանիշների հետ։ Բացի այդ, Միլլերը «Ամերիկյան ուռուցքաբանական համայնք»-ի և Ամերիկայի զինված ուժերի օգնության միացյալ կազմակերպության դեսպանն է։

Մարիսան որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» և «Շքեղ տղամարդո մոդելի որոնումներում» հեռուստահաղորդումներին։ 2004 թվականին նկարահանվել է «Puddle of Mudd» խմբի «Spin You Around» երգի տեսահոլովակում։ Հանդես է եկել մի փոքր դերով հայտնի կատակերգական սերալում՝ «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը»։

2012 թվականի մայիսին հղիության ժամանակ մերկ լուսանկարվել է Allure ամսագրի համար։

2013 թվականին Մարիսան խաղացել է «Rest In Peace Department» կատակերգական ֆիլմում։ Նրա գործընկերներն են Ռայան Ռեյնոլդսը, Քևին Բեյքոնը և Ջեֆ Բրիջեսը ։ Ֆիլմում նրան բաժին է հասել գլխավոր կանացի դերերից մեկը՝ նա մարմնավորում էր հերոս Ջեֆ Բրիջեսին։

Անձնական կյանք

2000-2002 թվականներին ամուսնացած է եղել Ջիմ Միլլերի հետ։

2006 թվականի ապրիլի 15-ից Մարիսան երկրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Գրիֆին Հեսի հետ։ Ամուսիններն ունեն երկու որդի ՝ Գեյվին լի Հեսսը և Գրեյսոն լի Բազիլ Հեսսը[4]։

Ֆիլմագրություն

ԹիվՀայերեն անվանումՕրիգինալ անունԴեր
2007ԳեղեցկուհիներEntourageՄոդել
2008Վիկտորիա'ս ՍիկրետVictoria Secret TVԿամեո
2009Ամուրի ԳարիGary UnmarriedԲրիթնի
2013Հողը թեթև լինի, բաժանմունքR.I.P.D.Ավատար Ռոյա

Ծանոթագրություններ