Մարի Լանգ

Մարի Լանգ (անգլ.՝ Marie Lang, մարտի 8, 1858(1858-03-08)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[1][2], Altmünster, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]), ավստրիացի ֆեմինիստ, թեոսոֆիստ և հրատարակիչ։ 1858 թվականին Վիեննայում ծնված Լանգը դաստիարակվել է ազատական, միջինից բարձր դասի ընտանիքում։ Առաջին ամուսնուց ամուսնալուծվելուց հետո 1884 թվականին նա ամուսնացել է Էդմունդ Լանգի հետ և միասին ազդեցիկ սալոն են ունեցել, որտեղ հյուրընկալել են քաղաքական գործիչների և մտավորականների։ 1880-ականների վերջերին միանալով կանանց շարժմանը՝ Լանգը դարձել է կանանց իրավունքների ազդեցիկ պաշտպան։ 1893 թվականին Օգյուստ Ֆիկերտի և Ռոզա Մայրեդերի հետ միասին հիմնել են Allgemeiner Österreichischer Frauenverein (Ավստրիայի կանանց ընդհանուր ասոցիացիա)։ Չնայած ասոցիացիաները կարգավորող օրենքի 30-րդ բաժնի դրույթների, ըստ որի արգելում էր կանանց ներգրավումը քաղաքականության մեջ, երեք ընկերուհիներն օգտագործել են իրենց ազդեցիկ քաղաքական և մտավորական կապերը` կանանց և երեխաների քաղաքացիական իրավունքները կարգավորող օրենքներում օրենսդրական փոփոխություններ կատարելու և կանանց ընտրական իրավունքի օգտին։ 1898 թվականին Լանգը հիմնադրել է կանանց «Dokumente der Frauen» (Կանանց փաստաթղթեր) հանդեսը և որպես գլխավոր խմբագիր աշխատել մինչև 1902 թվականը։

Մարի Լանգ
գերմ.՝ Marie Lang
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1858(1858-03-08)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էհոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրAltmünster, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն Ավստրիա[3]
Մասնագիտությունգրական սալոնի տեր, գրող, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր
ԱմուսինԷդմունդ Լանգ
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՀայնց Լանգ, Էրվին Լանգ և Լիլիթ Լանգ
 Marie Lang Վիքիպահեստում

1902 թվականին Լանգը Լոնդոնում մասնակցել է Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի համաժողովին և այցելել է Պասմոր Էդվարդսի բնակավայր՝ դառնալով սոցիալական բարեկեցության ծրագրերի ջատագով։ Վերադառնալով Ավստրիա՝ նա դասախոսություններ է կարդացել Frauenverein-ի կարգավորման շարժման վերաբերյալ և կազմակերպել է Վիեննայի բնակավայրերի միությունը և մինչև 1909 թվականը ընդգրկվել նրա խորհրդի կազմում։ 1901 թվականին նա հիմնադրել է Ottakring Settlement House-ը, որը կանանց սոցիալական ծառայություններ է մատուցել։ 1905 թվականին միանալով կանանց ընտրական իրավունքի հանձնաժողովին՝ նա ակտիվորեն ներգրավվել է 30-րդ բաժինը փոխելու և կանանց ձայնի իրավունք ստանալու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լանգն աշխատել է ռազմական հիվանդանոցում՝ կատարելով շվեդական մերսման թերապիա։ Նրա ամուսինը մահացել է 1918 թվականին, և երկու տարի անց նա հեռացել է Settlement Society-ից` ընտանիքին ժամանակ հատկացնելու համար։ Մարի Լանգին հիշում են որպես Ավստրիայում կանանց շարժման դարաշրջանի առաջատար դեմքերից մեկին։ Լանգի հիմնադրած «Բնակավայրերի միություն» (Settlement Society) ընկերությունը գործել է մինչև 2003 թվականը և օրինակ է ծառայել ավստրիական բազմաթիվ սոցիալական ծառայությունների, ինչպիսիք են մեծահասակների կրթությունը, երեխաների և մայրության խնամքը, ամառային ճամբարի ծրագրերը և տուբերկուլյոզի բուժումը։

Վաղ կյանք

Մարի և Թեոդոր Կյոչերտները, մոտ 1880-1884 թթ․

Մարի Կատարինա Օգյուստ Ֆրեդերիկ Վիսգրիլը ծնվել է 1858 թվականի մարտի 8-ին Ավստրիական կայսրության մայրաքաղաք Վիեննայում՝ Էմիլի (ծնդյան անունը՝ Շոլց) և Կառլ Վիսգրիլի ընտանիքում (հայտնի է նաև որպես Կառլ Մաթիաս Վիսգրիլ)[4][5]։ Նրա ընտանիքը սերել է վիեննական ազատական բարձր-միջին դասի խավից[6]։ Մայրը եղել է դերասանուհի և կատակերգու դերասան Վենցել Շոլցի զարմուհին։ Հայրը եղել է վարպետ հյուսն[5], քաղաքացիական ազատության ջատագով, աջակցել է 1848 թվականի հեղափոխություններին[7]։ Վիսգրիլը կրթություն ստացել է տանը՝ տեղի գիմնազիայի ուսուցչի մոտ[8]։

1880 կամ 1881 թվականին Վիսգրիլն ամուսնացել է պալատի ոսկերիչ Թեոդոր Կյոչերտի հետ։ Մինչև 1884 թվականին ամուսնալուծվելը նրանք ունեցել են մեկ որդի՝ Էրիխը[4][8]։ Ինչպես պահանջվում էին ժամանակի իրավական կոնվենցիաները, ամուսանալուծությունից հետո նա կորցրել է իր որդու խնամակալությունը, բայց մայրն ու որդին մտերիմ են եղել[9]։ Հենրիխ Կյոչերի և Մելանի Լանգի[10] ամուսանության ժամանակ հանդիպել է հրեա փաստաբան[6] Էդմունդ Լանգին[9]։ 1885 թվականին Վիսգրիլն ու Էդմունդը որդի են ունեցել՝ Հայնցին, որից հետո զույգն ամուսնացել է։ Ամուսնանալուց հետո Էդմունդն ընդունել է բողոքականություն[6]։ 1886 թվականին Լանգն ունեցել է երկրորդ որդուն՝ Էրվինին[9], որը հետագայում դարձել է նկարիչ և ամուսնացել պարուհի Գրետա Վիզենտալի հետ[11]։

Գործունեություն

Լանգ ընտանիքը ներգրավված էր Վիեննայի սալոնային մշակույթում և գրեթե ամեն երեկո նրանց տանը կազմակերպում էին նկարիչների և քաղաքական գործիչների հավաքույթներ[12]։ Նրանք ամառներն անց էին կացնում Գրինցինգի Schloß Belle Vue-ում[6] : Այս տեղը հայտնի է որպես մի վայր, որտեղ Զիգմունդ Ֆրոյդը իրականացրել է իր երազը՝ Իրմայի ներարկումը[13]։ Ֆրեդերիկ Էքշտեյնի և Ֆրանց Հարթմանի հետ զույգը նաև ստեղծել է թեոսոֆիական ուսումնասիրության խումբ։ 1888 թվականին նրանք հանդիպել են փիլիսոփա Ռուդոլֆ Շտայներին և նրան ծանոթացրել թեոսոֆիական գրականության, ինչպես նաև Լանգի ընկերոջ՝ Ռոզա Մայրեդերի հետ[14]։ Կանայք իրենց ազդեցիկ դերն են ունեցել Շտայների զարգացման գործում, և Լանգն ու Մայրերդերը շարունակել են նամակագրությունը երկար տարիներ[15]։ Շտայները խոստովանել է, որ Լանգը կառույցի հոգին էր, և որ իր անհատականությունն ու հետաքրքրությունն աստոսոֆիայի նկատմամբ խթանել են տարբեր տեսակետներ ունեցող խմբի անդամների մասնակցությանը[16]։ Նրա հյուրընկալությունը տարածվել է կոմպոզիտոր Հուգո Վոլֆի վրա, ում մասին երկար շաբաթներ նա հոգ է տարել հիվանդության ընթացքում[17]։

Ծանոթագրություններ

Մատենագիտություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լանգ» հոդվածին։