Մարց (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Գյուղ
Մարց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Գյուղ Թումանյան համայնք[1]
ԳյուղապետՌոբերտ Գալստյան[2]
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն496[3] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)##
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)
Մարց (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Մարց (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Գտնվում է Մարց գետի ափին, Ալավերդի քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ կազմում է 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 33 կմ հյուսիս-արևելք։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Մոտկոր, Ագադակ, Դեղձուտ, Զազի տներ և այլն)։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում է «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին, իսկ գյուղից 5 կմ հարավ-արևելք` Իգատակի վանքը, որից մնացել է միայն անմշակ քարերով պատված եկեղեցին (1255 թ.): Մարցում և շրջակայքում պահպանվել են նաև միջնադարյան մատուռներ (XIII-XIV դդ.), խաչարձաններ (XIII դդ.) և խաչքարերով (XIII-XVII դդ.) հարուստ գերեզմանոցներ։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարցի մշտական բնակչությունը կազմել է 496, առկա բնակչությունը՝ 472 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են[4], որոնց նախնիները հիմնականում եկել են Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառից և նախկին Շամշադինի շրջանից[5]։

Մարցի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ197311[4]5788761037937896671903[7]652496[3]

Մարցում են ծնվել Խորհրդային Միության հերոս Աշխարհբեկ Ղազարյանը (1918-1986) և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Ղազարյանը (1913-1995)։

Տես նաև

Ծանոթագրություններ