Մաքսիմ Ցիհալկո

ֆուտբոլիստ

Մաքսիմ Վլադիմիրովիչ Ցիհալկո (բելառուս․՝ Максім Уладзіміравіч Цыгалка[1], մայիսի 27, 1983(1983-05-27), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2020(2020-12-25)), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Մաքսիմ Ցիհալկո
բելառուս․՝ Максім Цыгалка
Քաղաքացիությունը Բելառուս
Ծննդյան ամսաթիվմայիսի 27, 1983(1983-05-27)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 25, 2020(2020-12-25) (37 տարեկան)
Հասակ185 սանտիմետր
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

Կարիերան սկսել է «Դինամո-Յունի» երիտասարդական ակումբում։ Հետո խաղացել է Մինսկի «Դինամո»-ում, որտեղ 5 տարի մնալուց հետո տեղափոխվել է «Նաֆթան»։ 2007 թվականին տեղափոխվել է ղազախական ակումբ «Կայսար»։ 2008 թվականի ամռանը վերադարձել է Հայաստան, որտեղ ստորագրել է պայմանագիր «Բանանց» ակումբի հետ և մասնակցել է առաջնության 4 խաղի։ Նույն թվականին տեղափոխվել է «Սավիտ Մոգիլյով», որտեղ խաղացել է մինչև ակումբի գործունեության դադարեցումը՝ 2009 թվականին։ 2010 թվականին՝ 26 տարեկանում, ավարտել է իր կարիերան մշտական տրավմաների պատճառով։

Ազգային հավաքականի կարիերա

2023 թվականի ապրիլին Բելառուսի ազգային հավաքականում մասնակցել է 2 խաղի ընդդեմ Ուզբեկստանի հավաքականի։ Առաջին տնային խաղում Ցիհալկոն բացել է հաշիվը՝ գոլ խփելով հանդիպման 26-րդ րոպեին (2:2)։

Անձնական կյանք

Յուրիի երկվորյակ եղբայրը ևս ավարտել է իր կարիերան տրավմաների պատճառով։

Փոփ մշակույթը նրա մասին

Մաքսիմը և, ավելի փոքր չափով, նրա եղբայրը՝ Յուրին, համբավ են ձեռք բերել ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ նրանց ներկայացրել են Sports Interactive-ի «Championship Manager» և «Football Manager» համակարգչային խաղերում, հատկապես CM 01/02-ում։ Երկու խաղացողներն էլ տվյալների բազայում էին՝ լավ մեկնարկային վիճակագրությամբ և շատ մեծ ներուժով, և, մասնավորապես, Մաքսիմը կարող էր դառնալ համաշխարհային կարգի խաղացող, քանի որ նա շատ լավ հայտնի է «Football Manager» շարքի երկրպագուների շրջանում և համարվում է խաղի լեգենդներից մեկը[2][3]։

Ձեռքբերումներ

  • Բելառուսի գավաթակիր՝ 2002-2003
  • Բելառուսի չեմպիոն՝ 2004

Ծանոթագրություններ