Մեթյու Գուդ

Մեթյու Ուիլյամ Գուդ (անգլ.՝ Matthew William Goode, ապրիլի 3, 1978(1978-04-03)[1], Էքսետեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի դերասան։

Մեթյու Գուդ
Մեթյու Գուդը 2014 թվականի սեպտեմբերին՝ Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էապրիլի 3, 1978 (46 տարեկան)
ԾննդավայրԷգզեթեր, Դևոն, Անգլիա
ԿրթությունԲիրմինգհեմի համալսարան, Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա և Exeter School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2001–ներկա
Ամուսին(ներ)Սոֆի Դիմոկ
Համատեղ ապրող(ներ)Սոֆի Դիմոք (2007–ներկա)
Երեխա(ներ)2
matthew-goode.net

Կենսագրություն

Մեթյու Գուդը ծնվել է Էգզեթերում, Դևոնշիրում, Անգլիա։ Երկրաբանի և բուժքրոջ ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է (ունի մեկ եղբայր, երկու խորթ եղբայր և քույրը՝ Սալի Մին՝ մոր հաջորդ ամուսնությունից)[3][4]։ Մանուկ տարիներին Մեթյուն հաճախ էր հայտնվում քաղաքային թատրոնների բեմերում, մասնակցում էր ներկայացումների։ Նա սովորել է Բիրմինգհեմի համալսարանի դրամատիկական բաժնում։ Շարունակել է կրթությունը Լոնդոնի Դրամատիկական արվեստների ակադեմիայում (անգլ.՝ Webber Douglas Academy of Dramatic Art

Ֆիլմագրություն

Ֆիլմ
ՏարեթիվՎերնագիրԴերՆշումներ
2002Տգեղ խորթ քրոջ խոստովանություններըԿասպարՀեռուստաֆիլմ
2003Al sur de Granada (Գրանադայի հարավ)Ջերալդ Բրենան
2004Ազատության հետապնդումԲեն Քալդեր
2005Մաթչ ՓոյնթԹոմ Հյուիթ
2005Իմ ընտանիքը և այլ կենդանիներԼարի ԴյուրելՀեռուստաֆիլմ
2006Պատկերացրու ինձ և քեզՀեկտոր
2006Պատճենելով ԲեթհովենինՄարտին Բոյեր
2007ԴիտակետԳերի Սպարգո
2008Վերադարձ ԲրայդսհեդՉարլզ Ռայդեր
2009ՊահապաններըԷդրիեն Վայթ/ Օզիմնդիաս
2009Միայնակ տղամարդներըՋիմ
2010Ինչպես ամուսնանալ 3 օրումԴեքլան Օ'Քելեգան
2010Ջանքշըն գերեզմանատունՄայք Ռեմսի
2011Այրվող մարդըԹոմ
2013ՍթոքերԱնքլ Չարլի
2013ԳեղեցկուհիԿապիտան Սըր Ջոն Լինդսի
2014Իմիտացիայի խաղՀյու Ալեքսանդր
2015ՃնշումՄիթչել
2015Ան/ինքնությունՕլբրայթ
Հեռուստատեսություն
ՏարեթիվՎերնագիրԴերասանՆշումներ
2003Բաունտի առնետըՏարբեր
2003Տեսուչ Լինլին հետաքննում էՓիթեր ԼինլիԴրվագ. "Համապատասխան վրեժ"
2004Նա մտածում էր, որ ճիշտ էՆրուք Բարգիս2 դրվագ
2005Ագաթա Քրիստիի ՄարփլըՊատրիկ ՍիմոնսԴրվագ. "Հայտարարված է սպանություն "
2012Թռչունների երգըԿապիտան ԳրեյԳլխավոր դեր, 2 դրվագ
2012Թունավոր ծառըՌեքս ՔլարքԳլխավոր դեր, 2 դրվագ
2013Եզրային պարերՍթենլի ՄիթչելԳլխավոր դեր, 6 դրվագ
2013Մահը գալիս է Փեմբերլիի մոտՋորջ ՈւիքհեմԳլխավոր դեր, 3 դրվագ
2014–2015Լավ կինըՖինլի "Ֆին" ՊոլմարՊարբերական սերիաներ
2014Դաունթաուն աբբայությունՀենրի ԹելբոթԴրվագ. "Հանգստի Մուրլենդ" (2014 Սուրբ ծննդայն համար, հատուկ)

Մրցանակներ

ՏարեթիվՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2004Teen Choice AwardsՏարվա հայտնությունԱզատության հետապնդումԱռաջադրված
Choice Movie LiarԱռաջադրված
2012Film Critics Circle of Australia AwardsԼավագույն դերասանԱյրվող մարդըԱռաջադրված
2013Ավստրալիայի ֆիլմի ինստիտուտԼավագույն գլխավոր դերԱռաջադրված
2014Satellite AwardsԼավագույն դերասան հեռուստասերիալումԵզրային պարերԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հարցազրույցներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Գուդ» հոդվածին։