Մեթյու Լյուիս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեթյու Լյուիս (այլ կիրառումներ)

Մեթյու Լյուիսը (անգլ.՝ Matthew Lewis, հունիսի 27, 1989(1989-06-27), Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ով առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Նևիլ Լոնգբաթմի դերում՝ Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմերում։ Ծնվել է Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքում, դերասանների ընտանիքում։ Վերջին անգամ խաղացել է Հարրի Փոթերը և մահվան պարգևները և Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 ֆիլմերում։ Մեթյուն ռեգբիի մեծ սիրահար է։

Մեթյու Լյուիս
Ի ծնե անուն՝Մեթյու Դեյվիդ Լյուիս
Ծննդյան թիվ՝հունիսի 27, 1989(1989-06-27) (34 տարեկան)
Ծննդավայր՝Միացյալ Թագավորություն, Լիդս, Մեծ Բրիտանիա
Երկիր՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1995 — մինչ մեր օրերը
IMDb։ID 0507535
matthew-lewis.com

Կենսագրություն

Ծնվել է Լիդսում (Վեսթ Յորքշիր), մանկությունն ու պատանեկությունն անցկացրել մերձակա Հորսֆորտ ավանում։ Ադրիան Լյուիսի և Լինդա Նիդհեմի որդին է[1]։ Ընտանիքուում կրտսեր երեխան էր։ Ունի երկու եղբայր՝Քրիս Լյուիսը և դերասան Էնթոնի Լյուիսը[2]։ Հաճախել է Մենսթոնի Սուրբ Մարիամի անվան կաթոլիկ կամավոր ակադեմիայի (St Mary's Menston Catholic Voluntary Academy) պարապմունքներին[3]։ Դերակատարումներով հանդես է եկել՝ սկսած հինգ տարեկանից։

Կարիերա

Առաջին դերը նա ստացել է 5 տարեկանում, խաղալով «Some Kind of Life» հեռուստասերիալում՝ 1995 թվականին[4]։ Սակայն հայտնիությունը ձեռք է բերել «Հարրի Փոթեր» ֆիլմում, որտեղ նա բոլոր ֆիլմերում խաղացել է Նևիլ Լոնգբոթոմ դերը։

2012 թվականին Ջեյմի դերով նա խաղացել է «Syndicate»-ի հինգ սերիաներում, որը ցուցադրվել է «BBC One»-ով[5][6]։

2013 թվականին խաղացել է լրագրողի դեր՝ «Հրուշակեղենի խանութ» ֆիլմում[7]։

«Wasteland» ֆիլմում խաղացել է Դոդդայի դերը[8]։

Անձնական կյանքը

Լյուիսը համարվում է ռեգբիի սիրահար և երկրպագու[9]։

WBEZ-ին տրված հարցազրույցում Լյուիսը պատմել է իր և 11 թվի կապի մասին, և պարզ է դարձել, որ «Հարրի Փոթեր» ֆիլմում իր դերը նա ստացել է հենց 11 տարեկանում։ Դրա ոգեշնչմամբ նա 11 թիվը դաջել է իր աջ ձեռքին, և նա բազմաթիվ հագուստներ ունի, որոնց վրա գրված է 11 թիվը[4]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Լյուիս» հոդվածին։