Մելոդրամա

Մելոդրամա[1][2](հուն․՝ μελος - երգ[3] և հուն․՝ Δρα´μα - գործողություն[4]), գրական, գեղարվեստական գրականության, թատրոնի և կինեմատոգրաֆիայի ժանր[5], որի ստեղծագործությունները բացահայտում են հերոսների հոգևոր և զգացմունքային ներաշխարհը հատուկ վառ էմոցիոնալ հիմքի վրա՝ բարի և չար, սեր և ատելություն և այլն[6]։

Տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 17-րդ դարում՝ Իտալիայում և նախապես օգտագործվել է որպես օպերայի տարատեսակներից մեկը[7]։ XVIII դարի կեսին ֆրանսիական փիլիսոփա, դրամատուրգ, կոմպոզիտոր և արվեստի թեորետիկ Ժան Ժակ Ռուսոն բացահայտեց տերմինի նոր նշանակությունը՝ երաժշտադրամատիկական ստեղծագործություն[1], որտեղ հերոսները չեն երգում, չեն ներբողում, բայց դրա հետ մեկտեղ երաժշտությունն ուղեկցվում է ստեղծագործության ողջ ընթացքում[8]։ Ռուսոն մշակել է թեորետիկ դրույթներ բեմական ստեղծագործությում բառի և երաժշտության համակցության համար[9]։ Ինչպես նաև Ռուսոն Օ. Կուանյեի հետ գրել է առաջին երաժշտական մելոդրաման՝ «Պիգմալեոնը» (1765 - 1770)[9], որը հիմնված է անտիկ առասպելական սյուժեի վրա[9]։ Դեմոկրատիկական տենդենցներով երաժշտական մելոդրաման սկսեց համատեղվել այն ժամանակ դեռ զարգացող կատակերգական օպերայի հետ, բայց էմոցիանալ կոնտեկստով մելոդրաման իրենից ներկայացնում էր հիմնովին ուրիշ լիրիկական տիպ[10]։ XIX դարում երաժշտական մելոդրաման որպես ինքնուրույն գործող ժանր վերացավ և նրան փոխարինելու եկավ երաժշտահամերգային արտասանողական ժանրը[11]։ Բայց «մելոդրաման»՝ որպես տերմին, պահպանվեց և ունեցավ լայն տարածում որպես դրամատիկական թատրոնի ժանրերից մեկը[12]։

Ծանոթագրություններ