Մեխատրոնիկա

Մեխատրոնիկա, գիտություն, որը հիմնված է էլեկտրական, մեխանիկական և ծրագրային կոմպոնենտների միջև եղած սիներգետիկ կապերով։ Այսպես ասած մեխատրոնիկան զբաղվում է ժամանակակից տեխնոլոգիաների հիմքի վրա ինտելեկտուալ մեխանիզմների ստեղծմամբ։

«Մեխատրոնիկա» տերմինի մասին

Սկսած 1930-ական թվականներից տարբեր զարգացած երկրներում էլեկտրական հոսանքով աշխատող և շարծում ապահովող սարքերը նկարագրելու համար սկսեցին օգտագործել էլեկտրաշարժաբեր տերմինը։

Գիտության զարգացման հետ մեկտեղ շարժաբերները սկսեցին կիրառվել տարբեր բնագավառներում, սկսած ծանր արդյունաբերությունից, վերջացրած տրանսպորտային միջոցներից։ Այդ իսկ պատճառով հարկավոր էր միավորել մեխանիկան, էլեկտրոնիկան, ուժային սխեմաները, միկրոպորցեսորային ղեկավարման համակարգերը, միկրոքոնթրոլերները, որպեսզի հնարավոր լինի օգտագործել էլեկտրոշարժաբերների ամբողջ հնարավորությունները։

Այս ոլորտի զարգացմամբ հիմնականում զբաղվում էր Ճապոնիան, որի հետևանքով համակարգը նկարագրելու համար մտցվեց «Մեխատրոնիկա» տերմինը։ Տերմինի հեղինակը Ճապոնացի ինժեներ Տեցուրո Մորին(Tetsuro Mori) է, որը Yaskawa Electric ընկերության գլխավոր ինժեներն էր։ Տերմինը առաջ է եկել 1969 թվականին։

Տերմինը բաղկացած է երկու մասից «մեխա» ՝մեխանիկա, և «տրոնիկա» ՝ էլեկտրոնիկա։ Սկզբում այդ տերմինը եղել է ապրանքանիշի անուն(գրանցված է 1972 թ.), սակայն նրա լայն տարածման հետևանքով ընկերությունը հրաժարվել է ապրանքանշանից։

Ճապոնիայից մեխատրոնիկան սկսեց տարածվել ամբողջ աշխարհով մեկ։

Մեխատրոնիկան Հայաստանում

2008 թ. Բրիտանական խորհրդի հովանավորությամբ կնքվեց պայմանագիր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի և Երևանի ինֆորմատիկայի պետական Քոլեջի հետ, «Մեխատրոնիկա» մասնագիտության կրթական չափորոշիչի և մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ։ Երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում 2011 թ. առաջին անգամ Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ կատարվեց առաջին ընդունելությունը։

Մեխատրոնիկան այսօր

Ժամանակակից մեխատրոնային համակարգը ինտելեկտուալ, պերիֆերային սարքերի հավաքածու է։ Հագեցած է ինֆորմացիան արտապատկերող տարբեր սարքերով։ Ներկայումս մեխատրոնիկան և մեխատրոնային համակարգերը կիրառվում են ռոբոտաշինության, ավտոմեքենաշինության, ինքնաթիռաշինության, տիեզերական տեխնիկայի, բժշկության, կենցաղային իրերի և այլ բնագավառներում։

Մեխատրոնային համակարգերի օրինակներ

SCORBOT-ER 4u ուսումնական մեխատրոնային համակարգի արտաքին տեսքը

Մեխատրոնային համակարգի տիպիկ օրինակ է ավտոմեքենայի ավտոմատ փոխանցման տուփը, անհատական համակարգիչը, ԹԾԿ հաստոցները, և այլն։

Տես նաև

Գրականություն

  • Мехатроника: Պեր հետ япон. / Исии Խ Иноуэ Խ Симояма Պաշտոնակատար եւ այլն։ — Մ.: Աշխարհ, 1988. — Ս. 318. — ISBN 5-03-000059-3
  • Подураев Յ. Վ. Мехатроника. Հիմքերը, մեթոդները, դիմում. 2 — րդ խմբ., перераб եւ լր. — Մ.: Ճարտարագիտություն, 2007. — 256 ս. — ISBN 978-5-217-03388-1
  • Ներածություն мехатронику: 2 kn. Ուսումնական ձեռնարկ / Ա. Կ. Тугенгольд, Ի. Վ. Богуславский, Ե. Ա. Լուկյանովը և այլն Տակ խմբ. Ա. Կ. Тугенгольда. — Ռոստով ն/Ե։ Հրատարակչական կենտրոն ДГТУ, 2004. ISBN 5-7890-0294-3.
  • Կարնաուխովը. Ֆ. Էլեկտրամեխանիկական և мехатронные համակարգի. — Ռոստով ն/Ե։ Phoenix, 2006. — 320 ս. — ի (կրթություն). — 3000 экз. ISBN 5-222-08228-8.
  • Եգորով Հ. Դ., Подураев Յ. Վ. Конструирование мехатронных մոդուլներ. — Մ.: Հրատարակչություն MSTU "Станкин", 2004. — 368 գյուղ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխատրոնիկա» հոդվածին։