Մեծ ջրցուլ

Մեծ ջրացուլ (լատին․՝ Botaurus stellaris), արագիլանմանների կարգի խոշոր թռչնատեսակ։ Բնադրվում է գաղութներում, հաճախ տառեղների և ձկնկուլների հետ համատեղ։

Մեծ ջրցուլ
Մեծ ջրացուլը Լեհաստանի Պոզնան քաղաքի կենդանաբանական այգում
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՀավալուսնանմաններ
ԸնտանիքՏառեղներ
ՑեղBotaurus
ՏեսակՄեծ ջրցուլ
Լատիներեն անվանում
Botaurus stellaris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնակալման արեալ

     Կլոր տարին     Ձմեռման արեալ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բավականին լռակյաց թռչուն է։ Մեծ ջրցուլը ձայներ է արձակում միայն բնի մոտ գտնվելու պահին։ Այս թռչունը ունի բավականին կոշտ ձայն, որը նման է մռթմռթոցի։

Կազմում է փոքր երամներ։ Մեծ ջրցուլը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և գտնվում է անհետացման եզրին։ Սնվում է ծանծաղուտներում՝ ճահճային անողնաշարավորներով, խխունջներով, իսկ հազվադեպ նաև ձկներով և որդերով։

Տնային հավից չափերով ավելի խոշոր է։

Տարածվածություն

Տարածված է Մեծ Բրիտանիա կղզում, Նիդերլանդներում, Իսպանիայում՝ մինչև Դանուբ։ Ձմռան ամիսներին հանդիպում է նաև Աֆրիկայում և Հեռավոր Արևելքում՝ մինչև Չինաստան և Ճապոնիա։

Հանդիպում է նաև Հայաստանի տարածքում։ Այստեղից որոշ քանակությամբ ներթափանցել է նաև հարևան Վրաստան, Թուրքիա և Իրան։

Հայաստանում նախկինում ապրել է Սևանա լճի հարակից ճահճուտներում։ Հայաստանում բավականին քիչ է և հանդիպում է միայն Արարատյան հարթավայրում՝ գարնանային և աշնանային չուի ժամանակ։

Նկարագրություն

Ընտանի հավից մի փոքր մեծ է։ Մարմնի երկարությունը կազմում է 70 սմ, իսկ թևերինը՝ 31-34 սմ։ Ունի խոշոր և երկար ոտքեր։ Կտուցը ևս խոշոր է՝ դիմային ծայրի հատվածում գդալանման լայնացած։

Գլխին ունի փուփուլանման դեղնավուն փետուրներ։ Մարմնի փետրածածկը ունի սպիտակ գունավորում։ Կտուցը և ոտքերը սև են, սակայն կտուցի հիմքը և ծայրը, ինչպես նաև կղզկը դեղին են։

Գլխի փուփուլը հայտնվում է տարիքի մեծանալուն զուգընթաց։ Կշռում է 1,7 կգ։ Թռչող է։ Թռիչքի ընթացքում ջրցուլի պարանոցը երկտակ ծալվում է դեպի մեջքը[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ջրցուլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ջրցուլ» հոդվածին։