Մեկուսացում
«Մեկուսացում» կամ «կարանտին» (անգլ.՝ Containment), ամերիկական հեռուստասերիալ, ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը հայտնվել է The CW 2016 թվականին։ Սյուժեի կենտրոնում է խորհրդավոր և մահացու համաճարակի բռնկումը Ատլանտայում, որի պատճառով քաղաքի մի մասը փակվում է կարանտինում, մինչդեռ տեղական և ֆեդերալ չինովնիկները հուսահատ դեղ էին փնտրում։ Դա The CW-ի առաջին նախագիծն է, որում կենտրոնական դերերում են աֆրո-ամերիկացիները։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 19-ին[1]։ 2016 թվականի մայիսի 13-ին CW-ն հայտարարեց, որ սերիալի 2-րդ եթերաշրջան չի լինելու[2]։
Մեկուսացում | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա |
Ստեղծող | Ջուլի Փլեք |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Cordon? |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Դեվիդ Գյասի, Քրիս Վուդ, Քրիստինա Մոուսես, Քրստեն Գուտոսկի, Կլաուդիա Բլեք,Ջորջ Յանգ, Հաննա Մանգան Լորենս, Թրեվոր Սենթ Ջոն |
Պրոդյուսեր | Դեվիդ Նատեր, Փիթեր Բոակերտ |
Գործադիր պրոդյուսեր | Ջուլի Փլեք և Դևիդ Նատտեր |
Պատմվածքի վայր | Վանկուվեր |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 13 |
Էկրաններին է | ապրիլի 19, 2016-ից հուլիսի 19, 2016-ը |
Հեռուստաալիք | The CW |
Ընկերություն | Warner Bros. Television |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television |
Պաշտոնական կայքէջ |
Արտադրություն
2015 թվականի փետրվարի 2-ին The CW ալիքը պատվիրեց առաջին էպիզոդի նկարահանումները, գրված Ջուլի Պլեքի կողմից, 2015-2016 թվականների սեզոնի համար։ Նախագիծը հիմնված է Կարլ Յոսի բելգիական դրամայի մտահղացման վրա[3]։
Հիմնական դերերի համար քաստինգը սկսվել է 2015 թվականի փետրվարից։ Փետրվարի 24-ին հայտարարված էր, որ Դեվիդ Գյասին և Քրիստինա Մոուսեսը խաղալու են կենտրոնական՝ ոստիկանության մայոր Լեքս Կարնախանի և նրա ընկերուհի Ջենայի դերերը, որը փակված էր կարանտինում։ Դա առաջին անգամն էր, երբ The CW-ի սերալում 2 գլխավոր դերերը տրվել են աֆրո-ամերիկացիների։ Նաև առաջին սերիային միացել է Քրիս Վուդը և Քրստեն Գուտոսկին, որպես Լեքսի լավ ընկեր և ուսուցչուհի և միայնակ մայր[4][5]։ Մարտի 3-ին հայտարարված էր, որ Կլաուդիա Բլեքը հրավիրված էր բժշկի դերի համար, որը պատասխանատու է կարանտինի համար, ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ կառավարության առջև[6]։ Մարտի 4-ին Հաննա Մանգան Լորենսը ստացել է հղի դեռահասի դերը[7]։ Մարտի 10-ին առաջին էպիզոդին միացան Ջորջ Յանգն ու Թրեվոր Սենթ Ջոնը, որպես բժիշկ և լրագրող[8]։
2015 թվականի մայիսի 7-ին ալիքը հաստատեց առաջին էպիզոդը և պատվիրեց առաջին սեզոնի նկարահանումները[9]։
Դերասանները և դերերը
- Դեվիդ Գյասին մայոր Լեքս Կարնախանի դերում
- Քրիս Վուդը սպա Ջեյք Ռայլիի դերում
- Քրիստինա Մոուսեսը Ջենայի դերում
- Քրստեն Գուտոսկին Քեթի Ֆրենկի դերում
- Կլաուդիա Բլեքը բժշկուհի Սաբինա Լոմերսի դերում
- Ջորջ Յանգը Վիկտոր Կեներտսի դերում
- Հաննա Մանգան Լորենսը Թերեզայի դերում
- Թրեվոր Սենթ Ջոնը Լեոյի դերում