Մեմի Գամեր

ամերիկացի դերասանուհի

Մերի Ուիլա «Մեմի» Գամեր (անգլ.՝ Mary Willa "Mamie" Gummer, օգոստոսի 3, 1983(1983-08-03)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Մեմի Գամեր
Ծնվել էօգոստոսի 3, 1983(1983-08-03)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց, Քենթի դպրոց, Օրիորդ Փորթերի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Դոն Գամմեր, մայր՝ Մերիլ Սթրիփ
Ամուսին(ներ)Բենջամին Ուոքեր, Ջասթին Հարթլի և Մեհար Սետհի
Երեխա(ներ)Հարրիսոն Սետհի
Պարգևներ և մրցանակներ

Դերասանուհի Մերիլ Սթրիփի դուստրը։

Վաղ տարիներ

Մերի Գամերը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 3-ին դերասանուհի Մերիլ Սթրիփի և քանդակագործ Դոն Գամերի ընտանիքում[5]։ Նա իր ավագ եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Գրեյսի ու Լուիզայի հետ մեծացել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում և Կոնեկտիկուտում։

Գամերը հաճախել է Միս Պորտյորի դպրոց, հետո ավարտել է Կոնեկտիկուտի Կենտիի դպրոցը, իսկ ավելի ուշ կրթությունը շարունակել է Հյուսիսարևմտյան համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։

Կարիերա

Գամերը երկրորդական պլանի իր դերերով հայտնի է հեռուստատեսությունում և «Լավ կինը», «Առանց կոորդինատների» հեռուստասերիալներում, որոնք հեռարձակվել են 2011 թվականին։

Կինոյում փոքր դերերով նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006) և «Երեկո» (2007) ֆիլմերում, բայց, վերջին հաշվով, նրա մասնակցությամբ տեսարանները ֆիլմից կտրվել են։ 2012 թվականին գլխավոր դեր է ստացել «Բժիշկ Էմիլի Օուենս» հեռուստասերիալում[6]։

Անձնական կյանք

2011-2013 թվականներին Մեմին ամուսնացած է եղել դերասան Բենջամին Ուոքերի հետ[7][8][9]։

2018 թվականի օգոստոսին կայացել է Մեմիի նշանադրությունը սցենարիստ և պրոդյուսեր Մեհար Սեթհիի հետ։ 2019 թվականին զույգն ունեցել է որդի[10]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1986ֆԽանդHeartburnԷնի
2006ֆԽաբեությունThe HoaxԴեյնա
2007ֆԵրեկոEveningԼայլա Ուիթենբերգ
2007ֆԲոլոր սրբերի օրAll Saints DayԼիլի
2008սՋոն ԱդամսJohn AdamsՍալի Սմիթ Ադամս
2009ֆՎուդստոկի գրավումըTaking WoodstockՏիշա
2009ֆԼույսի պահապաններըThe LightkeepersՌութ
2010ֆՀիվանդասենյակThe WardԷմիլի
2010-2015սԼավ կինըThe Good WifeՆենսի Քրոզե
2011սԱռանց կոորդինատներիOff the Mapբժիշկ Մինա Մինարդ
2011սՏաղանդավոր մարդA Gifted ManՋեմա
2012-2013սԲժիշկ Էմիլի ՕուենսEmily Owens, M.Dբժիշկ Էմիլի Օուենս
2013ֆՓրկարարըThe LifeguardՄել
2013ֆԿողմնակի էֆեկտSide EffectsՔայլա
2014ֆՏորթCakeԲոննի
2014հֆՓողThe MoneyԹրիշա Կասթման
2015ֆՇրջագայության ավարտըThe End of the TourՋուլի
2015ֆՌիկին և ՖլեշըRicki and the FlashՋուլի
2015սՄանհեթենManhattanՆոռա
2018ֆԿապույտից դուրսOut of BlueՋենիֆեր Ռոքուել
2019սԻսկական խուզարկուTrue DetectiveԼյուսի Փերսել

Թատրոնի դերեր

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեմի Գամեր» հոդվածին։