Մեշգինշահր

Մեշգինշահր (պարս.՝ مشگين شهر), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արդաբիլ օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 74 109 մարդ (2016)[1]։

Քաղաք
Մեշգինշահր
պարս.՝ مشگين شهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրդաբիլ
ՇահրեստանՄեշգինշահր
Մակերես12 կմ²
ԲԾՄ1421 մետր
Բնակչություն74 109 մարդ (2016)[1]
Պաշտոնական կայքmeshkincity.org
Մեշգինշահր (Իրան)##
Մեշգինշահր (Իրան)

Գտնվում է Արդաբիլ օսթանի արևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից մոտ 53 կմ հյուսիս-արևմուտք, Սավալան լեռնազանգվածից դեպի հյուսիս-արևմուտք։

Բնակչություն

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 74 109 մարդ, որոնք կազմում էին 21 926 տնտեսություն[2]։ Արդաբիլ օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Արդաբիլից և Փարսաբադից հետո[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի1956196619911996200620112016
Բնակիչ7 221[4]8 990[5]41 114[6]49 787[6]61 296[7]66 883[8]74 109[2]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեշգինշահր» հոդվածին։