Մերիթսեգեր

Մերիթսեգեր (եգիպ.՝ Mr.t sgr — «սիրելի լռություն»[1] կամ «լռություն ստեղծող սիրեցյալը (Օսիրիսի)[2]»), հին եգիպտական դիցաբանությունում, Նեղոսի շրջանում, նա Ֆիվանական մեծ գերեզմանոցների աստվածուհին է՝ գերեզմանների հովանավորն (հատկապես Կայսրուհիների Հովիտի)[3][4] ու դամբարանների ստեղծողը[1]։ Համարվում էր, որ Մերիթսեգերը հսկում է գերեզմանները և մահացածների հանգիստը։

Մերիթսեգեր
Տեսակհին եգիպտական աստվածություն
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռիգական
 Meretseger Վիքիպահեստում

Նկարագրություն

Ներկայացվում է առյուծի կամ կնոջ մարմնով և օձի գլխով[5] ː Կնոջ մարմնով և օձի գլխով[6] կամ պսակավորվաշ փետուրով և ձեռքին դանակով Մերեթսեգերը ներկայացված է Ուասի գավազանի վրայի պատկերներում[7]։

Պաշտամունք

Հոլմը (ժամանակակից էլ-Կուռն) Կայսրուհիների հովտում

Մերիթսեգերի պասհտամունքը տարածվել է Եգիպտոսի նոր թագավորությունում (Ք.ա. 1550—1070 թվականներին)[4]։ Մերիտսեգերի պաշտամունքը իր գագաթնակետին է հասել Էսնեի Լուքսոր քաղաքում, XVIII դինաստիայի ժամանակաշրջանում[8]։ Մերիթսեգերի պասհտամունքի կենտրոնը մի գյուղ է (գտնվում է ժամանակակից Դեյլ էլ-Մեդինա շրջանում), որտեղ ապրում էին արհեստավորներ («ճշմարտության վայրի սպասավորները»), գերեզմաններ կառուցողներ և նկարիչներː Այստեղ՝ բացառությամբ Կասյրուհիների հովիտ տանող ճանապարհի վրա, Մերիթսեգերը կառուցել է ոչ մեծ քարե տաճարներ, քարակոթողներ նվիրված Մերիթսեգերին, և զանազան մատուռներ Հոլմի ստորոտին (ժամանակակից էլ-Կուռմ)[3][9][10] ː

Ահեղ և արդար աստվածուհին ավելի ուշ ասոցացվել է Հետհոռի հետ[4], ում երբեմն անվանում էին «Արևմուտքի Աստված» և «Մեծ գերեզմանների կին», ով բացում էր անդրշիրիմյան աշխարհի դռները[4][5]։ Ֆիվանական գերեզմաների հետ նեղ կապերի պատճառով, աստվածուհու պաշտամունքը լայն տարածում չստացավ։ Երբ Կայսրուհիների հովիտը այլևս չօգտագործվեց, Մերիսթսեգերը մայրաքաղաքում կորցրեց իր երբեմնի կարգավիճակը և նրան դադարեցին երկրպագել[4] ː

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիթսեգեր» հոդվածին։