Մզկիթների քաղաք Բախերհատ

Բաղերհատ մզկիթների պատմական քաղաք (բենգալերեն՝ মসজিদের শহর বাগেরহাট), հնագույն քաղաքը, որը կառուցվել է 15-րդ դարում, մինչև վերջերս համարվում էր կորած, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ Այն գտնվում է ժամանակակից Բաղերհաթ քաղաքի մերձակայքում, որը պատկանում է Խուլնա շրջանին, Բանգլադեշից հարավ-արևմուտք, Հուլնա քաղաքից մոտավորապես 25 կմ հարավ-արևելք և Դակայից 320 կմ հարավ-արևմուտք։ Նաև հայտնի է որպես Հալիֆաթաբադ[1]։

Բնակավայր
Մզկիթների քաղաք Բախերհատ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
Մզկիթների քաղաք Բախերհատ (Բանգլադեշ)##
Մզկիթների քաղաք Բախերհատ (Բանգլադեշ)

Պատմություն

Քաղաքի հիմնադիրը համարվում է թուրք հրամանատար Ուլուգ խան Ջահանը, որը մահացել է 1459 թվականին[2]։

Ճարտարապետական համալիրի տարածքը ավելի քան 50 կմ² է, հնագույն քաղաքի ավերակները կենտրոնացած էին Գանգեսի և Բրահմապուտրա գետերի միախառնման վայրում։ Համալիրում ընդգրկված են մզկիթների, պալատների, դամբարանների, բնակելի և հասարակական օբյեկտների, քաղցրահամ ջրի բաքերի 360 շենքեր, որոնք կապված են կամուրջների և սալահատակված ճանապարհների ցանցով, որոնք ժամանակին Բաղերհաթը կապում էին այլ քաղաքների հետ։

Քաղաքի ավերակները և նրա իսլամական հուշարձանները համատեղում են ժամանակի շատ տարբեր ճարտարապետական ոճեր։ Այս փաստի զուգահեռ առանձնանում է իր բնօրինակ ճարտարապետական ոճը, որը կոչվում էր Խան-է-Ջահան և եզակի բացառություն էր քաղաքի համար։

Մզկիթների մնացորդների շարքում կարելի է առանձնացնել Գյունբադի մզկիթը՝ առանց ճարտարապետական զարդարանքների, բայց շատ գմբեթներով (կան 77) և ընդարձակ աղոթասրահով, որը բաժանված է յոթ նավերի։ Մզկիթը ունի հաստ պատեր և տասնյակ բարակ սյուներ, որոնք ներքին տարածքը բաժանում են մի շարք նեղ նավերի։ Այն Բանգլադեշի ամենահին մզկիթներից մեկն է։

Ճարտարապետական օբյեկտների կենտրոնացման յուրահատուկ տարածք է Ուլուգ խան Ջահանի դամբարանի ավերակների հարևանությամբ գտնվող տարածքը, որտեղ պահպանվել է ընդունելությունների մեծ պալատ։ Խան Ջահան Ալիի դամբարանը գտնվում է բարձր արհեստական բլրի վրա՝ շրջապատված պարսպապատերով։

Բացի միջնադարյան ճարտարապետության և իսլամական մշակույթի հուշարձաններից՝ Խալիֆաթաբադ համալիրում ընդգրկված են Սինգարի, Բիբի Բեգնիի և Չունախոլայի, Ռեզա Խոդա, Զինդավիր և Ռանվիջոյպուր մզկիթները։

1973 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակել և ֆինանսավորում է տարբեր նախագծեր՝ պատմական Բաղերհատ մզկիթների պատմական քաղաքի պահպանման համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բաղերհաթի տարածքում առանձնարվել է հնագույն մշակույթի և ճարտարապետության ավելի քան 50 հուշարձաններ, բոլորն էլ մասամբ կամ ամբողջությամբ կլանված են ջունգլիների կողմից, և այժմ աշխատանքներ են տարվում ավերակները մաքրելու և վերականգնելու համար[3]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մզկիթների քաղաք Բախերհատ» հոդվածին։