Մթածմինդա (պանթեոն)

Մթածմինդա, Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների պանթեոն (վրաց.՝ მთაწმინდის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ սար), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Մթածմինդայի գերեզմանատունը, որտեղ թաղված են վրացի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, գտնվում է Մթածմինդա լեռան լանջին՝ Սուրբ Դավիթի («Մամադավիթի») եկեղեցու շրջակա տարածքում։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին։ Հենց Սուրբ Դավիթի եկեղեցում ևս կան գերեզմաններ։

Սուրբ Դավիթի եկեղեցին Մթածմինդայի պանթեոնում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)

Մթածմինդայի գերեզմանատանը թաղված առաջին նշանավոր անձինք եղել են ռուս հայտնի գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795—1829) և նրա կինը՝ Նինո Ճավճավաձեն (1812-1857)։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին, երբ լրացել է Իրանում Գրիբոյեդովի ողբերգական մահվան 100-րդ տարելիցը։ Այդ ժամանակից ի վեր այստեղ թաղվել կամ վերաթաղվել են բազմաթիվ հայտնի վրացիներ։ Գերեզմանատունը գտնվում է Թբիլիսիի մունիցիպալիտետում և համարվում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։

Պանթեոնում թաղվածներ

Սուրբ Դավիթի վանքը Թբիլիսիի հեռուստաաշտարակից
Ալեքսանդր Գրիբոյեդովի շիրիմը
Դավիթ Էրիսթավիի շիրիմը
Իլյա Ճավճավաձեի շիրիմը

Կոմունիստական գործիչներ Միխայիլ Ցխակիան, Ֆիլիպ Մախարաձեն ու Սիլիբիստրո Տոդրիան, որ նախկինում թաղված էին Մթածմինդայի պանթեոնում, վերաթաղվել են սովորական քաղաքացիական գերեզմանատանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Пантеон Мтацминда / Сост.: И. К. Ениколопов, Гиорги Ткешелашвили. — Тбилиси: Госиздат Грузинской ССР, 1956. — 52 с. — (Б-ка туриста: По Тбилиси). — 15 000 экз.
  • Ткешелашвили О. Мтацминда: Пантеон писателей и общественных деятелей Грузии / Отар Ткешелашвили. — Тбилиси: Сабчота Сакартвело, 1974. — 112 с. — 6 000 экз.

Արտաքին հղումներ