Միլոռադ Պավիչ

(Վերահղված է Միլորադ Պավիչից)

Միլոռադ Պավիչ (սերբ.՝ Милорад Павић, հոկտեմբերի 15, 1929(1929-10-15)[1][2][3][…], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 30, 2009(2009-11-30)[4][1][2][…], Բելգրադ, Սերբիա), հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր։ Սերբական բարոկկոյի և սիմվոլիզմի քնարերգության մասնագետ։

Միլոռադ Պավիչ
սերբ.՝ Милорад Павић
Ծնվել էհոկտեմբերի 15, 1929(1929-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 30, 2009(2009-11-30)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիա
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, արձակագիր և գրականության պատմաբան
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1953)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Ուշագրավ աշխատանքներԽազարական բառարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինՅասմինա Միխայլովիչ
Կայքkhazars.com
Միլոռադ Պավիչ Վիքիքաղվածքում
 Milorad Pavić Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Բելգրադում, սեփական խոսքերով՝ «․․․չորս դրախտային գետերից մեկի ափին, առավոտյան 8:30-ին քանդակագործի և փիլիսոփայության դասախոսի ընտանիքում․․․»։ Պավիչի նախնիների մեջ գրողներ կային, 1766 թվականին, Պավիչներից մեկը՝ Էմերիկ Պավիչը բանաստեղծությունների ժողովածու էր թողարկել, իսկ քեռին՝ Նիկոլա Պավիչը, 20-րդ դարի կեսերի հայտնի գրող էր։

1949-1953 թվականներին սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, իսկ ավելի ուշ Զագրեբի համալսարանում ստացել է գրականության պատմության ասպարեզի փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Դասավանդել է տարբեր համալսարաններում՝ Սորբոնի համալսարանում (Փարիզ), Վիեննայում, Ֆրայբուրգում, Ռեգենսբուրգում և Բելգրադում։ Եղել է սերբ գրող և գրականագետ Սավա Դամյանովի ուսուցիչը[7]։ Նրա առաջին քնարական ժողովածուն («Պալիմպեստի») հրատարակվել է 1967 թվականին։ 1971 թվականին հրատարակվել է բանաստեղծությունների հաջորդ ժողովածուն՝ «Լուսնի քարը»։

Բացի այդ Պավիչը աշխատել է տարբեր թերթերում, գրել է քննադատական գործեր, հին սերբական գրականությանն ու քնարերգությանը վերաբերող մենագրություններ, կատարել եվրոպական տարբեր լեզուներից թարգմանություններ։ Հռչակ է ստացել 1984 թվականին հրատարակած «Խազարական բառարան» վեպով, որը բեսթսելլեր է դարձել։ Այս ստեղծագործության համար Պավիչը ստացել է ՆԻՆ ամսագրի մրցանակը Նրա գիրքը թարգմանվել է 30 լեզուներով։

1991 թվականին ընտրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

2004 թվականի գրականության գծով առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց չի ստացել զիջելով Էլֆրիդա Ելինեկին։

Պավիչը տրապետել է ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին և մի քանի հին լեզուների։ Սերբերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի և Ջորջ Բայրոնի ստեղծագործություններից։ «Société Européenne de Culture»-ի և սերբական ՊԵՆ ակումբի անդամ է։

Ամուսնացած է եղել Յասմինա Միխայլովիչի հետ (սերբ գրող, գրականագետ, գրաքննադատ)։ Ունեցել է երկու զավակ։

ղծագործությունների համառոտ ցանկՄահացել Բելգրադում 2009 թվականի նոյեմբերի 30-ին 81 տարեկանում[8] թաղված է Նոր գերեզմանատանը[9]։

Ստեղծագործությունների համառոտ ցանկ

  • «Երկաթե վարագույր» (սերբ.՝ Гвоздена завеса), 1973
  • «Սուրբ մարկոսի ձիերը» (սերբ.՝ Коњи светога Марка), 1976
  • «Ռուսական բարակ» (սերբ.՝ Руски хрт), 1979
  • «Խազարական բառարան» (սերբ.՝ Хазарски речник), 1984
  • «Թեյով նկարված բնապատկեր» (սերբ.՝ Предео сликан чајем), 1988
  • «Շուռ տված ձեռնոց» (սերբ.՝ Изврнута рукавица), 1989
  • «Բելգրադի կենսագրություն» (սերբ.՝ Кратка историја Београда), 1990
  • «Քամու ներքին կողմը (Վեպ Գերյի և Լեանդրի մասին)» (սերբ.՝ Унутрашња страна ветра), 1991
  • «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» (սերբ.՝ Последња љубав у Цариграду), 1994
  • «Ապակե խխունջ» (սերբ.՝ Стаклени пуж), 1998
  • «Արկղ գրենական պիտույքների համար» (սերբ.՝ Кутија за писање), 1999
  • «Աստղալի թիկնոց» (սերբ.՝ Звездани плашт), 2000
  • «Վախենալու սիրային պատմություններ» (սերբ.՝ Страшне љубавне приче), 2001
  • «Յոթ մահացու մեղք» (սերբ.՝ Седам смртних грехова), 2002
  • «Անտեսանելի հայելի - Խատուտիկ հաց» (սերբ.՝ Невидљиво огледало – Шарени хлеб), 2003
  • «Եզակի վեպ» (սերբ.՝ Уникат), 2004[10]
  • «Վեպը ինչպես միապետություն» (սերբ.՝ Роман као држава), 2005
  • «Հարսանիք լողարանում» (սերբ.՝ Свадба у купатилу), 2005
  • «Ուրիշ մարմին» (սերբ.՝ Друго тело), 2006[11]
  • «Թղթե թատրոն», (սերբ.՝ Позориште од хартије), 2007
  • «Ճանճախալ» (սերբ.՝ Вештачки младеж, բառացի «Рукотворная молодость»), 2009
  • «Մահացածների սերբական գիրք» (սերբ.՝ Српска књига мртвих, անավարտ, հրատարուկթյան մասի ոչինչ հայտնի չէ), 2009

Քաղվածքներ

  • «Ես ամենաանհայտ ազգի՝ սերբերի, ամենահայտնի գրողն եմ եղել»[12] (ռուս.)։
  • «Եթե շարժվում ես այն ուղղությամբ, որով քո վախն է աճում, ապա ճիշտ ճանապարհին ես»[13]։

Գրականություն

  • Coover R. He Thinks the Way We Dream // New York Times Book Review. October 20, 1998.(չաշխատող հղում)
  • Contemporary World Writers / Ed. by Tracy Chevalier. 1993.
  • Encyclopedia of World Literature in the 20th Century / Ed. by Steven R. Serafin. 1999. Vol. 3.
  • Кузнецов, Игорь Робертович Регулярный парк сновидений (По следам Милорада Павича. Фрагменты словаря) // «Иностранная литература». 1995. № 12; Его же. Водяные часы, или Роман времени с вечностью (О Милораде Павиче) // «Ясная Поляна». 1997. № 1; Его же. О Милораде Павиче, который действительно существует // «Новый мир». 1997. № 11.
  • Гладкова О. В. Славянские древности Милорада Павича (о романе "Пейзаж, нарисованный чаем") // Гладкова О. В. О славяно-русской агиографии. Очерки. М., 2008. С. 204-217.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոռադ Պավիչ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոռադ Պավիչ» հոդվածին։