Միկլոշ Ֆեհեր

Միկլոշ Ֆեհեր (հունգ.՝ Feher Miklos [ˈfɛheːr ˈmikloːʃ], հուլիսի 20, 1979(1979-07-20)[1][2], Թաթաբանյա, Հունգարիա - հունվարի 25, 2004(2004-01-25), Գիմարայնս), հունգարացի հարձակվող ֆուտբոլիստ։

Միկլոշ Ֆեհեր
հունգ.՝ Fehér Miklós
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՀունգարացի
Ծննդյան ամսաթիվ1997 թվական, հուլիսի 20
ԾննդավայրՀունգարիա, Թաթաբանյա
Մահվան ամսաթիվհունվարի 25, 2004(2004-01-25) (24 տարեկան)
Մահվան վայրՊորտուգալիա, Գիմարայշ
Հասակ184
Քաշ84
Դիրքհարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
«Դյոր»
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Միկլոշ Ֆեհերը ծնվել է 1979 թվականի հուլիսի 20-ին Տատաբանյեում։ Քույրը՝ Օրշի Ֆեհերը, հունգարա-իսպանական մոդել է։ Իր կարիերան սկսել է հունգարական «Դյոր» ակումբում և հետագայում շարունակել է այն պորտուգալիայի առաջնությունում։ Իր առաջին խաղը հավաքականում եղել է 1998 թվականին Ադրբեջանի հավաքականի դեմ։ Ֆեհերը 2000-ական թվականների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր։ Շատ երիտասարդ տարիքում նրան հաջողվեց դառնալ «Դյոր» ակումբի լավագույն ռմբարկուն և ճանաչվեց երկրի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Նա պայմանագիր կնքեց Պորտուի հետ, սակայն երկար չմնաց այդ ակումբում։ Նա 2 տարի վարձով հանդես եկավ Սալգեյրուշում և Բրագայում և այնտեղ էլ բացահայտվեց նրա տաղանդը։ 40 խաղում նա խփեց 19 գոլ։ Եվ 2001 թվականին ճանաչվեց Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ։ Ամենահիշարժան խաղը հավաքականում նա խաղաց 2002 թվականի աշխարհի առաջնությունում Լիտվայի հավաքականի դեմ, որտեղ Հունգարիան հաղթեց 6:1 հաշվով։ Ֆեհերը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ։ 2004 թվականի հունվարի 25-ին նա անցկացրեց իր վերջին խաղը Բենֆիկայի կազմում։

Մահը

2004 թվականի հունվարի 25-ին Բենֆիկան հերթական 19-րդ տուրում հանդիպեց Վիտորիայի հետ։ Խաղի 59-րդ րոպեին խաղադաշտ է մտնում Ֆեհերը։ Նա 30 րոպեի ընթացքում կարողանում է մի քանի գոլային պահեր ստեղծել, իսկ 90-րդ րոպեին դառնում է գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ րոպեին Ֆեհերը ստանում է դեղին քարտ։ Նա հետ է տանում մազերը և ժպտալով նայելով մրցավարին ընկնում խոտածածկի վրա։ Ընկնելուց հետո դեռ 5 րոպե նրա սիրտը բաբախում էր, սակայն երբ նրան մոտեցավ Տոմիսլավ Շոկոտան, Ֆեհերն արդեն չէր շնչում։Բուժանձնակազմը փորձում էր կյանքի բերել Ֆեհերին հենց խաղադաշտում։ 13 րոպեից հետո նրան շտապ օգնության մեքենայով դուրս են բերում խաղադաշտից։ 5 րոպե հետո նրան հասցնում են Նոսսա Սենյորա դա Օլիվեյրա Գիմարայնշի հիվանդանոց սրտի կանգով։ Ժամից ավել բժիշկները պայքարում էին Ֆեհերի կյանքի համար։ Այդ ընթացքում հիվանդանոց էին եկել Բենֆիկայի և Վիտորիայի ֆուտբոլիստները և ներկայացուցիչները։ Ֆեհերի մահը արձանագրվեց տեղական ժամանակով 23:10 րոպեին։ Նրա մահվան պատճառը սրտամկանի գերսնուցումն էր։

Ժամը 23:40 հիվանդանոցի գլխավոր բժիշկը ասել էր. «Մենք բոլորս գիտեինք, որ նրան փրկել չի լինի, բայց ոչ ոք չէր ուզում հավատալ, որ նա մահացել է»[3]։

Հազարավոր մարդիկ եկել էին Լիսսաբոնի նոր ստադիոն, որպեսզի հրաժեշտ տան նրան։

Բոլոր մարզիչներն ու խաղացողները մեկնեցին թաղման վայր՝ Դյոր քաղաք։ Նրա պատվին Բենֆիկայում փաքցված է 29-րդ համարը, որի տակ խաղացել է Ֆեհերը։

Նվաճումներ

  • Պորտուգալիայի գավաթակիր - 2003-2004 թթ.(հետմահու)
  • Պորտուգալիայի չեմպիոն - 1998-1999 թթ.
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 1998 թվական
  • Հունգարիայի լավագույն երիտասարդ խաղացող - 1997 թվական
  • Ֆերենց Պուշկաշի մրցանակի հաղթող - 2001 թվական

Հետաքրքիր փաստեր

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկլոշ Ֆեհեր» հոդվածին։