Միհրդատ Բ Պարթև

Միհրդատ Բ Պարթև, (պարթ.` 𐭌𐭄𐭓𐭃𐭕 Mihrdāt, անհայտ, Nisa, Hyrcania - մ. թ. ա. 88, Տիզբոն, Ասորեստանի սատրապություն) Մեծ («Մեծ» մականունն ստացել է դեռևս իր կենդանության օրոք[1]), Եպիփանոս, Պարթևաստանի Արշակունի արքա մ.թ.ա. 123 - 88 թթ։ Նրա օրոք Պարթևական տերությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ ջախջախելով Արևելքից Պարթևաստան ներխուժող սկյութական ցեղերին, որոնց դեմ ճակատամարտներում զոհվել էին երկրի նախորդ երկու արքաները։ Պատերազմ է վարել նաև Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա -ի դեմ՝ խլելով նրանից սահմանակից 70 հովիտների շրջանը և պատանդ վերցնելով հայոց արքայի եղբորորդուն՝ ապագա Տիգրան Մեծին։ Մ..թ.ա. 123 և 115 թթ ընդունել է չինացի դեսպաններին համաձայնության գալով նրանց հետ «Մետաքսե ուղին» վերաբացելու հարցում։ շարունակել է Սելևկյան տերության դեմ պատերազմները Ասորիքում։ Նա առաջին Պարթև արքան էր, որը մ.թ.ա. 92 թ բանակցություններ է վարել Հռոմի հետ, որն այդ ժամանակ ներկայացված էր Կիլիկիայի պրետոր Լուցիուս Կորնելիուս Սուլլայի կողմից։

Միհրդատ Բ Պարթև
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրNisa, Hyrcania
Մահացել է՝մ. թ. ա. 88
Վախճանի վայրՏիզբոն, Ասորեստանի սատրապություն
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրԱրտավան Բ Պարթև
ԵրեխաներՈրոդես Ա և Arsaces XVI?

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Дибвойз Н. К.: Политическая история Парфии [1]

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրդատ Բ Պարթև» հոդվածին։