Միյաձակի (քաղաք)

քաղաք Ճապոնիայում

Միյաձակի (ճապ.՝ 宮崎市 Miyazaki-shi, Japanese: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[mijaꜜzaki]]]), ծովափնյա նավահանգստային քաղաք Ճապոնիայում՝ Կյուսյու կղզում։ Միյաձակի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, զբոսաշրջային կենտրոն, գրավիչ առողջավայր, որը հանգստացողներին, զբոսաշրջիկներին տրամադրում է հրապուրիչ տեսարժանություններ, ներառյալ միջոցառումների SeaGaia կենտրոնը, (SeaGaia event center), «Փյունիկ» կենդանաբանական այգին (the Phoenix Zoo), ծովափնյա Աոշիմա զբոսայգին (Aoshima Beach Park), մեծ ու հարմարավետ բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, հանրային լոգարաններ (onsens=public baths): Քաղաքը միաժամանակ նախընտրելի շոփինգի վայր է, հատկապես՝ Կյուսյու կղզու արևելյան հատվածի փոքր բնակավայրերում ապրողների համար։ Հիմնադրվել է 1924 թվականի ապրիլի 1-ին[2]։ 2019 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ նրա բնակչության թվաքանակը եղել է 398.215, զբաղեցրած ընդհանուր տարածքը՝ 643.67 կմ², բնակչության խտությունը՝ 612 մարդ/կմ²։

Բնակավայր
Միյաձակի
ճապ.՝ 宮崎市
Դրոշ

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էապրիլի 1, 1924 թ.
Մակերես643,67 կմ²
Բնակչություն397 476 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ880-8505
Պաշտոնական կայքcity.miyazaki.miyazaki.jp(ճապոներեն), city.miyazaki.miyazaki.jp/en/(անգլ.), city.miyazaki.miyazaki.jp/cn/(չին.) և city.miyazaki.miyazaki.jp/kr/(կոր.)
Միյաձակի (քաղաք) (Ճապոնիա)##
Միյաձակի (քաղաք) (Ճապոնիա)

Քաղաքն ունի օդանավակայան և ծովային նավահանգիստ[3]։

Պատմություն

Hakko Ichiu հուշարձանի հիմնադրման արարողությունը[4]

1870 թվականին Հյուգա մարզը վերանվանվել է Միյաձակի պրեֆեկտուրա՝ Միյաձակի վարչական կենտրոնով։ Համազգային երկաթուղային համակարգի ձևավորումից հետո տարածքում բնակչության թվաքանակը զգալիորեն աճել է[5]։

1940 թվականին իմպերիալիստական Շովա վարչակարգը Յիմմու կայսեր պալատի մոտ կառուցել է 37 մետր բարձրություն ունեցող Հակկո Իչիու աշտարակասյունը, որը, ըստ մտահղացման, պետք է խորհրդանշեր ճապոնական կայսրության իրավունքը՝ միավորելու «աշխարհի ութ անկյունները»։ Աշտարակասյունը մինչև օրս պահպանվել է և ներկայումս Heiwadai-koen խաղաղության զբոսայգու կենտրոնական բաղկացուցիչն է հանդիսանում[6]։

2006 թվականի հունվարի 1-ին Սադովարա, Տանո, Տակաոկա քաղաքները միացվել են Միյաձակիին։ 2010 թվականի մարտի 23-ին նրան միացվել է նաև Կիյոտակե քաղաքը, և Միյաձակիի շրջանը լուծարվել է[7]։

Քույր քաղաքներ

Միյաձակին բարեկամական ու գործընկերային կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].

Պատկերասրահ

Անվանի անձինք

  • Յուի Ասակա (երգչուհի, դերասանուհի)
  • Սքայ Բրաուն (սքեյթբորդիստ)[9]
  • Սինձո Կորոկի (ֆուտբոլիստ)
  • Կոսեյ Ինոուե (ձյուդոիստ)
  • Ռյունոսկե Հագա (ձյուդոիստ)

Կլիմա

Միյաձակի, Միյաձակիի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)25.1
(77.2)
25.4
(77.7)
28.1
(82.6)
31.7
(89.1)
34.3
(93.7)
36.2
(97.2)
37.7
(99.9)
38.0
(100.4)
36.9
(98.4)
32.7
(90.9)
30.3
(86.5)
25.0
(77)
38.0
(100.4)
Միջին բարձր °C (°F)12.7
(54.9)
13.8
(56.8)
16.7
(62.1)
20.7
(69.3)
24.1
(75.4)
26.8
(80.2)
31.4
(88.5)
31.0
(87.8)
28.1
(82.6)
24.3
(75.7)
19.5
(67.1)
15.1
(59.2)
22.02
(71.63)
Միջին օրական °C (°F)7.5
(45.5)
8.6
(47.5)
11.9
(53.4)
16.1
(61)
19.9
(67.8)
23.1
(73.6)
27.3
(81.1)
27.2
(81)
24.4
(75.9)
19.4
(66.9)
14.3
(57.7)
9.6
(49.3)
17.44
(63.39)
Միջին ցածր °C (°F)2.6
(36.7)
3.4
(38.1)
7.2
(45)
11.5
(52.7)
15.9
(60.6)
19.7
(67.5)
23.9
(75)
24.1
(75.4)
21.1
(70)
15.1
(59.2)
9.6
(49.3)
4.7
(40.5)
13.23
(55.83)
Ռեկորդային ցածր °C (°F)−7.5
(18.5)
−6.6
(20.1)
−4.1
(24.6)
−1.5
(29.3)
3.1
(37.6)
9.2
(48.6)
16.0
(60.8)
16.4
(61.5)
9.7
(49.5)
2.6
(36.7)
−2.7
(27.1)
−7.2
(19)
−7.5
(18.5)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)63.8
(2.512)
90.8
(3.575)
182.1
(7.169)
212.5
(8.366)
239.3
(9.421)
429.2
(16.898)
309.4
(12.181)
290.2
(11.425)
354.6
(13.961)
181.8
(7.157)
95.0
(3.74)
60.0
(2.362)
2508,7
(98,767)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.5 mm)6.77.612.311.911.816.312.713.713.18.97.15.6127.7
% խոնավություն65666970738276798075737073.2
Միջին ամսական արևային ժամ182.8167.3175.8179.0173.3133.6205.5208.6155.5176.9168.1189.62116
Աղբյուր #1: Japan Meteorological Agency[10]
Աղբյուր #2: Japan Meteorological Agency[11]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Miyazakiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյաձակի (քաղաք)» հոդվածին։