Մինուշ Բարելի
Մինուշ Բարելի (ֆր.՝ Minouche Barelli, դեկտեմբերի 13, 1947[2], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1] - փետրվարի 20, 2004[2], Մոնակո), ֆրանսիացի երգչուհի, ով Եվրոպայում հանրաճանաչություն է ստացել Եվրատեսիլ մրցույթում մասնակցելուց, որտեղ ներկայացրել է Մոնակոն։ Նրա իրական անունը՝ Մարի Պիեր Բարելի է։
Մինուշ Բարելի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Minouche Barelli |
Ի ծնե անուն | ֆր.՝ Marie-Pierre Françoise Virginie Andréa Barelli[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1947[2] Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 20, 2004[2] (56 տարեկան) Մոնակո |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կենսագրություն
Մինուշի հայրը ջազային կատարող՝ Էմե Բարելին է, իսկ մայրը՝ երգչուհի Լյուսիեն Դելիլը[3]։
1966 թվականի հունիսի 23-25-ին Բարելին մասնակցել է Անթիբի Rose de France երգի մրցույթին, որը նաև հայտնի է «Ոսկե վարդ» անվանումով։ Մինուշը կատարել է «Goualante 67» երգը նոր լույս տեսած սկավառակից[4]։ Նա դարձավ փառատոնի 13 մասնակիցներից մեկը, ով զբաղեցրել է մրցանակային հորիզոնական։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Line et Willy դուետը, ով հաջորդ տարի Մինուշից հետո ներկայացրել է Մոնակոն Եվրատեսիլ երգի մրցույթում։
1967 թվականին Մինուշը՝ իր երգով, ներկայացրել է Մոնակոն Վիեննայում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Boum-Badaboum» երգով, որը գրել են Սերժ Գենսբուրի հետ։ Կատարման ժամանակ նվագախմբի դիրիժորը եղել է երգչուհու հայրը։ Երգը կատարվել է ֆրանսերեն, զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ 17 մասնակիցներից[5]։ Նաև ձայնագրվել են երգի անգլերեն, գերմաներեն և իտալերեն տարբերակները, որոնք թողարկվել են որպես վինիլային սինգլներ՝ Եվրոպայի տարբեր երկրներում։
1968 թվականի ամռանը Մինուշը, ով նախկինում եղել է CBS-ում, անցել է նոր՝ Barclay լեյբլին։ Միայն 1970 թվականին լույս է տեսել նրա «On s’aimera» սկավառակը[6]։ 1980 թվականին Մինուշը մասնակցություն է ունեցել Ֆրանսիայում կայացած Եվրատեսլիում՝ «Viens dans ma farandole» երգով։ Նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ[5].
Մինուշը երկար ժամանակ եղել է Մոնմարտրի ռադիոհաղորդավար, եղել է նաև հեռուստահաղորդավար, աշխատել է TF1 հեռուստաալիքում։ Երգչուհին 2002 թվականին ստացել է Մոնակոյի քաղաքացիություն։ Մոնակոյում Մինուշ Բարելին 2004 թվականի փետրվարի 20-ին մահացավ 56 տարեկան հասակում հիվանդությունից հետո[5]։
Սկավառակագրություն
- Թողարկված երգեր
- 1965 թվական
- Le diable est près de toi (հեղինակներ Guy Magenta և Ralph Bernet)
- J’aime trop la liberté (հեղինակներ Guy Magenta և Mya Simille)
- Vivre sa jeunesse (հեղինակներ Joss Baselli, Armand Canfora և Michel Jourdan)
- Vingt ans (Aimé Barelli և Pierre Delanoë)
- 1966 թվական
- Goualante 67 (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
- Du moment que (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
- Je prendrai tout (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
- Ça fait du bruit) (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
- 1967 թվական
- Boum badaboum (հեղինակ՝ Serge Gainsbourg; երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն տարբերակները)
- Je saurai bien me faire aimer (հեղինակներ՝ Guy Magenta և Vline Buggy)
- Il faut dire (հեղինակներ՝ Michel Jourdan, Joss Baselli, Armand Canfora, երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերե և գերմաներեն տարբերակները)
- Le garçon d’Ostende (հեղինակներ՝ Aimé Barelli և Pierre Delanoë)
- Si j’ai rêvé (հեղինակներ՝ A. Izola և Christian Sarrel)
- Chanson folle (A strange song) (հեղինակներ՝ Ship Taylor և Claude lemesle)
- 1968 թվական
- Dégourdis-toi
- Cette chanson-là nous ressemble
- 1970 թվական
- On s’aimera (հեղինակներ J. Demarny и F. Fumiére)
- Papy (հեղինակներ C. Level и C. Morgan)
- 1971 թվական
- Cours après moi (հեղինակներ Ralph Bernet и Claude Morgan)
- Colin Maillard (հեղինակներ Charles Level, Yvon Ouazana и Jean-Pierre Festi)
- 1980 թվական
- Viens dans ma farandole
- C’est bête mais je pars
- 1995 թվական։
Թողարկվել է Elle et moi : Minouche Barelli chante Lucienne Delyle ալբոմը, որտեղ Բարելին կատարել է իր մոր երգերը։ 2000 թվականին ալբոմը վերաթողարկվել է։ Նրա մեջ մտել են հետևյալ ստեղծագործությունները՝
- Ca marche
- Mon amant de St Jean
- Sur les quais du vieux…
- Toi, c’est vrai
- C’est un gars
- Merci Paris
- Le tango nous invite
- Elle et moi
- Java
- Pour lui
- Un ange comme ça