Միշել Մորգանելա

Միշել Մորգանելա (ֆր.՝ Michel Morganella; մայիսի 17, 1989(1989-05-17)[2][3], Սիեր, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Պալերմո» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի աջ պաշտպան։

Միշել Մորգանելա
Michel Morganella
Անձնական տվյալներ
Ազգությունըշվեյցարացի
ՔաղաքացիությունըՇվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 17, 1989(1989-05-17)[2][3] (35 տարեկան)
ԾննդավայրՍիեր, Վալե, Շվեյցարիա
Հասակ184[1]սմ
Քաշ78[1] կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Պալերմո
Համար17
Պատանեկան կարիերա
1996-1999Շվեյցարիա «Շիպի»
1999-2004Շվեյցարիա «Սիոն»
2004-2006Շվեյցարիա «Բազել»
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006-2009Շվեյցարիա «Բազել»6 (0)
2009-այժմԻտալիա «Պալերմո»82(0)
2010-2012 Իտալիա «Նովարա»62 (0)
Ազգային հավաքական
2004-2005Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16)11 (4)
2005-2006Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17)12 (2)
2006-2007Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18)5(0)
2007-2008Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19)9(0)
2009-2011Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21)3(0)
2012-այժմՇվեյցարիա Շվեյցարիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Միշել Մորգանելան իր կարիերան սկսել է «Սիոն» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բազելի» երիտասարդական թիմ։ 2007 թվականին նա կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում, որի կազմում անցկացրել է 3 խաղ։ 2007/08 մրցաշրջանում Մորգանելան մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին կատարել է իր դեբյուտը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Համբուրգի» դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով։ 2008/09 մրցաշրջանում Մորգանելան 2 խաղ է անցկացրել Շվեյցարիայի առաջնությունում և 1 խաղ Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղին[4]։

2009 թվականի հունվար 30-ին Մորգանելան տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2013 թվականը[5] և դառնալով առաջին շվեյցարացի ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ։ Ապրիլի 19-ին «Բոլոնիայի» դեմ խաղում Մորգանելան  կատարել է իր դեբյուտը ակումբի կազմում. նա դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 73-րդ րոպեին՝ փոխարինելով Մորիս Կառոցերիին։ Հաջորդ մրցաշրջանում Մորգանելան  խաղում էր Պրիմավերուի «Պալերմոյի» կազմում՝ հազվադեպ հայտնվելով պահեստայիների նստարանին։ 2010 թվականի հունվարին Մորգանելան դիտումների է մասնակցել հունական «Իրաքլիս» ակումբում, բայց չի ընտրվել[6][7]։

2010 թվականի հուլիսին Մորգանելան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նովարա» ակումբ, որը հանդես էր գալիս Սերիա В-ում[8]։ Հունվարի 31-ին «Պալերմոն» «Նովարա» ակումբին  վաճառել է ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը հարձակվող Պաբլո Անդրեաս Գոնսալեսի տեղափոխման փոխարեն[9]։ 2010/11 մրցաշրջանում Մորգանելան 31 խաղ է անցկացրել Սերիա B-ում և 3  խաղ` Իտալաիայի գավաթում։ Նա նաև մասնակցել է փլեյ-օֆֆի խաղերին, որոնց արդյունքում «Նովարան» 55 տարում առաջին անգամ անցել է երկրի բարձրագույն դիվիզոն։

2012 թվականի հուլիսի 22-ին «Նովարա» և «Պալերմո» ակումբների ղեկավարները որոշել են, որ 2012/13 մրցաշրջանը շվեյցարացին կանցկացնի վարդագունասևերի կազմում[10]։

Կարիերան հավաքականում

2000-ական թվականներին Մորգանելան հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում։ 2012 թվականի մայիսի 30-ին նա կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռումինիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ կեսում[11]։

2012 թվականի Մորգանելան հրաժարվել է Շվեյցարիայի հավաքականի հետ մեկնել Լոնդոն՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ 2012 թվականին հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից Twitter-ի իր էջում հարավկորեական թիմի մասին հրապարակած իր ռասիստական արտահայտությունների համար։ Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Ժան Ժիլին ասել է. «Նա վիրավորեց, վարկաբեկեց և նվաստացրեց ինչպես Հարավային Կորեայի թիմին, այնպես էլ այդ երկրի ժողովրդին»[12]։

Ձեռքբերումներ

  • Շվեյցարիայի չեմպիոն (1)։ 2007/08
  • Շվեյցարիանի գավթի թափնեկիր(2)։ 2006/07, 2007/08

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Մորգանելա» հոդվածին։