Միքայել Հրեշտակապետի տաճար (Նիժնի Նովգորոդ)

Միքայել Հրեշտակապետի տաճար (ռուս.՝ Миха́йло-Арха́нгельский собор), 17-րդ դարի վրանային ճարտարապետության հուշարձան Նիժնեգորոդյան կրեմլի տարածքում։ Նիժնի Նովգորոդի հնագույն քարե տաճար, որի պատմությունը սկսվում է քաղաքի հիմնադրման օրվանից[2]։ Տաճարը օծվել է ռուսական բանակի հովանավոր Միքայել Հրեշտակապետի պատվին։

Միքայել Հրեշտակապետի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, ուղղափառ տաճար, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմNizhny Novgorod Eparchy?
Հիմնական ամսաթվերը1628
Մասն էNizhny Novgorod Kremlin?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՄիքայել Հրեշտակապետ
ԱնվանվածՄիքայել Հրեշտակապետ
Ճարտարապետական ոճռուսական ճարտարապետություն
Հիմնադրված1628
Շինանյութապար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Michael the Archangel Church (Nizhny Novgorod) Վիքիպահեստում
amnne.cerkov.ru

Պատմություն

Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դնում Կուզմա Մինինի գերեզմանին Նիժնեգորդսկի կրեմլի Միքայել Հրեշտակապետի տաճարում

1221 թվականին կառուցվեց փայտե տաճարը, իսկ 1227 թվականին դրվեցին 4 հենասյուներով եռապսիդ, երեք նախասրահով սպիտակ քարե տաճարի հիմքերը[2], որն ամբողջությամբ վերակառուցվեց 1359 թվականին[2]։ 1628 թվականի ապրիլի 23-ին (մայիսի 3-ին) ճարտարապետներ Լավրենտի Սեմյոնովի և Անտիպի ղեկավարությամբ սկսվեց գոյություն ունեցող շենքի վերակառուցումը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվեցին Նիժնեգորոդյան աշխարհազորի հիշատակին և ավարտվեցին 1631 թվականին[3]։

1704 թվականի կրեմլյան հրդեհի հետևանքով Հրեշտակապետի տաճարը վնասվեց[3]։ Ծառայությունները վերսկսվեցին իրականացվել 1732 թվականի մարտի 18 (29)-ից, իսկ տաճարը կրկին օծվեց Նիժնի Նովգորոդի արքեպիսկոպոս Պիտիրիմի կողմից[3]։

1962 թվականին Սվյատոսլավ Աղաֆոնովի ղեկավարությամբ իրականացված ռեստավրացիայից հետո տաճար տեղափոխվեց Կուզմա Մինինի աճյունը, որը նախկինում գտնվում էր ավերված Փրկչի Փոխակերպման տաճարում[4]։

2006 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանեց Նիժնի Նովգորոդ։ Նա այցելեց Նիժնի Նովգորոդի կրեմլ և ծաղիկներ դրեց տաճարի հանգստարանում գտնվող Կուզմա Մինինի գերեզմանին[5]։

2008 թվականին տաճարից ոչ հեռու կանգնեցվեց իշխան Յուրի Վսեվոլոդովիչի և եպիսկոպոս Սիմոն Սուզդալսկու հուշարձանը։ Բացումը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, այդ օրը Նիժնի Նովգորոդի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ, իսկ հուշարձանը օծեց Նիժնի Նովգորոդի արքեպիսկոպոս Գեորգի Արզամասսկին։

2009 թվականի մարտի 16-ին Նիժնի Նովգորոդի օրենսդիր ժողովի պատգամավորների կողմից Միքայել Հրեշտակապետի տաճարին նվիրաբերվեց 9 զանգեր[6]։ 2009 թվականի մարտի 26-ին տաճարի զանգակատանը տեղադրվեց ամենամեծ զանգը[7], որի քաշը 530 կիլոգրամ էր։

2009 թվականի սեպտեմբերին տաճար այցելեց Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և հարգելով հայրենասեր Կուզմա Մինինի հիշատակը կատարեց հոգեհանգստյան պատարագ[8]։ Ի հիշատակ իր այցելության պատրիարքը տաճարին նվիրաբերեց Աստվածամոր Կազանյան սրբապատկերը[8]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ