Մյոսվաթն

Մյոսվաթն (նորվ.՝ Møsvatn), Նորվեգիայի իր մեծությամբ 11-րդ լիճը։ Մակերեսը 78,4298 կմ² է[1]։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, մեծ մասը Տելեմարկ ֆյուլքեյի Վինե կոմունայում, իսկ 5,5 կմ²-ը Սունդետու կոմունայում։ Լճի ջրերը գետերի միջոցով հոսում են Տինշյո լիճ։ Մյոսվաթն անվանման ծագումը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կապված է Մոնե գետի հետ։

Մյոսվաթն
նորվ.՝ Møsvatn

Տեսարան դեպի Մյոսվաթն լիճ
59°31′ հս․. լ. 8°03′ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հայելու բացարձակ բարձրությունը919 մ
Երկարություն40 կմ
Ավազանի մակերեսը78,4298 կմ²
Ծավալը1,57 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը206,62 կմ
Ամենամեծ խորությունը68,5 մ
Միջին խորությունը20 մ
Ջրահավաքի մակերեսը1510,26 կմ²

Լիճը ունի ոչ հավասարաչափ եզրագիծ։ Այն նման է 3 հատ մեկնած բաց ձեռքի։ Առավելագույն երկարությունը 40 կմ է։ Մտնում է Հանդարվեգինտա ազգային պարկի մեջ։ Ափի երկայնքով առկա են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք վերաբերվում են նախամարդու կենցաղին։ Ափամերձ տարածքներում նաև տեղակայված են Նորվեգիայի մի քանի խոշոր բարձրալեռնային ֆերմաներ։ Հանդիսանում է զբոսաշրջային երթուղիների կարևորագույն հանգույց։ Այն նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կարևոր անցում է։

Մյոսվաթնի ջրերը հոսում է դեպի Մոնա գետ

1903 թ.-ին նորվեգացի ինժեներ-շինարար Ուլավ Հեգսթադը սկսեց լճի վրա ամբարտակի կառուցումը, որպեսզի այն վերածվի ջրամբարի[2]։ 1904-1906 թթ.-ին արդեն հնարավոր եղավ արհեստական ձևով կարգավորել լճի մակարդակը[3]։

Պատմություն

1942 թ.-ի նոյեմբերի 19-ին ֆաշիստա-գերմանական արդյունաբերությանը վնաս հասցնելու շրջանակներում անգլիական դիվերսիոն ստորաբաժանումները վայրէջք են կատարել լճի սառցապատ մակերեսին և խափանեցին գերմանացի գիտնականների կողմից միջուկային զենքի պատրաստմանը։

Լճի մոտակայքում են գտնվում թանգարաններ և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոսվաթն» հոդվածին։