Մոդեստ Մ'Բամի

Մոդեստ Մ'Բամի (ֆր.՝ Modeste M'Bami, հոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[2][3][4][…], Յաունդե, Կամերուն[5] - հունվարի 7, 2023(2023-01-07)[6][5], Հավր[7][5]), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Կամերունի ազգային հավաքականում[8]։

Մոդեստ Մ'Բամի
ֆր.՝ Modeste M'bami
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կամերուն և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 9, 1982(1982-10-09)[2][3][4][…]
ԾննդավայրՅաունդե, Կամերուն[5]
Մահվան ամսաթիվհունվարի 7, 2023(2023-01-07)[6][5] (40 տարեկան)
Մահվան վայրՀավր[7][5]
Հասակ172 սմ
Քաշ67 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2000-2003Ֆրանսիա Սեդան67 (0)
2003-2006Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն83 (1)
2006-2009Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել75 (1)
2009-2011Իսպանիա Ալմերիա58 (1)
2011-2012Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Աէրբին0 (0)
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չանչուն Յատայ15 (3)
2012-2013Սաուդյան Արաբիա Ալ-Իտտիհադ20 (0)
2014Կոլումբիա Միլոնարիոս10 (0)
2014-2016Ֆրանսիա Հավր8 (0)
Ազգային հավաքական
2000-2009Կամերուն Կամերուն38 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Մ'Բամիի առաջին թիմը եղել է Դուալա քաղաքի «Դինամո» ակումը։ 2000 թվականի ամռանը նա տեղափոխվել է ֆրանսիական «Սեդան» ակումբ։ Դեբյուտային մրցաշրջանում Մոդեստը մասնակցել է 10 խաղի։ Հաջորդ երկու մրցաշրջանում Մ'Բամին դարձել է հիմնական կազմի խաղացող՝ մասնակցելով 60 խաղի։ 2003 թվականին ակումբը դուրս է մնացել Լիգա 1-ից, և Մոդեստը 5 մլն եվրոյով տեղափոխվել է մայրաքաղաքային «Պարի Սեն-Ժերմեն»։

Առաջին մրցաշրջանում Մ'Բամին, չնայած փորձի պակասին, թիմում խաղացել է կարևոր դեր։ 2004/05 մրցաշրջանում Մ'Բամին վնասվածք է ստացել և հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ, ինչի պատճառով վարձավճարով տեղափոխվել է «Բարոնե» ակումբ։

ՊՍԺ-ի կազմում ևս մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2006 թվականի ամռանը, Մ'Բամին տեղափոխվել է Մարսելի «Օլիմպիկ Մարսել»։2011 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել ճապոնական «Դալյան Աերբին» ակումբի հետ։

Հավաքականում

Կամերունի ֆուտբոլի հավաքականի կազմում Մ'Բամին դարձել է 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր և 2003 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ նա հավաքականում անցկացրել է 28 խաղ և խփել 7 գոլ։

Մահ

Մահացել է 2023 թվականի հունվարի 7-ին սրտի կաթվածից[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդեստ Մ'Բամի» հոդվածին։