Մոխրագույն շահրիկ

Մոխրագույն շահրիկ (լատին․՝ Sylvia communis), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Մոխրագույն շահրիկ
Մոխրագույն շահրիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԸնտանիքՇահրիկներ
Լատիներեն անվանում
Sylvia communis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Cuculus canorus canorus + Sylvia communis

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը՝ 14 սմ է, թևերի բացվածքը՝ 18,5-23 սմ, կենդանի զանգվածը՝ 14-16 գ։ Կոկորդը սպիտակ է, թևերը՝ մուգ, թևավերևը՝ դարչնավուն բծով, ակնօղակը՝ սպիտակ, ոտքերը՝ բաց գույնի։ Հասունի գլուխը բաց մոխրագույն է, թևավերևի բիծը՝ դարչնագույն-նարնջագույն։ Էգի գունավորումն ավելի միատարր է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը՝ մոխրագույնդարչնագույն։ Երիտասարդը նման է էգին, սակայն պոչի եզրային փետուրները խամրած երիզներով են, ծիածանաթաղանթը՝ մուգ, կուրծքը և մարմնի կողքերը՝ ավելի դարչնագույն երանգով։

Կենսակերպ

Արուն երգում է՝ թփուտի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում։ Բնակվում է անտառեզրերին, մինչև ենթալպյան գոտի տարածվող թփուտներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածային վերադարձը՝ ապրիլ-մայիսին։ Բազմաթիվ արուների երգը լսելի է մինչև հուլիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հնարավոր է մինչև օգոստոս։ Այդ ընթացքում արուն օդում պարբերաբար մի քանի թռիչքներ է կատարում, ապա ազատ անկմամբ վայր է ընկնում և տեղավորվելով նույն թփուտի վրա՝ շարունակում է երգը։

Բազմացում

Ձվադրմանը պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսից հուլիսի 3-րդ տասնօրյակում։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 105-113 մմ)՝ ցողուններից, պատրաստում են էգը և արուն։ Բնադրում է թփուտներում կամ ցածր բույսերի վրա։ Առաջին ձվերը հայտնվում են նույն ժամկետում։ Դնում է 18 մմ տրամագծով, ձիթապտղագույն-կանաչ՝ կանաչ և դարչնագույն պտերով 4-5 ձու։ Թխսակալում է հավանաբար էգը՝ 11-12 օր։ Ձագերը բնից հեռանում են կյանքի 11-12-րդ օրը։ Աշնանային չուն՝ մինչև սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը, առանձին դեպքերում՝ դեկտեմբերի 1-ին կեսը։

Սննդառություն

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն շահրիկ» հոդվածին։