Մոնիկա Յագաչակ

Մոնիկա «Յակ» Յագաչակ (լեհ.՝ Monika "Jac" Jagaciak; հունվարի 15, 1994(1994-01-15)[1], Պոզնան, Լեհաստան), լեհ մոդել։ 2007 թվականին ստորագրել է պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ, որն էլ տվել է նրան «Յակ» մականունը[2]։ 2015 թվականին դարձել է Victoria's Secret–ի «տասը նոր հրեշտակներից» մեկը[3]։

Մոնիկա Յագաչակ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1994(1994-01-15)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՊոզնան, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունմոդել
Կայքgaga.pl/models_pl_12_top_21_1.html
 Monika Jagaciak Վիքիպահեստում

Գործունեություն

(2007–08)

Յագաչակի մոդելային կարիերան սկսվեց 2007 թվականին, երբ նրա քույրը համոզեց մասնակցել GAGA Models Agencyօ գործակալության Լեհաստանի առևտրի կենտրոններից մեկում կազմակերպած ազատ քասթինգին[4]։ Սակայն նրան ընտրեց IMG Models–ը 2007 թվականին և հուլիսին հայտնվեց ֆրանսիական Jalouse ամսագրի շապիկին։ 13 տարեկանում[5] մասնակցելով Hermes–ի աշուն/ձմեռ 2007 սեզոնին, նա հաղթում է մյուս 600 մասնակիցներին, չնայած դեռ սովորում էր դպրոցում։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ մինչև մրցույթին մասնակցելը նա ո՛չ Hermes–ի, ո՛չ էլ մրցույթի լուսանկարչի մասին և հավելել, որ այն օգնեց իրեն մնալ հանգիստ[6]։ Ուղևորվելով երկրից երկիր, նա 2008 թվականին գնաց Ճապոնիա և զարդարեց Elle ամսագրի շապիկը[7]։ Նույն թվականի մայիսին նա երկրորդ անգամ հայտնվեց ֆրանսիական Jalouse և հոկտեմբեր ամսին ճապոնական Harper's Bazaar և Spur ամսագրերի շապիկներին[7]։ Պլանավորած էր, որ Յագաչակը պետք է հայտնվեր ավստրալիական Vogue–ի շապիկին, սակայն ամսագրի խմբագիրը կանխեց այն՝ ասելով, որ նա դեռ փոքր է[8] and she had to sit out fashion shows due to age regulations.[6]։ Չնայած նրա այդ տարիքում մեծ հաջողությունների, որոշ քննադատներ առաջացրին տարաձայնություններ, երբ նա 14 տարեկանում մասնակցեց Ավստրալիայի նորաձևության շաբաթվան[9]։ Քննադատություններից դրդված Ավստրալիայի նորաձևության շաբաթվա կազմակերպիչները ստեղծեցին նոր կանոն, որում նշված էր, որ բոլոր 16 տարեկանից ցածր երեխաները չեն կարող մասնակցել իրենց շոուներին Սիդնեյում.[8]։ Սակայն Յագաչակը զգալով իրեն արդեն հասուն, համարում էր, որ այդ քայլը հիմարություն էր[9]։

(2009–ներկա)

Յագաչակը 2014 թվականին

Սպասելով մինչև 15 տարեկանը, նա վերջապես մասնակցեց 2009 թվականի աշուն հավաքածուների ցուցադրություններին, այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են Քելվին Քլայնը և Դոնա Կարանը՝ դառնալով 2009 թվականի ամենաշատ քննարկված նորեկ մոդելը[5][6]։ Նրա անցուղային քայլվածքը համարվել է հզոր․ չնայած ընկել էր Hervé Léger ցուցադրության ժամանակ, բայց միևնույն է ոտքի է կանգնել և շարունակել այն։ 2009-ից հետո մեկնել է Միլան և մասնակցել Prada–ի, Dolce & Gabbana–ի, Fendi–ի, Վերսաչեի և այլ ցուցադրություններին։ Տարիքային խնդիրների պատճառով նա չի մասնակցել Փարիզի ցուցադրություններին։ 2009 թվականի մայիսին նա հայտնվեց տասներեք ամսագրերի շապիկներին[5] և դարձավ New York Magazine–ի կազմած «Թոփ տասը մոդելներ, որոնց պետք է դիտել» ցանկում[10]։ Նա դարձավ Քելվին Քլայն ընկերության դեմքը, սակայն 2010 թվականի աշուն/ձմեռ հավաքածուին նա դադարեց լինել ընկերության դեմքը, և նրան փոխարինեց հոլանդացի մոդել Լարա Ստոունը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Յագաչակ» հոդվածին։