Մորիս Բերգ

Մորիս «Մո» Բերգ (մարտի 2, 1902(1902-03-02)[1][2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5] - մայիսի 29, 1972(1972-05-29) կամ մայիսի 30, 1972(1972-05-30)[6], Բելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7]), ամերիկացի բեյսբոլիստ-քեթչեր, Բեյսբոլի բարձրագույն լիգայի մարզիչ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է Ռազմավարական ծառայությունների վարչության լրտես։ 1933 թվականին դարձել է Ամերիկյան լիգայի չեմպիոն։ Չնայած որ հանդես է եկել բարձրագույն լիգայի 15 մրցաշրջաններում, խաղալով Ամերիկյան լիգայի 4 թիմերում։ Բերգը մշտապես եղել է միջին որակի խաղացող, որը, որպես կանոն, մշտապես օգտագործվել է որպես պահեստային քեթչեր։ Նրան հաճախ անվանել են «բեյսբոլի ամենախելացի տղա»[10]։ Բեյսբոլիստ Քեյսի Սթենգելը մի անգամ Բերգին անվանել է «ամենատարօրինակ մարդը, որը երբևէ խաղացել է բեյսբոլ»[11]։

Մորիս Բերգ
անգլ.՝ Moe Berg
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1902(1902-03-02)[1][2]
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]
Մահացել էմայիսի 29, 1972(1972-05-29) (70 տարեկան) կամ մայիսի 30, 1972(1972-05-30)[6] (70 տարեկան)
Մահվան վայրԲելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7]
ԳերեզմանՍկոպուս լեռ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[8]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Barringer Academy of the Arts & Humanities?
Մասնագիտությունբեյսբոլիստ և հետախույզ
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ
Պարգևներ և
մրցանակներ
 Moe Berg Վիքիպահեստում

Բերգն սովորել է Փրինսթոնի համալսարանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Բերգը խոսել է մի քանի լեզուներով և օրվա ընթացքում մշտապես կարդացել մինչև 10 թերթ։ Նրա հեղինակությունը պայմանավորված է եղել «Information, please!» ռադիովիկտորինայի ժամանակ հաջողությամբ հանդես գալով, որտեղ նա պատասխանել հունական և լատինական ծագմամբ անունների և բառերի ստուգաբանության, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի պատմական իրադարձությունների, ինչպես նաև ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին[12]։

ԱՄՆ կառավարության լրտեսի կարգավիճակում մեկնել է Հարավսլավիա՝ Դիմադրության շարժման խմբերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, որոնց աջակցության հարցը դիտարկում էր ԱՄՆ կառավարությունը։ Այնուհետ նա ուղարկվել է Իտալիա, որտեղ հանդիպել է մի շարք գիտնականների հետ, այդ թվում հայտնի մեխանիկ Անտոնիո Ֆերիի և ֆիզիկոսների հետ, որոնք աշխատում էին Գերմանական միջուկային ծրագրում։

Պատերազմից հետո Բերգը որոշ ժամանակ աշխատել է Ռազմավարական ծառայությունների վարչության հենքի վրա ստեղծված Կենտրոնական հետախուզական վարչությունում, սակայն 1950-ական թվականների կեսերին դարձել է գործազուրկ։ Իր կյանքի վերջին երկու տասնամյակն անց է կացրել առանց աշխատանքի՝ ապրելով իր եղբայրների և քույրերի հետ։

2018 թվականին թողարկվել է «Լրտեսական խաղ» ֆիլմը, որտեղ Բերգի դերը մարմնավորել է Փոլ Ռադը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Nicholas Dawidoff The Catcher was a Spy: The Mysterious Life of Moe Berg. — New York: Vintage Books, 1994. — ISBN 0-679-76289-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Բերգ» հոդվածին։