Մանհեթեն

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի շրջան (բորո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանհեթեն (այլ կիրառումներ)

Մանհեթեն (անգլ.՝ Manhattan, Manhattan Արխիվացված 2008-02-05 Wayback Machine), ԱՄՆՆյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Նյու Յորք քաղաքի պատմական կենտրոնն է և նրա հինգ վարչական միավորներից (բորո) մեկը։ Բացի Մանհեթեն կղզուց, բորոն ներառում է նաև մի քանի ոչ մեծ կղզիներ՝ Ռուզվելտի կղզին, Ռենդալի և Ուորդի կղզիները, Էլլիս կղզին, Լիբերթի կղզին, Նահանգապետների կղզին, ինչպես նաև երկու շատ փոքր կղզիներ՝ Բելմոնթ Այլենդը և Միլ Ռոք կղզիները։

Մանհեթեն
անգլ.՝ Manhattan
ԴրոշԶինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակբորո
Մտնում էՆյու Յորք
ԲԾՄ85 մետր
Բնակչություն (2014)1․636․268
Խտություն27,672.6
Տարածք87,5
Հիմնադրված է1624 թվական թ.
Սահմանակցում էԲրոնքս շրջան, Քուինս, Բրուքլին, Weehawken?, Ռիչմոնդ շրջան, Հոբոկեն, Ջերսի Սիթի, Guttenberg?, Edgewater?, Ֆորթ Լի, Նոտթ Բերգեն և Վեսթ Նյու Յորք
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ212, 646 և 917
Փոստային ինդեքսներ10000–10399, 10000, 10004, 10008, 10011, 10015, 10018, 10023, 10024, 10025, 10026, 10020, 10021, 10028, 10032, 10034, 10037, 10039, 10042, 10044, 10045, 10047, 10049, 10052, 10054, 10056, 10058, 10061, 10063, 10065, 10068, 10070, 10073, 10077, 10080, 10084, 10087, 10091, 10094, 10096, 10098, 10099, 10102, 10104, 10107, 10109, 10112, 10116, 10118, 10121, 10124, 10127, 10130, 10131, 10133, 10135, 10138, 10140, 10144, 10148, 10151, 10152, 10155, 10162, 10166, 10171, 10177, 10181, 10184, 10187, 10190, 10192, 10194, 10196, 10199, 10203, 10207, 10209, 10210, 10212, 10214, 10216, 10219, 10223, 10226, 10228, 10231, 10233, 10236, 10239, 10241, 10243, 10245, 10247, 10250, 10252, 10240, 10256, 10260, 10264, 10267, 10269, 10272, 10275, 10278, 10280, 10283, 10287, 10291, 10295, 10297, 10299, 10300, 10302, 10304, 10307, 10311, 10314, 10315, 10318, 10322, 10325, 10329, 10331, 10333, 10336, 10337, 10339, 10341, 10344, 10346, 10349, 10351, 10354, 10359, 10362, 10366, 10368, 10371, 10373, 10374, 10378, 10382, 10386, 10387, 10389, 10392, 10394, 10381, 10398, 10035, 00083 և 10463
Անվանված էManhattan Island?
Manhattan Borough President

Նյու Յորք շրջանի մակերեսը, որի մեջ մտնում է Մանհեթենը, կազմում է 59,47 կմ²։ Մանհեթեն կղզու տարածքը կազմում է 58,8 կմ²։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 1,636,268 մարդ[1][2][3]։

Մանհեթենը ԱՄՆ-ի ամենափոքր և ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է։ Շրջկենտրոնը Նյու Յորք Սիթի բնակավայրն է։ Կազմավորվել է 1683 թվականին։

Մանհեթենում են գտնվում ամենաբարձր երկնաքերերը, որոնցից են Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Վուլվորթ Բիլդինգը, ՄետԼայֆ Թաուերը, Ուոլ-սթրիթ 40-ը, Ռոքֆելերյան կենտրոնը[4]։

Անվանում

Անվան ծագումնաբանություն

Մանհեթեն անվանումը ի հայտ է եկել մանա-հաթա բառից, որը ալգոնկինյան լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում է «ժայռոտ կամ փոքր կղզի»[5]։ Առաջին անգամ այն հիշատակվել է Ռոբերտ Ժուեի (ֆր.՝ Robert Juet) օրագրում, որը 1609 թվականի հոկտեմբերի 2-ից «Կիսալուսին» կոչվող զբոսանավի սպա էր[6]։

Քարտեզի վրա 1610 թվականից «Մանա-հաթա» բառը հիշատակվում է երկու անգամ՝ հնդկացիների կողմից Մանահաթա այստեղ կոչվել էր ցեղ, որը բնակվում էր գետաբերանի մոտ, որը հետագայում կոչվել է Հուդզոն։ 1625 թվականին Վեստ-Ինդիական կազմակերպության տնօրեն Յոհաննես դե Լատը (հոլ.՝ Johannes de Laet) իր «Նոր Աշխարհ» գրքում այդ գետը անվանել է «Մանահաթա», իսկ նույն գրքի 1630 թվականի հրատարակչության մեջ նա գրում է Մանհաթաս կղզու մասին։

Աշխարհագրություն

Մանհեթեն կղզին գտնվում է Ափփեր Նյու Յորք Բեյ ծովախորշի մեջ Հուդզոն գետի մեջ թափվելու վայրից ոչ հեռու։ Մայրցամաքից, որտեղ գտնվում է Բրոնքս շրջանը, հյուսիս-արևելքում Մանհեթենը բաժանվում է Հարլեմ գետով, Լոնգ Այլենդ կղզուց արևելքում և հարավ-արևելքում՝ Իսթ Ռիվեր նեղուցով։

Մանհեթեն կղզու չափսերն են՝ 21 կմ երկարություն և 3,7 կմ լայնություն ամենալայն հատվածում, մակերեսը՝ 58,8 կմ²։ Մանհեթեն բորոն ունի 87,5 կմ² մակերես, որոնցից 59,5 կմ²-ին՝ ցամաք է, 28,0 կմ²-ին կամ 32%-ը՝ ջրային տարածություն։

Կլիմա

Մանհեթենը գտնվում է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում (Կյոպենի կլիմաների դասակարգում)[7][8]։ Կղզային դիրքի շնորհիվ, Մանհեթենում ջերմաստիճանը ձմռանը ավելի բարենպաստ է, քան մոտակա շրջաններում, որոնք ավելի հեռու են ափից։ Տարեկան թափվում է 63,5-88,9 սմ ձյուն[9]։ Գարունը և աշունը Մանհեթենում մեղմ է, ամառը բավականին շոգ է և խոնավ։ 32 °C և ավելի բարձր ջերմաստիճամբ շոգ օրերի թիվը սեզոնին հասնում է 18-25-ի։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Oliver A. Rink. Holland on the Hudson։ An Economic and Social History of Dutch New York.— Ithaca, NY։ Cornell, 1986.— ISBN 0-8014-1866-6
  • Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում։ 2000 Census Special Tabulation. New York City Department of City Planning (Dec. 2005)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհեթեն» հոդվածին։