Մուհամեդ Աբու

Մուհամեդ Աբու (անգլ.՝ Mohammed Abu, նոյեմբերի 14, 1991(1991-11-14)[1], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Կոլամբուս Կրյու» ակումբի և Գանայի հավաքականի կիսապաշտպան։

Մուհամեդ Աբու
Քաղաքացիությունը Գանա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 14, 1991(1991-11-14)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԱքրա, Գանա
Հասակ170 սանտիմետր
Քաշ68 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Կարիերա

Ակումբային

Մուհամեդ Աբուն կարերիան սկսել է Աքրայի «Սպորտինգ» ակումբում։ 2010 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիրք է կնքել անգլիական «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ։ Անմիջապես վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Ստրյոմգոդսետ» ակումբ, որտեղ իր նորամուտն է նշել մեծ ֆուտբոլում։ 2011 թվականի հունիսի 29-ին պայմանագիրը երկարաձգվել է մինչև նույն թվականի դեկտեմբեր։

2011 թվականի հոկտեմբերին Աբուն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթր Սիթիի» հետ, որը նախատեսված էր մինչև 2014 թվականի հունիս։ 2012 թվականի հունվարին նա միացել է գերմանացի «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։ Նոր ակումբի կազմում որևէ խաղի չմասնակցելով` նա մարտի վերջին վերադարձել է «Ստյոմսգոդսետ»։ Մայիսի 19-ին նա «Ֆրեդրիկստադի» հետ խաղում աչքի է ընկել դուբլով[2]։

2012 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբ։

Ազգային հավաքական

2011 թվականի հոկտեմբերին Աբուն իր նորամուտն է նշել Գանայի ազգային հավաքականում` մասնակցելով Նիգերիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդ Աբու» հոդվածին։