Յոկյուլսաուրգլյուվյուր

Յոկյուլսաուրգլյուվյուր (իսլ.՝ Jökulsárgljúfur), ազգային պարկ Իսլանդիայում։ Բացվել է 1973 թվականին, իսկ 2008 թվականի հունիսի 7-ին դարձել է Վատնայոկյուդլ ազգային պարկի մի մասը[1]։ Պարկը տեղակայված է Իսլանդիայի հյուսիսում, Յոկյուլսաու-այ-Ֆյոդլյում գետի մոտ, Դեթիֆոս ջրվեժից ոչ հեռու, որը խոշորագույններից մեկն է Եվրոպայում։ Պարկը զբաղեցնում է 15000 հա տարածք։

Յոկյուլսաուրգլյուվյուր
Jökulsárgljúfur
Տեսակազգային պարկ
ԵրկիրԻսլանդիա
ՎարչատարածքԷյստյուրլանդ
Հիմնվել է1973
Մակերես150 կմ²
Յոկյուլսաուրգլյուվյուրը գտնվում է Իսլանդիաում
Յոկյուլսաուրգլյուվյուր

Այս այգին գրավում է հրաբխային լեռների և կիրճերի բազմազանությամբ և եզակիությամբ։ Ութ հազար տարի առաջ մի հրաբուխ առաջացավ անմիջապես գետի տակ և հզոր ժայթքման հետևանքով ժայռերի, գոլորշու և ջրի խառնուրդից ձևավորվեց այն, ինչ այժմ կոչվում է Յոկյուլսաուրգլյուվյուր։

Այգու կենտրոնը Էկո ժայռն է (իսլ.՝ Hljóðarklettar): Այգու ամենագեղեցիկ լեռը Կարմիր լեռն է (իսլ.՝ Rauðholar), որն իր անունն է ստացել անսովոր կարմիր գույնի պատճառով, ինչը կապված է երկաթի պարունակությամբ։

Այգու այլ տեսարժան վայր կարելի է համարել հյուսիսային հատվածում տեղակայված Աուսբիրգի կիրճը, որն իր կառուցվածքով շատ նման է ձիու պայտի։

Ազգային պարկը պատկանում է մասնավոր սեփականատիրոջ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոկյուլսաուրգլյուվյուր» հոդվածին։