Յուլեմիստե

Յուլեմիստե (էստ․՝ Ülemiste järv), լիճ Տալլինի արվարձանում։ XIV դարից լիճը քաղաքի համար ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր։ 2005 թվականի տվյալներով՝ ջրի միջին օգտագործումը օրական կազմում է 60 829 մ³: Յուլեմիստե լիճը սնվում է հիմնականում Կուրնա և Պիրիտա գետերի ջրերով։

Յուլեմիստե
էստ․՝ Ülemiste järv

'
59°24′00″ հս․. լ. 24°46′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ՏեղագրությունԷստոնիա
ԵրկիրԷստոնիա
Վարչատարածքային բաժանումՀարյումաա
Հայելու բացարձակ բարձրությունը35,7 մ
Երկարություն4,1 կմ
Լայնություն3,2 կմ
Ավազանի մակերեսը9,6 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը15,2 կմ
Ամենամեծ խորությունը4,2 մ
Միջին խորությունը2,5 մ
Պարզությունը0,5 մ
Թափվող գետերըՊիրիտա, Կուրնա
Սկիզբ առնող գետերըՀարյապեա

Յուլեմիստե լճի մոտ են տեղակայված Տալլինի օդանավակայանն (լճի արևելյան կողմում) ու Ülemiste առևտրի կենտրոնը։ 2010 թվականի մարտի 18-ին DHL ընկերության Antonov An-26 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել լճի սառույցի վրա, և 1,5 տոննա վառելանյութ թափվել է լճի մեջ։ Սակայն ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը ժամանակին տարհանվել է, և ոչ ոք չի տուժել[1][2][3]։

Կենդանական աշխարհ

Յուլեմիստե լճում բնակվում են տարբեր տեսակի ձկներ, այդ թվում՝ օձաձկներ, որ այդտեղ են բերվել 1986 թվականին։ Գիշատիչ ձկները կազմում են լճում բնակվող ձկների 5%-ը։

Լեգենդներ

Ըոստ էստոնական լեգենդների՝ Յուլեմիստե լիճն առաջացել է Լինդայի արցունքներից, որը, նստելով մեծ գլաքարի վրա, ողբացել է իր ամուսնու՝ դյուցազուն Կալևի մահը։

Լայն տարածում ունի նաև Յուլեմիստեի ծերունու մասին (էստ․՝ Ülemiste vanake) լեգենդը։ Իրեն հանդիպած բոլոր մարդկանց նա հարցնում է. «Տալլինի կառուցումն ավարտվե՞ց»։ Եթե ինչ-որ մեկը պատասխանի, թե ավարտվել է, ապա, լեգենդի համաձայն, Յուլեմիստե լիճը կբարձրանա՝ ծածկելով քաղաքը։ Այդ պատճառով էլ Տալլինի շինարարական աշխատանքները երբեք չպիտի դադարեցվեն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլեմիստե» հոդվածին։