Նանդուներ
(Վերահղված է Նանդուից)
Նանդուներ. անողնուցավոր թռչունների կարգ։ Նանդուները տարածված են Հարավային Ամերիկայի տափաստաններում։ Հայտնի է 2 տեսակ. սովորական նանդու, որի մարմնի բարձրությունը մինչև 170 սմ է, զանգվածը՝ 25 կգ, և Դարվինի նանդու, որն ավելի փոքր է և մուգ գույն ունի։Ոտքերն ուժեղ են, եռամատ, թևերը զարգացած են, բայց թռչելու համար ոչ պիտանի։ Մարմինը պատված է նոսր, մոխրագույն փետուրներով։ Պոչային (ղեկային) փետուրները բացակայում են։ Փետուրները լավ չեն ծածկում գլխի ու երկար պարանոցի մաշկը, և այդ պատճառով դրանք մերկ են թվում։ Արուի պատրաստած ընդհանուր բնում 3-8 էգեր դնում են 12-30 և ավելի ձու։ Թխսում (մոտ 2 ամիս) և ձագերին խնամում է արուն։
Աղբյուրներ
- Наумов С. П. Зоология позвоночных. - М.։ Просвещение, 1982. - էջ 464
- Josep del Hoyo et al. Handbook of the Birds of the World, Band 1 (Ostrich to Ducks). Lynx Edicions, 1992.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 178)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ