Նան Գոլդին
Նան Գոլդին (անգլ.՝ Nan Goldin, սեպտեմբերի 12, 1953[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի լուսանկարիչ[11][12]։
Նան Գոլդին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1953[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[7] |
Կրթություն | Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց և Թաֆթսի համալսարան |
Ազդվել է | Cookie Mueller?, Greer Lankton? և Jack Smith? |
Երկեր | The Ballad of Sexual Dependency? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարիչ-փորագրող և multimedia artist |
Աշխատավայր | Tin Pan Alley?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Nan Goldin Վիքիպահեստում |
Կենսագրություն
Գոլդինը ծնվել է Վաշինգտոնում, 1953 թվականին և մեծացել Բոստոնի Լեքսինգթոնի արվարձանում, միջին դասի հրեաների ընտանիքում։ Գոլդինի հայրը աշխատել է ռադիոհեռարձակման ոլորտում, եղել է Կապի դաշնային հանձնաժողովի գլխավոր տնտեսագետ։ Գոլդինը վաղ է բախվել ընտանեկան լարված հարաբերություններին՝ սեքսուալությանը և ինքնասպանությանը, քանի որ նրա ծնողները հաճախ վիճում էին ավագ քրոջ՝ Գոլդինա Բարբարի պատճառով, որը ի վերջո, ինքնասպան է եղել, երբ Գոլդինը 11 տարեկան էր։
Գոլդինը սկսել է մարիխուանա ծխել և հանդիպել տարեց տղամարդու հետ, իսկ 13-14 տարեկան հասակում հեռացել է տնից և ընդունվել է Լինքոլնի Սաթյա հասարակական դպրոց։ Satya-ի աշխատակիցը (փորձարար-փիլիսոփա Ռոլո Մեյի դուստրը) Գոլդինին ծանոթացրել է տեսախցիկի հետ 1968 թվականին, երբ նա տասնհինգ տարեկան է եղել։
Կարիերա
Իր առաջին լուսանկարչական ալբոմը նվիրել է 18 տարեկան հասակում ինքնասպան եղած քրոջը։ 1970-ականների վերջին որոշվել է Գոլդինի սյուժեների շրջանակը՝ տնային ուրվանկար իր ընկերոջ՝ Բրայանի հետ, թմրամոլ ընկերների հետ (տրանսվեստիտներ), Նյու Յորքի բոհեմիա[13]։ Նրա թեմաները՝ սեռական ինքնավստահության և խոստովանության, կապված են սեռի (կանացի թեմա)[14], Էպատաժի և նոր ռեալիզմի հետ։Լուսանկարները ցույց են տալիս Գոլդինի ճանապարհորդությունները և նրա կյանքը։ Նրա բալլադային սյուժեների մեծ մասը մահացել են 1990-ական թվականներին՝ թմրանյութերի չարաշահման, կամ ՁԻԱՀ-ի պատճառով։ Այդ ցուցակում ընդգրկված են եղել մտերիմ ընկերները։
2006 թվականի մարտին տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում։ Գոլդինի աշխատանքները առավել հաճախ ներկայացված են եղել սլայդ-շոուի տեսքով և ցուցադրվել են կինոփառատոններում։ Նրա առավել հայտնի ցուցադրումը 45 րոպեանոց շոու ցուցադրումն է եղել, որտեղ ցուցադրվել է 800 նկար։ Նրա վաղ նկարների հիմնական թեմաներն են սերը, գենդերը, ընտանիքը և սեքսուալությունը։
Գոլդինը բնակվում և աշխատում է Նյու Յորքում, Փարիզում և Լոնդոնում։
Ճանաչում, մրցանակներ
Արժանացել է
Գրականություն
- The Ballad of Sexual Dependency. New York: Aperture, 1986. ISBN 978-0-89381-236-2.
- Cookie Mueller (exhibition catalogue). New York: Pace/MacGill Gallery, 1991.
- The Other Side. Perseus Distribution Services, 1993. ISBN 1-881616-03-7.
- Vakat. Cologne: Walter Konig, 1993.
- Desire by Numbers. San Francisco: Artspace, 1994.
- A Double Life. Zurich: Scalo, 1994.
- Tokyo Love. Tokyo: Hon don do, 1994.
- The Golden Years (exhibition catalogue). Paris: Yvon Lambert, 1995.
- I'll Be Your Mirror (exhibition catalogue). Zurich: Scalo, 1996. ISBN 978-3-931141-33-2.
- Love Streams (exhibition catalogue). Paris: Yvon Lambert, 1997.
- Emotions and Relations (exhibition catalogue). Cologne: Taschen, 1998.
- Nan Goldin: Recent Photographs. Houston: Contemporary Arts Museum, 1999.
- Nan Goldin. 55, London: Phaidon, 2001. ISBN 978-0-7148-4073-4.
- Devils Playground. London: Phaidon, 2003. ISBN 978-0-7148-4223-3.
- Soeurs, Saintes et Sibylles. Editions du Regard, 2005. ISBN 978-2-84105-179-3.
- The Beautiful Smile. First edition. Göttingen: Steidl, 2008. ISBN 978-3-86521-539-0.
- Variety: Photographs by Nan Goldin. Skira Rizzoli, 2009. ISBN 978-0-8478-3255-2.
- Eden and After. London: Phaidon, 2014. ISBN 978-0714865775.
- Diving for Pearls. Göttingen: Steidl, 2016. ISBN 978-3-95829-094-5.
- 2nd edition. Göttingen: Steidl, 2017. ISBN 978-3-95829-174-4.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Nan Goldin at the Matthew Marks Gallery Արխիվացված 2020-09-20 Wayback Machine
- Interview with Nan Goldin
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նան Գոլդին» հոդվածին։ |