Նաոմի Քեմփբել

Նաոմի Քեմփբել (մայիսի 22, 1970(1970-05-22)[1][2][3][…], Streatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[4], ամերիկացի մոդել, դերասան, երգչուհի և գրող։ Նա 1980 և 1990–ականների ամենաճանաչելի դեմքերից[5] և ամբողջ աշխարհում առաջին սուպերմոդելներից մեկն է[6]։

Նաոմի Քեմփբել
անգլ.՝ Naomi Campbell
Դիմանկար
Քեմփբելը 2007 թվականին
Ծնվել էմայիսի 22, 1970
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունբրիտանացի
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Dunraven School? և Barbara Speake Stage School?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, երգչուհի, գրող
Գործունեություն1987–ներկա
Ծնողներմայր՝ Valerie Morris Campbell?
Կայքnaomicampbell.com
 Naomi Campbell Վիքիպահեստում

Իր մոդելային կարիերայից բացի նա նաև գրել է նովել, ձայնագրել երաժշտական ալբոմ, մասանկցել որոշ հեռուստաշոուների և նկարահանվել ֆիլմերում։ Ինչպես նաև Քեմփբելը անում է բարեգործական աշխատանքներ։ Նրա անձնական կյանքը եղել է շատ լայն, հատկապես նրա հարաբերությունները հայտնի տղամարդկանց հետ, որոնցից են, օրինակ՝ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կամ դերասան Ռոբերտ Դե Նիրոն[7][8]։

Վաղ տարիներ

Քեմփբելը ծնվել է Լոնդոնում։ Նրա պարուհի մայրը՝ Վալերի Մորիսը[9], ճամայկացի էր։ Իսկ նրա հայրը լքել էր մորը[10], երբ Քեմփբելը դեռ չորս ամսական էր և նրա ծննդյան վկայականի մեջ նշված չէ հոր անունը[10]։ Այսպիսով Քեմփբելը ստացավ իր ազգանունը իր մոր երկրորդ ամուսնությունից[9]։ Նրա խորթ եղբայրը՝ Պիերը, ծնվեց 1985 թվականին[11]։ Քեմփբելը բացի ճամայկացու արմատներից ունի նաև չինական արմատներ[9]։

Նրա վաղ մանկությունում մոր հետ ապրել է Հռոմում, որտեղ մայրը աշխատում էր որպես ժամանակակից պարուհի[7]։ Շուտով Քեմփբելը վերադարձավ Լոնդոն, որտեղ նրան խնամակալում էին իր բարեկամները, իսկ մայրը շրջում էր Եվրոպայով Fantastica թատերախմբի կազմի հետ[12]։ Երեք տարեկան հասակում նա հաճախում էր Բարբարա Սփիքեի թատերական դպրոց[13]։ Իսկ տասը տարեկանում ընդունվեց Italia Conti ակադեմիա՝ թատերական արվեստի բաժին, որտեղ սովորում էր բալետ[9]։

Գործունեություն

1978–86․ գործունեության սկիզբ

Քեմփելը առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեց, երբ յոթ տարեկան էր՝ նկարահանվելով Բոբ Մառլիի «Is This Love» երգի տեսահոլովակում[14]։ Տասներկու տարեկանում պարել է Culture Club խմբի «I'll Tumble 4 Ya» տեսահոլովակում[7]։ 1986 թվականին, երբ Քեմփբելը դեռ աշակերտ էր և մի օր Covent Garden խանութից գնումներ էր կատարում, նրան նկատում և բացահայտում է Բեթ Բոլդթը, ով Synchro մոդելային գործակալության տնօրենն էր[15]։ Այդ նույն տարվա ապրիլին՝ նրա 16 տարեկանը լրանալուց հետո, նա հայտնվում է բրիտանական Elle ամսագրի շապիկին և միանգամից դառնում է հայտնի[7]։

1987–97․ միջազգային հաջողություն

Քեմփբելը 2008(չաշխատող հղում) թվականի Կանի կինոփառատոնի ժամանակ

Հաջորդ մի քանի տարում նրա կարիերան զգալիորեն մեծացավ։ Նա քայլեց այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Ջիանի Վերսաչե, Ազեդին Ալաիա, Իսահակ Միզրահի և նկարահանվեց այնպիսի հայտնի լուսանկարիչներ կողմից, որոնցից են՝ Փիթեր Լինդբերգը, Հերբ Ռիթսը և Բրյուս Վեբերը[7]։ 1980 թվականներին Քեմփբելը Քրիստի Տարլինգտոնի և Լինդա Եվանգելիստայի հետ միասին ձևավորեցին եռյակ, կոչված «Trinity (երրորդություն)», որը դարձավ իրենց սերնդի ամենահայտնի և ամենապահանջվող մոդելային եռյակը[5][7]։

1987 թվականի դեկտեմբերին նա հայտնվեց բրիտանական Vogue ամսագրի շապիկին, դառնալով առաջին սևամորթ կինը, ով հայտնվել է այդ ամսագրի շապիկին[16]։ 1988 թվականին նա նույն կոչումով դարձավ նաև ֆրանսիական[7][17] և ամերիկյան[7] Vogue–ի շապիկների դեմքը։

1990 թվականի հունվարին Քեմփբելը, Քրիստի Տուրլինգտոնը, Լինդա Եվանգելիստան, Սինդի Քրոուֆորդը և Տատիանա Պատիտզը հայտնվեցին բրիտանական Vogue–ի շապիկին, որը դարձավ իկոնիկ[18]։ Նույն խումբը խաղացել է Ջորջ Մայքլի «Freedom! '90» տեսահոլովակում[5]։ Այդ նույն խմբի մոդելներ և արդեն Կլաուդիա Շիֆերը նորաձևության աշխարհի կողմից կոչվեցին «սուպերմոդելներ»[6]։ Հետագայում նրանց միացավ նաև Քեյթ Մոսը և նրանք հայտնի դարձան որպես «Մեծ վեցյակ»[6]։

1991 թվականին նա, Տուրլինգտոնը, Եվանգելիստան և Քրոուֆորդը քայլեցին անցուղով Վերսաչեի համար, որի ընթացքում հնչում էր «Freedom! '90» երգը[5]։ Այդ տարվա տարեվերջում նա հայտնվեց Մայքլ Ջեքսոնի «In the Closet» տեսահոլովակում[14]։ 1991 սեպտեմբերին նա դարձավ առաջին սևամորթ կինը, ով հայտնվել է Time ամսագրի շապիկին։ 1992 թվականի ապրիլին նա և ևս մի քանի սուպերմոդելներ զարդարեցին ամերիկյան Vogue–ի 100–րդ հոբելյարական համարը, որը լուսանկարել էր Պատրիկ Դեմարշելիեն[19]։ Այդ նույն տարում նա հայտնվեց Մադոննայի «Sex» կոչված գրքում[20]։

Քեմփբելի Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության հայտնի կոշիկները

1993 թվականին նա երկու անգամ հայտնվեց ամերիկյան Vogue–ի շապիկին՝ ապրիլ ամսին Տուրլինգստոնի, Շիֆերի, Սեյմուրի, Քրիստենսենի հետ միասին, իսկ հունիսին՝ միայնակ։ Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության ժամանակ Քեմփբելը ընկել էր բարձրակրունկ կոշիկների պատճառով, որը դարձավ այնքան հայտնի, որ անգամ այդ կոշիկները ցուցադրված են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[15]։

Չնայած նրա մեծ հաջողությունների, Elite Model Management–ը, որը Քեմփբելի գործակալությունն էր սկսած 1987 թվականից՝ հեռացնում է նրան իրենց գործակալությունից։ Գործակալության տնօրեն նշում է, որ «ոչ մի գումար կամ հեղինակության չի կարող ավելի արդարացնել չարաշահումը» և ներկայացնում Քեմփբելին որպես սպեկուլյատիվ, խառնակիչ, կոպիտ և ոչ հարկավոր անձ[21][21]։

1990–ականներին նա որոշեց զբաղվել այլ ժամանցային գործունեություններով[21]։ Նրա «Կարապ» նովելը, որը շանտաժի հետ գործ ունեցող մոդելի մասին է, լույս տեսավ 1994 թվականին, սակայն չարժանացավ հաջողությունների[22]։ Գիրքը տպագրվել և գրվել էր Կարոլին Ափշերի կողմից, որովհետև Քեմփբելը ժամանակ չուներ նստելու և գիրք գրելու[23]։ Նույն թվականին նա թողարկեց իր երաժշտական ալբոմը՝ «Baby Woman»–ը, որը կեղծանուն էր, որով Քեմփբելին դիմում էր դիզայներ Ռիֆեթ Օզբեկը[7]։ Սակայն ալբոմն հաջողության հասավ միայն Ճապոնիայում, իսկ բրիտանական չարթերում այն զբաղեցրեց հորիզոնական թոփ 75–ի մեջ[23][24], և միայն ալբոմի «Love and Tears» սինգլը տեղ գտավ 40–րդ հորիզոնականում[25]։ Ալբոմն անգամ դարձավ քննադատների ծաղրի առարկա, երբ այն հաղթեց Naomi Awards մրցանակ՝ «սարսափելի փոփ երաժշտության» համար[23][24]։ 1995 թվականին նա և ևս մի քանի մոդելներ ստեղծեցին սրճարան, կոչված «Fashion Cafe», որը 1998 թվականին սնանկացման եզրին էր[6]։ Այս ժանանակահատվածում նա նաև ունեցավ դերեր «Miami Rhapsody» և «Համար 6 աղջիկը» ֆիլմերում և «New York Undercover» սերիալի երկրորդ սեզոնում։

1998–ներկա

Քեմփբելը գարուն/ամառ 2014 Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ

1998 թվականին Time ամսագիրը հայտարարեց սուպերմոդելների ժամանակաշրջանի վերջը[6]։ Սակայն Քեմփբելը շարունակեց հայտնվել ցուցադրություններում և ամսագրերում։ 1999 թվականին ստորագրեց Cosmopolitan Cosmetics ընկերության Wella ճյուղի հետ, որի միջոցով հետագայում ստեղծեց մի քանի օծանելիքներ[7]։ Այդ թվականի նոյեմբերին ևս տասներկու մոդելների հետ զարդարեց ամերիկայան Vogue–ի հազարերորդ հոբելյարական համարը։ Հաջորդ ամիս նա սպիտակ լողազգեստով և մորթիով հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին[7]։ 2001 թվականի հոկտեմբերին Քեմփբելն ու Շոն Քոմսը հայտնվեցի բրիտանական Vogue–ի շապիկին, որը կոչվեց․ «Նաոմի և Շոն․ Հզորագույն դուո»[7]։2011 թվականին Քեմփբելը Լիա Կենեդեի և Իմանի հետ միասին հայտնվեց քառասուներորդ հոբելյարական Essence ամսագրի շապիկին[7] :

Նկարահանվել է Duran Duran խմբի «Girl Panic!» երգի տեսահոլովակում Սինդի Քրոուֆորդի, Հելենա Քրիստենսենի, Եվա Հերցիգովայի և Յասմին Լե Բոնի հետ միասին։ Այդ նույն կազմով հայտնվեցին բրիտանական Harper's Bazaar ամսագրի նոյեմբերյան համարում, որը անվանակոչվեց «Սուպերներն ընդդեմ Duran Duran–ի»[26]։ Ամառային Օլիմպիական խաղեր 2012–ի ժամանակ Քեմփբելն ու Քեյթ Մոսը ներկայացրին բրիտանական նորաձևությունը։ Քեմփբելը կրում էր դիզայներ Ալեքսանդր Մակքուինի հագուստը[27]։

2013 թվականին նա հանդես եկավ ժյուրիի անդամ ամերիկյան «The Face» հեռուստաշոուում Կարոլինա Կուրկովայի և Կոկո Ռոչայի հետ միասին։ Նա նաև մասնակցել է հեռուստաշոուի բրիտանական և ավստրալիական տարբերակներում[28]։ 2014 թվականին հայտնվեց մայիսյան համարի ավստրալիական, սեպտեմբերյան համարի ճապոնական և նոյեմբերյան համարի թուրքական Vogue ամսագրերի շապիկներին[29][30]։ Նաև հայտնվեց Harper's Bazaar ամսագրի վիետնամական, սինգապուրյան և հոբելյարական 35–րդ լատինական ամերիկյան համարի շապիկներին[31]։ 2015 թվականին կատարեց Զակ Պոզենի աշուն/ձմեռ հավաքածուի փակման արարողությունը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ[32][33] և մասնակցեց Բարբերիի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությանը[34][35]։

Անձնական կյանք

Հարաբերություններ

Քեմփբելը, ով երբեք չի տեսել իր հորը, համարում էր Քուինսի Ջոնսին և Քրիս Բլեքվելին իր հոր ֆիգուրաներ[36]։ ՀԱՀ–ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան Քեմփբելին համարում էր իր թոռնիկներից մեկը[7][15]։

Քեմփբելը երբեք չի ամուսնացել[37]։ Քեմփբելը ժամադրվել է բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ ուշ 1980–ականներին։ Եղել է ընդհատվող և շարունակվող կապերի մեջ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ[7]։ 1993 թվականին նա նշանվեց U2 խմբի անդամ Ադամ Քլեյթոնի հետ։ Նրանք հանդիպել էին միմյանց նույն տարվա փետրվարին։ Սակայն մեկ տարի անց նրանք բաժանվեցին[15]։ Շուտով 1990–ականների սկզբին Քեմփբելը սկսեց հանդիպել պարող Հոակին Կորտեսի հետ[7]։ 1998 թվականին նա կրկին նշանվեց, այս անգամ Ֆորմուլա 1–ի անդամ Ֆլավիո Բրիատորեի հետ[7][15]։ Զույգը բաժանվեց 2003 թվականին[36]։ Սակայն նրանք մնում են լավ ընկերներ և Քեմփբելը նշում է, որ Բրիատորեն իր «ուսուցիչն» է։ 2000–ականների կեսերին նա հանդիպում էր բիզնեսմեն Բադր Ջաֆարի հետ[15]։ 2008 թվականին նա սկսեց հարաբերություններ ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինի հետ[15], սակայն նրանք բաժանվեցին 2013 թվականին՝ հինգ տարվա ընկերությունից հետո[38]։

Թմրամոլություն և ապաքինում

1999 թվականին Քեմփբելը բուժվեց թմրամոլությունից՝ հինգ տարի կոկաինի օգտագործման կախվածությունից[15]։ Առաջին անգամ օգտագործել է թմրանյութ 1994 թվականին։ 2005 թվականի հարցազրույցում Քեմփբելը նշել է․ «Ես զվարճանում էի։ Ես ապրում էի կյանքը ճանապարհորդելով և նոր մարդկանց շրջապատում, և կարծես քո դեմքին մի կրակ է առաջանում․․․ Դա շատ վատ թմրանյութ էր»։

Գրքեր

Ալբոմներ

ԱնվանումՄանրամասներՉարթԾան
Մեծ Բրիտանիա
Baby Woman75[39]

Օծանելիքներ

1999 թվականից սկսած Քեմփբելը ստեղծում է օծանելիքներ՝ Procter & Gamble ընկերության հետ համատեղ[40]։

ՏարիԱնունՊարֆյումերԾան
1999Naomi CampbellՈւրզուլա Վանդել[41]
2000NaomagicԴորոթի Պիոտ[42]
2001ExultՈւրզուլա Վանդել[43]
2003MysteryՕլիվեր Կրեսպ[44]
2004SunsetՕլիվեր Պեսչեուքս[45]
2005Paradise PassionՖրանսուազ Կարոն[46]
2006Winter Kiss[47]
Cat DeluxeՄայքլ Ալմաիրակ[48]
2007Eternal Beauty[49]
Cat Deluxe at Night[50]
2008Seductive Elixir[51]
2009Cat Deluxe With Kisses[52]
2010Naomi[53]
2011Naomi Campbell Wild Pearl[54]
2012Naomi Campbell at Night[55]
2013Queen of Gold[56]

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԴերՆշումներ
1991Cool as IceԵրգչուհի առաջին ակումբում
1993The Night We Never Metֆրանսիական պանիր առաքող
1995Miami RhapsodyԿաիա
To Wong Foo, Thanks for Everything! Julie NewmarԱղջիկ «China Bowl» ռեստորանում
Anyone for Pennis?ԻնքնակատարումՀեռուստակինո
1996Girl 6Համար 75 աղջիկը
Invasion of PrivacyՍինդի Կարմայքլ
1997An Alan Smithee Film: Burn Hollywood BurnՍպասավոր
1999Trippin'Նաոմի Շաֆեր
Prisoner of LoveՏրեյսի
2002Ali G IndahouseԻնքնակատարում
Monstrous Bosses and How to Be One
2004Fat SlagsԽանութի աշխատող
2006The CallՍև հրեշտակԿարճամետրաժ
2009Karma, Confessions and HoliՋենիֆեր

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումԴերՆշումներ
1978The Chiffy KidsՍպիտակաձյունիկ2 սերիա
1979KidsԷյփրիլ
1986Good Morning BritainԻնքնակատարում
1988The Cosby ShowՋուլիա2 սերիա
1990The Fresh Prince of Bel-AirԷլեն
1993EurotrashԻնքնակատարում
1994Hi Octane
The Clothes Show
Harry Enfield and Chums
1995Absolutely Fabulous
New York UndercoverՍիմոնե6 սերիա
1997,
2013
The Tonight Show with Jay LenoԻնքնակատարում
1998For Your Love
The Magic Hour
2000So Graham Norton
2000,
2001
The Richard Blackwood Show2 սերիա
2001Intimate Portrait
2002V Graham Norton
2002,
2003,
2005
Victoria's Secret նորաձևության շոումոդել
2003Fastlane (TV series)Լենա Սեվիջ
Revealed with Jules AsnerԻնքնակատարում
2004Parkinson
2005The Cut
2005,
2006
Թայրա Բենքս Շոու
2006Celebrity Cooking Showdown
2007Taff
2008Ugly Betty
2010The Oprah Winfrey Show
The Rachel Zoe Project
Breakfastմոդել
2013Watch What Happens: Live
The Jonathan Ross Show
2013–ներկաThe Face
2013Բրիտանական The Face
2014–ներկաԱվստրալիական The Face
2014The View
The Wendy Williams Show
The Graham Norton Show
2015Empire[57]Կամիլա Մարկս
Ամերիկյան սարսափ պատմությունԿլաուդիա Բենկսոն

Տեսահոլովակներ

ՏարիԱնվանումԵրգիչ
1978"Is This Love"Բոբ Մառլի
1983"I'll Tumble 4 Ya"Culture Club
1990"Freedom! '90"Ջորջ Մայքլ
1992"In the Closet"Մայքլ Ջեքսոն
"Erotica"Մադոննա
1993"Numb"U2
2003"Change Clothes"Ջեյ Զի (Ֆարել Վիլյամսի հետ միասին)
2011"Girl Panic!"Duran Duran

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Քեմփբել» հոդվածին։