Նավադա

Նավադա (անգլ.՝ Nawada, հինդի՝ नवादा), քաղաք Հնդկաստանի Բիհար նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Անվանումն առաջացել է սանսկրիտական Nau-abad արմատների միացումով և նշանակում է նոր քաղաք[1]։ Նավադան ջայնիզմի հիմնադիր Մահավիրայի (մ. թ. ա. 540-մ. թ. ա. 468) գլխավոր աշակերտ Ինդրաբուտի Գաուտամայի ծննդավայրն ու աշխատավայրն էր։ Մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նալանդա համալսարանը, որը համարվում է աշխարհի հնագույն համալսարանը։ Նավադայի կարևոր կրթօջախներից են ճարտարագիտական քոլեջը[2] Nawada Vidhi Mahavidyalaya[3],, Rajendra Memorial Women's (RMW) իգական քոլեջը[4], Kanhai Lal Sahu (KLS) քոլեջը[5]։

Բնակավայր
Նավադա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ80±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ6324
Փոստային դասիչ805110
Նավադա (Հնդկաստան)##
Նավադա (Հնդկաստան)

Աշխարհագրություն

Ծովի մակերևույթից բացարձակ բարձրությունը 79 մետր է[6]։

Ժողովրդագրություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 180.740[7], 2013 թվականի տվյալներով՝ 131 844[8]: Տղամարդկանց և կանանց քանակական հարաբերակցությունը 100:957 է: Գրագիտության մակարդակը՝ 74 տոկոս՝ համահնդկական 63,5 տոկոսի դիմաց։

Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների.

199120012013
53 17481 891131 844

Տրանսպորտ

Նավադայի միջով են անցնում ազգային № 31 և նահանգային № 8 ավտոմայրուղիները։ Քաղաքը երկաթգծով կապված է Գայա, Մունգեր, Բհագալափուր, Կալկաթա և այլ բնակավայրերի հետ։ Մերձակա օդանավակայանները գտնվում են Գայայում (54 կմ) և Պատնայում (90 կմ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավադա» հոդվածին։