Նատալյա Մորար

մոլդովացի լրագրողուհի

Նատալյա Մորար (ռումիներեն՝ Natalia Morari, ռուս.՝ Наталья Григорьевна Морарь, հունվարի 12, 1984(1984-01-12), Հնչեշտ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի լրագրող։ Նա Ռուսաստանում մշտական բնակության իրավունք ուներ մինչև 2007 թվականի դեկտեմբեր, որից հետո արտաքսվել է` Ռուսաստանում կոռուպցիոն սկանդալի բացահայտման պատճառով[1][2]։ Ծնվել է Մոլդովայում։ 2002 թվականին տեղափոխվել է Ռուսաստան` սովորելու Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի բաժնում, որն ավարտել է 2007 թվականին։ Մորարը դիմել է Ռուսասատանի քաղաքացիություն ստանալու համար, որը պետք է ստանար 2008 թվականի ապրիլին[3], սակայն նրա դիմումը մերժվել է` ազգային անվտանգության հետ կապված պատճառներով[4]։

Նատալյա Մորար
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1984(1984-01-12) (40 տարեկան)
ԾննդավայրՀնչեշտ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Մոլդովա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինIlya Barabanov?
 Natalia Morari Վիքիպահեստում

Կենսագրություն

Նատալյա Մորարը ծնվել է 1984 թվականի հունվարի 12-ին, Կոտովսկում։ Սովորել է ռուսալեզու «Գաուդեամուս» լիցեյում, որն ավարտելուց հետո, 2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան։ Համալսարանն ավարտել է գերազանցությամբ, 2007 թվականին[5]։

Գործունեություն

Ռուսաստանում

2005 թվականին Մորարը եղել է երիտադարդական «Դեմոկրատական այլընտրանք» շարժման հիմնադիրներից մեկը։ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս նա աշխատել է «Բաց Ռուսաստան» հիմնադրամում որպես «Հանրային քաղաքականության դպրոց» ծրագրի համակարգող։ 2006 թվականի օգոստոսից եղել է «Այլ Ռուսաստան» կոալիցիայի մամուլի քարտուղար։

2007 թվականի փետրվարին սկսել է «Նովոյե վրեմյա» (ռուս.՝ Նոր ժամանակ) թերթի հետ համագործակցությունը` որպես ստաժոր, այդ ժամանակ էլ թողել է մասնակցությունը քաղաքական կազմակերպություններում, քանի որ «անթույլատրելի էր իր համար համարում լինել լրագրող և միաժամանակ մամուլի քարտուղար ինչ-որ քաղաքական կազմակերպություններում»։

2007 թ. հուլիսից դարձել է հաստիքային լրագրող։ Մորարը զբաղվել է ռուսաստանյան իշխանական վերնախավի հետ կապված կոռուպցիոն գործընթանցների և քաղաքական սպանությունների հետաքննությամբ։ 2007 թ. նոյեմբերին հրապարակել է մի քանի հոդված պետական ձեռնարկությունների անօրինական ֆինանսական գործունեության վերաբերյալ։

2007 թ. դեկտեմբերի 10-ին լույս է տեսել Մորարի հադվածը, որտեղ քննության էին առնվել ռուսաստանյան իշխանական «Միասնական Ռուսաստան» կողմից ֆինանսական ֆոնդերի միջոցով մյուս կուսակցություններին կախվածության մեջ գցելու և դրանով այդ կուսակցություններին մրցապայքարից հանելու դեպքերը[6]։

Դեկտեմբերի 16-ին Մորարը Իսրայելում մեկ շաբաթյա գործուղումից Ռուսաստան էր վերադառնում։ Դոմոդեդովո օդանավակայանում անձնագրի ստուգման ժամանակ նրան հայտարարել են, որ Անվտանգության դաշնային ծառայության որոշմամբ, նրա մուտքը Ռուսաստան արգելվում է[7]։ Նա պետք է մեկներ Քիշնև։

Մոլդովայում

2008-2009 թվականներին գլխավորում էի «Think Moldova» հիմնադրամը։ Սեփական խոստովանությամբ[8] Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո մասնակցել է 2009 թվականին կազմակերպված բողոքի ցույցերի կազմակերպմանը, որոնք հետագայում` ապրիրլի 7-ին, Քիշնևում վերածվել են զանգվածային անկարգությունների[9][10]։

Հետաքննություններ

2007 թվականի մայիսին Մորարը բացահայտել է փողերի լվացման` ավստրիական Ռայֆայզեն Ցենթրալբանկի և Պուտինի մի քանի բարձրաստիճան վարչակազմի պաշտոնյանների, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայության փոխնախագահ Ալեքսանդր Բորտնիկովի գործերը[11]։ Ըստ նրա` Ռուսաստանի կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյա Անդրեյ Կոզլովը, սպանվել է այդ փոխանցումները բացահայտելու և գործում ներքաշված Diskont բանկի լիցենզիան չեղարկելու համար[12]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Մորար» հոդվածին։