Jump to content

Նատրիումի նիտրիտ (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նատրիումի նիտրիտից)
Նատրիումի նիտրիտ
Քիմիական կառուցվածք
Կլինիկական տվյալներ
AHFS/Drugs.comFDA Professional Drug Information
Հղիության
կատեգորիա
  • US: C (ռիսկը բացառված չէ)
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար7632-00-0
PubChem CID24269
DrugBankDB09112
ChemSpider
UNII
KEGG
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևNaNO2
Մոլային զանգված68.9953
3D մոդել (JSmol)

Նատրիումի նիտրիտ, նատրիումի թիոսուլֆատի հետ օգտագործվում է ցիանիդային թունավորման բուժման համար[1]։ Այն խորհուրդ է տրվում միայն ցիանիդային թունավորման ծանր դեպքերում[2]։ Նրանք, ովքեր ունեն երկուսն էլ`և՛ ցիանիդային, և՛ ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազ) թունավորում սովորաբար խորհուրդ է տրվում նատրիումի թիոսուլֆատը[3]։ Այն տրվում է երակային դանդաղ ներարկման միջոցով[1]։

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել արյան ցածր ճնշում, գլխացավ, շնչահեղձություն, գիտակցության կորուստ և փսխում[1]։ Առավել խնամք պետք է ապահովել սրտային հիվանդություն ունեցող մարդկանց[1]։ Բուժման ընթացքում պետք է կանոնավոր ստուգվի մեթհեմոգլոբինի մակարդակը[1]։ Չնայած հղիության ընթացքում լավ ուսումնասիրված չէ, որոշ փաստեր կան երեխայի պոտենցիալ վնասման վերաբերյալ[4]։ Ենթադրվում է, որ նատրիումի նիտրիտն ազդում է՝ ստեղծելով մեթհեմոգլոբին, որը հետո կապվում է ցիանիդի հետ և այսպիսով հեռացնում է այն միտոքոնդրիումներից[4]։

Նատրիումի նիտրիտն օգտագործվել է բժշկության մեջ 1920-ական և 1930-ական թվականներին[5][6]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում է, ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[7]։ ԱՄՆ-ում նատրիումի թիոսուլֆատի հետ կազմում է մոտ 110 դոլար[8]։

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ