Նարինե Դելլալյան

հայ ջութակահար

Նարինե Հարությունի Դելլալյան (փետրվարի 16, 1966(1966-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար։

Նարինե Դելլալյան
Ծնվել էփետրվարի 16, 1966(1966-02-16) (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, Գյուլբենկյան նվագախումբ և Teatro Nacional de São Carlos?
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն

Նարինե Դելլալյանը ծնվել է 1966 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան (Ա. Մատինյանի դասարան)։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Հրաչյա Հարությունյանի դասարան)։ Աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում։ 1990 թվականին աշխատանքային հրավերով մեկնել է Լիսաբոն։ 1993 թվականից Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է։

«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն է, «Հայ-պորտուգալական ընկերություն» կազմակերպության փոխնախագահը[1][2]։

1998 թվականին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած Հարություն Դելլալյանի ծննդյան 60-ամյակի հիշատակին նվիրված երաժշտական և մշակութային միջոցառումներին[3][4]։

Ձայնասկավառակներ

2000 թվականին հրատարակել է «Հայաստանի երաժշտական մասունքներ-Հայրիկ Մուրադյանի ձայնը» ձայնասկավառակը (2001 թվականին Լոս Անջելեսում ԱՄՖԱ-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակ)։

2016 թվականին թողարկել է Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր» ձայնասկավառակը[5]։

Գրքեր

  • «Նվիրումի հնչյուններ»[6][7]
  • «Հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի հուշեր»

«Դելլալյան տրիո»

«Դելլալյան տրիո» դասական եռյակը ստեղծվել է 1995 թվականին Լիսաբոնում (Պորտուգալիա), Հարություն Դելլալյանի երկու դուստրերի՝ դաշնակահար Մարինա Դելլալյանի, ջութակահար Նարինե Դելլալյանի և թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից։

Մրցանակ

  • «Կոմիտաս» շքանշան, Հայաստանի սփյուռքի նախարարություն, 2016 թ.

Ընտանիք

  • Հայր՝ Հարություն Դելլալյան, կոմպոզիտոր
  • Ամուսին՝ Լևոն Մուրադյան, թավջութակահար
  • Քույր՝ Մարինա Դելլալյան, դաշնակահար

Ծանոթագրություններ