Նգորոնգորո (խառնարան)

Նգորոնգորո, հրաբխային խառնարան, որը գտնվում է հյուսիսային Տանզանիայի գեղատեսիլ վայրում։ Այն աշխարհի ամենամեծ, ամբողջական տեսքով պահպանված հրաբխային խառնարանն է։ Տեղանքում հանգրվանում են ավելի քան 25000 կենդանիներ՝ ներառյալ զեբրեր, գնուներ, սև ռնգեղջյուրներ, առյուծներ և փղեր, որոնք խառնարանը դարձնում են նմանը չունեցող որսատեղի։

Նգորոնգորո

Պատմություն

Խառնարանը, որը գրեթե 1970 ոտնաչափ (700 մ) խորություն ունի և 100 քառ. մղոն (260 կմ քառ.) մակերես, առաջացել է 2 մլն տարի առաջ։ Նախկինում այն եղել է Կիլիմանջարո լեռան չափի հրաբուխ, սակայն կրկին ժայթքելուց հետո ինքնաքայքայվել է և վերածվել խառնարանի։

Կենդանական աշխարհ

Խառնարանի հատակի մեծ մասի արոտավայր լինելու պատճառով այստեղ գերակշռում են խոտակեր կենդանիները, ինչպիսիք են զեբրը, գնուն, վիթը, գոմեշը, եզնայծը և աֆրիկյան վարազը։ Խառնարանի թեք պատերը ծառայում են այն բանին, որ կենդանիները չգաղթեն՝ ի տարբերություն մոտակայքում գտնվող Սերենգետիի սարահարթերի կենդանիների։ Ամեն տարի աճում է այստեղ եկող մարդկանց թիվը, ովքեր հույս ունեն տեսնելու ռնգեղջյուր, առյուծ կամ բորենի։

Բուսական աշխարհ

Այսօր Նգորոնգորոն ջուր ու արոտավայր է ապահովում կլոր տարին՝ իր անտառային տարածքներով, խոտհարհքներով, ճահիճներով, ինչպես նաև խառնարանի կենտրոնում գտնվող Մագադի լճով, որտեղ վխտում են ֆլամինգոներ և այլ ջրային կենդանիներ[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ