Նեստորաս Միտիդիս

կիպրոսցի ֆուտբոլիստ

Նեստորաս Միտիդիս (հուն.՝ Νέστωρας Μυτίδης, հունիսի 1, 1991(1991-06-01)[1][2], Լարնակա, Կիպրոս), կիպրոսցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «ԱԵԿ»-ի և Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։

Նեստորաս Միտիդիս
հուն․՝ Νέστωρας Μιτίδης
Քաղաքացիությունը Կիպրոս
Ծննդյան ամսաթիվհունիսի 1, 1991(1991-06-01)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրԼարնակա, Կիպրոս
Հասակ185 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա

«ԱԵԿ»

Միտիդիսը իր կարիերան սկսել է Անդրեաս Միխալիդիսայի ղեկավարությամբ՝ «ԱԵԿ»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Միտիդսը նշել է 2009/10 մրցաշրջանում՝ մասնակցելով երկու հանդիպման։

Թիմի կազմում իր առաջին գոլը Միտիդիսը խփել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Էրմիս»-ի դեմ խաղում։ Եվրոպայի լիգայում իր առաջին գոլը Նեստորասը խփել է 2011 թվականի հունիսի 14-ին՝ «Ֆլորիանա»-ի դեմ խաղում[3]։

«Ռոդա»

2016 թվականի հուլիսի 12-ին Նեստորաս Միտիդիսը տեղափոխվել է հոլանդական «Ռոդա»[4]։ նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։

Վերադարձ «ԱԵԿ»

2017 թվականի հունվարին Միտիդիսը վարձակալական հիմունքներով վերադարձել է «ԱԵԿ»։

Միջազգային կարիերա

Կիպրոսի ազգային հավաքականի կազմում Միտիդիսը իր դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 16-ին՝ Հորդանանի հավաքականի դեմ խաղում։

2015 թվականի հունիսի 12-ին Միտիդիսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անդորրայի հավաքականի դեմ խաղում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ