Նիլ Ալեքսանդեր

ֆուտբոլիստ

Նիլ Ալեքսանդեր (անգլ.՝ Neil Alexander, մարտի 10, 1978(1978-03-10)[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղացել է Շոտլանդիայի հավաքականի կազմում։

Նիլ Ալեքսանդեր
անգլ.՝ Neil Alexander
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվմարտի 10, 1978(1978-03-10)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ185 սմ
Քաշ74 կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996-1998Շոտլանդիա Սթենհաուսմյուիր41 (-53)[3]
1998-2001Շոտլանդիա Լիվինգստոն60 (-57)
2001-2007Անգլիա Կարդիֆ Սիթի213 (-236)
2007-2008Անգլիա Իպսվիչ Թաուն29 (-37)
2008-2013Շոտլանդիա Ռեյնջերս57 (-47)
2013-2014Անգլիա Քրիսթալ Փելաս0 (-0)
2014-2016Շոտլանդիա Հարթ օֆ Միդլոտիան64 (-?)
2016-2017Շոտլանդիա Աբերդին0 (-0)
Ազգային հավաքական
1998-1999Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21)5 (−?)
2003Շոտլանդիա Շոտլանդիա (B)1 (−?)
2006Շոտլանդիա Շոտլանդիա3 (−2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

Ալեքսանդերը ծնվել է 1978 թվականի մարտի 10-ին Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում։

Նիլը մասնագիտական կարիերան սկսել է 1996 թվականին «Ստենհաուզմյուիր» ակումբում։ Երկու տարի անց դարպասապահը տեղափոխվել է «Livingston» ակումբ։

Ալեքսանդերի դեբյուտն «առյուծների» կազմում տեղի է ունեցել 1998 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ նրա ակումբը հանդիպեց «Պարտիկ Տիսլի» հետ[4]։ Իր առաջին շրջանում Նիլն իր վստահ խաղով «առյուծներին» օգնում է դառնալ Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի հաղթող։

«Կարդիֆ Սիթի»

2001 թվականի մայիսի 28-ին «Կարդիֆ Սիթիի» մամուլի ծառայությունը տարածել է տեղեկատվություն, որ շոտլանդացին համալրել է «ծիծեռնակների» շարքերը։ Ալեքսանդերի համար «առյուծներին» վճարվել է 200 հազար ֆունտ ստեռլինգ[5]։

Նույն տարվա օգոստոսի 11-ին Նիլը կատարել է իր դեբյուտը «Կարդիֆի» առաջին կազմում՝ խաղալով «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ[6]։

2002/03 մրցաշրջանի վերջում «Կարդիֆը» նվաճել է Չեմպիոնշիպի ուղեգիր։ Այս հաջողության հիմնական ստեղծողներից մեկը եղել է շոտլանդացի դարպասապահը։

Գրեթե ողջ 2006/07 մրցաշրջանի ընթացքում Ալեքսանդերը բանակցություններ է վարել «Քարդիֆի» ղեկավարության հետ ընթացիկ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Արդյունքում կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել և պարզ է դարձել, որ մրցաշրջանի վերջում շոտլանդացին կհեռանա ակումբից որպես ազատ գործակալ[7][8]։ 2007 թվականի մարտի 31-ին Ալեքսանդերը վերջին անգամ դաշտ է դուրս եկել որպես ակումբի դարպասապահ՝ մասնակցելով «Սանդերլենդի» դեմ խաղին[9]։ Խաղից հետո «Կարդիֆի» գլխավոր մարզիչ Դեյվ Ջոնսը դարպասապահ է նշանակել Դևիդ Ֆորդին, իսկ շոտլանդացին մրցաշրջանի վերջին խաղերն անցկացրել է պահեստայինների նստարանին։

Հուլիսի 1-ին ավարտվել է «Սիթիի» հետ կնքված պայմանագրի ժամկետը, և Ալեքսանդեր Նիլը հեռացավ ուելսական ակումբից[10]։

Ուելսի մայրաքաղաքում անցկացրած վեցուկես տարվա ընթացքում շոտլանդացին «ծիծեռնակների» կազմում անցկացրել է 234 խաղ՝ դառնալով «Նինիան Պարկի» հանրության սիրելիներից մեկը։

«Իպսվիչ Թաուն»

Արդեն 2007 թվականի հուլիսի 16-ին Նիլը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Իպսվիչ Թաունի» հետ[11]։ «Պորտման Ռոուդ» հասնելուն պես Ալեքսանդերն անմիջապես դարձավ «կապույտների» հիմնական դարպասապահը։ «Իպսվիչում» դարպասապահի դեբյուտը կայացել է օգոստոսի 11-ին, երբ շոտլանդացիները հանդիպեցին «Շեֆիլդ Ուենդսեյին»[12]։

«Ռեյնջերս»

2008 թվականի հունվարի 30-ին Ալեքսանդերը տեղափոխվել է «Ռեյնջերս» ակումբ, որի հետ ստորագրել է համագործակցության մասին համաձայնագիր երեքուկես տարվա համար[13]։

Փետրվարի 3-ին Ալեքսանդերն առաջին անգամ դաշտ է դուրս եկել «Ռեյնջերսի» կազմում՝ մասնակցելով պաշտոնական խաղի։ Գլազգոյի թիմի դարպասների մոտ Նիլը հայտնվել է ստիպված. Շոտլանդիայի գավաթի խաղարկության՝ «Ռեյնջերս»-«Հայբերնիան» խաղի 88-րդ րոպեին հեռացվել է ակումբի հիմնական դարպասապահ Ալլան Մակգրեգորը, ինչից հետո թիմի մարզիչ Սմիթ Ուոլթերն ակումբի ալժիրցի կիսապաշտպան Բրահմա Հենդմանիի փոխարեն դաշտ է դուրս բերել Ալեքսանդերին[14]։

Ապրիլի 16-ին Նիլը իր դեբյուտն է կատարել «Old Firm»-ում՝ հանդիպման 77-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Մաքգրեգորին[15]։ Ալլանի վնասվածքի պատճառով դառնալով թիմի հիմնական դարպասապահ՝ Ալեքսանդերն օգտվել է այդ շանսից՝ հիանալի անցկացնելով մրցաշրջանի ավարտը. նա օգնել է «Ռեյնջերսին» դառնալ Շոտլանդիայի գավաթակիր[16] և հասնել մինչև ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ Գլազգոյի թիմը զիջել է ռուսական «Զենիթին»[17]։

Հաջորդ ֆուտբոլային տարում Նիլը կրկին Մագրեգորին է զիջել դարպասապահի տեղը։ 2009 թվականի ապրիլին Ուոլթեր Սմիթը վստահել է դարպասապահի տեղը Ալեքսանդերին, քանի որ Ալլանը որակազրկվել էր Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից Շոտլանդիայի հավաքականի բազայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ դարպասապահն իր ակումբակից Բարի Ֆերգյուսոնի հետ նկատել են ալկոհոլ օգտագործելիս։ Ալեքսանդերը կրկին ապացուցեց, որ պատրաստ է ցանկացած պահի մտնել դաշտ, նա, ցուցադրելով վստահ խաղ, «Ռեյնջերսի» հետ «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունում և դառնալով ազգային գավաթի դափնեկիր[18]։

Հաջորդ մրցաշրջանում Նիլը կրկին անցկացրել է որպես Մակգրեգորիին փոխարինող[19]։ Այնուամենայնիվ նա մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին Լիգայի գավաթում, այդ թվում նաև եզրափակչի հաղթական խաղին ընդդեմ «Սենտ Միրենի»[20].

2010 թվականի հուլիսի 18-ին «Ռեյնջերսի»՝ «Queen of the South»-ի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում Նիլը պաշտպանել է իր թիմի հակառակորդի դարպասը։ Դա տեղի է ունեցել Դամֆրիսի թիմի դարպասապահ Նիլ Սքալիի վնասվածք ստանալուց հետո։ «Queen of the South»-ի գլխավոր մարզիչ Քեննի Բրենիգենը, այսպես է արտահայտվել այդ ոչ սովորական իրադարձության մասին։

Իրավիճակն, իհարկե, ստացվել է ոչ սովորական. Սքալին ստացել է վնասվածք, իսկ երրորդ պահեստային դարպասապահ մենք չունեինք, այդ պատճառով էլ մենք արդեն մտածում էինք դարպասի մոտ նշանակել դաշտային խաղացողներից մեկին։ Եվ ես հաճելիորեն զարմացա, երբ Ուոլտեր Սմիթը և Նիլ Ալեքսանդերն ինձ մոտ եկան և առաջարկեցին, որ «ջերսի» դարպասապահը պաշտպանի մեր դարպասը երկրորդ խաղակեսին։ Այս ժեստը սպորտի պրոֆեսիոնալիզմի բարձրակետն է[21][22]!

Նույն տարվա նոյեմբերի 4-ին դարպասապահը երկարաձգել է «Ռեյնջերսի» հետ համագործակցության պայմանագիրը ևս երեք տարով[23].

Ակումբային վիճակագրություն

2013 թվականի մարտի 30-ի դրությամբ
ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԼիգայի գավաթՄարտահրավերի գավաթԼիգայի փլեյ օֆֆԵվրագավաթԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ստենհաուսմյուիր1996/975−?1−?6−?
1997/9836−53101−51−139−59
Ընդհանուր41−53[3]101−52−1[3]000045−59[3]
Լիվինգստոն1998/9921−195−526−24
1999/0013−1613−16
2000/0126−223−1105−435−27
Ընդհանուր60−578−61[24]05−4000074−67
Կարդիֆֆ Սիթի2001/0246−504−51−12−353−59
2002/0340−364−71−13048−44
2003/0425−3325−33
2004/0517−162−419−20
2005/0646−591−21048−61
2006/0739−422−441−46
Ընդհանուր213−23611−185−6005−300234−263
Իփսվիչ Թաուն2007/0829−371−11−331−41
Ընդհանուր29−371−11−300000031−41
Ռեյնջերս2007/088−84−33−215−13
2008/0911−7201−114−8
2009/105−64−29−8
2010/111−14−42−17−6
2011/121−11−32−4
2012/1331−244−34−33−342−33
Ընդհանուր57−4710−614−133−3005−389−72
Ընդհանուր կարիերայում400−430[3]31−3122−2710−85−35−3473-502[3]

Շոտլանդիայի հավաքական

1998 թվականից մինչև 1999 թվականն Ալեքսանդերը պաշտպանել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի գույները՝ նրա կազմում անցկացնելով 5 խաղ։

Ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2002 թվականին, բայց այդ ժամանակ չի խաղացել[25]։

2006 թվականի մարտի 1-ին դարպասապահը  առաջին անգամ պաշտպանել է Շոտլանդիայի դարպասը՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Կրեյգ Գորդոնին[26]։ Նույն տարվա մայիսին Ալեքսանդերը մասնակցել է Kirin Cup մրցաշարին, որտեղ խաղացել է Բուլղարիայի և Ճապոնիայի դեմ։

Խաղերն ու բաց թողած գոլերը Շոտլանդիայի հավաքականում

Ընդհանուր՝ 3 խաղ / 2 բաց թողնված գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն

Ձեռքբերումներ

«Լիվինգստոն»

  • Շոտլանդիայի ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի հաղթող – 2000/01
  • Շոտլանդական ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող – 1998/99
  • Մարտահրավերի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2000/01

«Ռեյնջերս»

  • Շոտլանդիայի չեմպիոն(3) – 2008/09, 2009/10, 2010/11
  • Շոտլանդական ֆուտբոլի լիգայի երրորդ դիվիզիոնի հաղթող – 2012/13
  • Շոտլանդիայի գավաթակիր (2) – 2007/08, 2008/09
  • Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (2) – 2009/10, 2010/11
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2007/08
  • Շոտլանդիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008/09

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Ալեքսանդեր» հոդվածին։