Նիկոլաս Տալյաֆիկո

արգենտինացի ֆուտբոլիստ

Նիկոլաս Տալյաֆիկո (անգլ.՝ Nicolás Tagliafico, օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1][2][3], Rafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[5]։

Նիկոլաս Տալյաֆիկո
Nicolás Tagliafico
Տալյաֆիկոն Արգենտինայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունNicolás Alejandro Tagliafico
ՔաղաքացիությունըԱրգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 31, 1992(1992-08-31)[1][2][3] (31 տարեկան)
ԾննդավայրRafael Calzada, Almirante Brown Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Հասակ171 սմ
Քաշ65 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՆիդերլանդներ Այաքս
Համար31
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2010-2015Արգենտինա Բանֆիլդ90(2)
2012-2013  Իսպանիա Ռեալ Մուրսիա27(0)
2015-2018Արգենտինա Ինդեպենդիենտե85(2)
2018-ներկաՆիդերլանդներ Այաքս15(1)
Ազգային հավաքական
2007Արգենտինա Արգենտինա Մ152(0)
2009Արգենտինա Արգենտինա Մ175(0)
2011Արգենտինա Արգենտինա Մ2012(1)
2017-ներկաԱրգենտինա Արգենտինա8(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3-ի, 2018

Ակումբային կարիերա

Բանֆիլդ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տալյաֆիկոն սկսել է Բանֆիլդում։ Իր դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Տիգրեի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 22-ին՝ Հուրականի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի ապրիլի 22-ին՝ Սան Լորենսո դե Ալմագրոյի դեմ խաղում[8]։

2012 թվականի օգոստոսին Տալյաֆիկոն վարձավճարով տեղափոխվեց Իսպանիայի Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող Ռեալ Մուրսիա[9][10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Իսպանիայի գավաթի Ալմերիայի դեմ խաղում[11]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց սեպտեմբերի 15-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[12]։ Վարձավճարից հետո Տալյաֆիկոն վերադարձավ Բանֆիլդ՝ օգնելով թիմին տեղափոխվել Արգենտինայի բարձրագույն դիվիզիոն։ Բանֆիլդի կազմում արգենտինացին անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Ինդեպենդիենտե

2015 թվականի ձմռանը Տալյաֆիկոն տեղափոխվեց Ինդեպենդիենտե։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 15-ին՝ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Ռիվեր Փլեյթի դեմ խաղում[14]։ 2017 թվականին նա Ինդեպենդիենտեի հետ հաղթեց Հարավամերիկյան գավաթը։ Ակումբի կազմում Տալյաֆիկոն անցկացրեց 121 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։

Այաքս

2018 թվականի Տալյաֆիկոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[16][17]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում[19]։

Միջազգային կարիերա

Տալյաֆիկոն Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2011 թվականի աշխարհի առաջնությանը[20]՝ օգնելով իր թիմին հասնել քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ՝ Պորտուգալիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում նա չիրացրեց իր հարվածը[21] և Արգենտինան պարտվեց 4-5 հաշվով[22]։

Առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական Տալյաֆիկոն հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[23]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում[24]։

2018 թվականի հունիսին Տալյաֆիկոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին[27], սակայն Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[28][29] և դուրս մնաց առաջնությունից[30][31]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բանֆիլդ2010–11Պրիմերա Դիվիզիոն9000000090
2011–12331000000331
2013–14Պրիմերա B Նասիոնալ3402100361
2014Պրիմերա Դիվիզիոն1410000141
Ընդհանուր902210000923
Ռեալ Մուրսիա (վարձավճար)2012–14Սեգունդա Դիվիզիոն27010280
Ինդեպենդիենտե2015Պրիմերա Դիվիզիոն311206000391
2016161204030251
2016–172901011020430
2017–1890005000140
Ընդհանուր85250260501212
Այաքս2017–18Էրեդիվիզի1510000151
Կարիերայի ընդհանուր217581260502566

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի հուլիսի 3-ի դրությամբ[32]

Արգենտինա
ՏարիԽաղերԳոլեր
201710
201870
Ընդհանուր80

Նվաճումներ

Ակումբային

Ինդեպենդիենտե
  • Հարավամերիկյան գավաթ․ 2017

Միջազգային

Արգենտինա
  • Սուպերկլասիկո դե լաս Ամերիկաս․ 2017

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Տալյաֆիկո» հոդվածին։