Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018, ՖԻՖԱ Աշխարհի 21-րդ առաջնություն, որն անցկացվել է Ռուսաստանում[1] 2018 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15[2]։ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է[3]։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում[4]։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Կատարում։Եզրափակիչը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան և Խորվաթիան վիճարկեցին Աշխարհի գավաթը։ Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոնը, իսկ եվրոպական հավաքականները չորրորդ անգամ անընդմեջ նվաճեցին աշխարհի գավաթը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Ռուսաստան
      Քաղաքներ11
      Մարզադաշտեր12
Մրցաշրջանի ժամկետհունիսի 14 - հուլիսի 15 2018 թ.
Մասնակիցներ32
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնՖրանսիա Ֆրանսիա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնԽորվաթիա Խորվաթիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղԲելգիա Բելգիա
Չորրորդ տեղԱնգլիա Անգլիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր64
Խփված գոլեր169  (2.64 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Անգլիա Հարրի Քեյն (6 գոլ)
Լավագույն խաղացողԽորվաթիա Լուկա Մոդրիչ
2014        2022

Ընդունող երկրի ընտրություն

Ռուսների հայտը ներկայացրած անձնակազմը տոնում է 2018 ՖԻՖԱ աշխարհի առաջնության ընդունող երկրի կարգավիճակը ստանալուց հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է ՖԻՖԱ Աշխարհի գավաթը նախամրցույթային արարողության ժամանակ, որը կայացել է Մոսկվայում 2017 թվականի սեպտեմբերին:

2018 և 2022 ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունների հայտերի ներկայացումը սկսվեց 2009 թվականի հունվարին և մինչև 2009 թվականի փետրվարի 2-ը հետաքրքրություն ունեցող երկրները պետք է գրանցեին իրենց հայտերը[5]։ Սկզբում ինը երկիր ներկայացրեցին հայտ 2018 թվականի Աշխարհի գավաթի համար, սակայն Մեքսիկան շուտով հրաժարվեց[6] և Ինդոնեզիայի հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից 2010 թվականի փետրվարին, երբ Ինդոնեզիայի կառավարությունը պատշաճ ձևով չներկայացրեց հայտի հաստատման նամակը[7]։ Հայտերի քննարկման ժամանակ երեք ոչ ՈՒԵՖԱ անդամներ (Ավստրալիա, Ճապոնիա և ԱՄՆ) կենտրոնացան 2022 թվականի հայտի վրա։ Այսպիսով հիմնական պայքարում մնացին չորս հայտեր, որոնցից երկուսը միասնական հայտեր` Անգլիա, Ռուսաստան, Նիդերլանդներ/Բելգիա և Պորտուգալիա/Իսպանիա։

ՖԻՖԱ հատուկ կոմիտեի քսաներկու անդամներ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի Ցյուրիխում կայացած ժողովում ընտրեցին 2018 և 2022 թվականների առաջնությունների ընդունող երկրներին[8]։ Քվեարկության երկրորդ փուլում Ռուսաստանը հաղթեց 2018 թվականի առաջնությունը ընդունելու իրավունքը։ Պորտուգալիա/Իսպանիա հայտը երկրորդն էր, Բելգիա/Նիդերլանդներ` երրորդը և Անգլիան` դուրս էր մնացել առաջին փուլից[9]։

Քվեարկության արդյունքները հետևյալն են[10]`

2018 Քվեարկություն (մեծամասնությունը 12 ձայն)
ՀայտերՔվեներ
Փուլ 1Փուլ 2
Ռուսաստան913
Պորտուգալիա / Իսպանիա77
Բելգիա / Նիդերլանդներ42
Անգլիա2Դուրս է մնացել

Գործընթացը չանցավ առանց քննադատման. Ռուսաստանի կողմից կաշառք տալու և ՖԻՖԱ անդամների կորումպացված լինելու մասին բարձրաձայնեց հատկապես Անգլիայի ֆուտբոլային միությունը։ Չնայած 2014 թվականի Գարսիայի հաշվետվությունը բացառեց Ռուսաստանի մեղավորությունը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց համաձայնվել դրա հետ և Գրեգ Դայկը պահանջեց վերաքննություն իրականացնել, իսկ Դեյվիդ Բերնշայնը պահանջեց բոյկոտել Աշխարհի գավաթը։

Հավաքականներ

Որակավորում

Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցեցին 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ որպես ընդունող երկիր[11]։ Զիմբաբվեն և Ինդոնեզիան ավելի ուշ որակազարկվեցին, մինչև կանցկացնեին իրենց առաջին հանդիպումները[12][13], մինչդեռ Ջիբրալթարը և Կոսովոն, որոնք միացել էին ՖԻՖԱ-ին 2016 թվականի մայիսին, միացան որակավորմանը[14]։ Առաջնության տեղերը բաժանվեցին կոնֆեդերացիաների միջև, մասնակիցների թվի փոփոխություն տեղի չունեցավ 2014 թվականի Աշխարհի գավաթից հետո[15][16]։ Որակավորման փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան Թիմորի Դիլի քաղաքում 2015 թվականի մարտի 12-ին ԱՖԿ որակավորման շրջանակներում[17], հիմնական որակավորման վիճակահանությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում 2015 թվականի հուլիսի 25-ին[18][19][20][21]։

Որակավորված 32 հավաքականներից քսանը մասնակցել էր նաև 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին։ Պանաման և Իսլանդիան որակավորվեցին առաջին անգամ[22]։ Մի շարք հավաքականներ վերադարձան նվազագույնը երեք մրցաշրջան բաց թողնելուց հետո։ Եգիպտոսը վերադարձավ 28 տարի հետո, նրա վերջին առաջնությունը եղել էր 1990 թվականը, Մարոկկոյինը` 1998 թվականը, Պերուինը 1982 թվականը, իսկ Սենեգալը կմասնակցի երկրորդ անգամ, նախորդ անգամ 2002 թվականին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին անգամ առաջնությանը որակավորվեցին երեք Հյուսիսային Եվրոպայի երկրներ (Դանիա, Իսլանդիա և Շվեդիա) և չորս արաբական երկրներ (Եգիպտոս, Մարոկկո, Սաուդյան Արաբիա և Թունիս)[23]։

Որակավորման փուլը չանցած նշանավոր հավաքականներից են քառակի չեմպիոն Իտալիան (առաջին անգամ 1958 թվականից հետո) և եռակի եզրափակչի մասնակից Նիդերլանդներ։ Չորս մայրցամաքային չեմպիոններ նույնպես չորակավորվեցին, Աֆրիկայի չեմպիոն Կամերունը, Կոպա Ամերիկայի հաղթող և Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակից Չիլին, ՕՖԿ գավաթի հաղթող Նոր Զելանդիան և ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2017 հաղթող Միացյալ Նահանգները (առաջին անգամ 1986 թվականին)։ Չորակավորվեցին նաև նախկինում լավ արդյունքներ ցոցադրած Գանան և Կոտ դ'Իվուարը, որոնք մասնակցել էին նախորդ երեք առաջնություններին։

ԱՖԿ (5)
ԿԱՖ (5)

ԿՈՆԿԱԿԱՖ (3)
ԿՈՆՄԵԲՈԼ (5)
ՕՖԿ (0)
  • Չեն որակավորվել

ՈՒԵՖԱ (14)

     Որակավորված հավաքականներ      Որակավորումը չանցած հավաքականներ      Որակազրկված հավաքականներ      Երկրներ, որոնք ՖԻՖԱ անդամ չէին

Վիճակահանություն

Վիճակահանությունը կայացավ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում[24][25]։ 32 Հավաքականներ բաժանվեցին ութ խմբի, յուրաքանչյուրում չորս հավաքական։

Վիճակահանության համար հավաքականները բաժանվեցին չորս զամբյուղի համաձայն 2017 թվականի հոկտեմբերի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ Առաջին զամբյուղում ավտոմատ հայտնվեց Ռուսաստանը, որպես ընդունող երկիր և լավագույն յոթ հավաքականները, երկրորդ զամբյուղում մյուս ութ հավաքականները և այդպես շարունակ[26]։ Սա նախորդ մրցաշարի հետ համեմատած միակ նորամուծությունն էր, այն ժամանակ միայն առաջին զամբյուղն էր որոշվում ըստ դասակարգման, մյուսները բաշխվում էին ըստ աշխարհագրական դիրքերի։ Այնուամենայնիվ մնաց պայմանը, որ նույն կոնֆեդերացիայից նույն խմբում չպետք է լինեին երկու հավաքականներ, բացառությամբ ՈՒԵՖԱ-ի, որտեղից առավելագույնը երկու հավաքական կարող էր հայտնվել միևնույն խմբում։

Զամբյուղ 1Զամբյուղ 2Զամբյուղ 3Զամբյուղ 4

 Ռուսաստան (65) (ընդունող)
 Գերմանիա (1)
 Բրազիլիա (2)
 Պորտուգալիա (3)
 Արգենտինա (4)
 Բելգիա (5)
 Լեհաստան (6)
 Ֆրանսիա (7)

 Իսպանիա (8)
 Պերու (10)
 Շվեյցարիա (11)
 Անգլիա (12)
 Կոլումբիա (13)
 Մեքսիկա (16)
 Ուրուգվայ (17)
 Խորվաթիա (18)

 Դանիա (19)
 Իսլանդիա (21)
 Կոստա Ռիկա (22)
 Շվեդիա (25)
 Թունիս (28)
 Եգիպտոս (30)
 Սենեգալ (32)
 Իրան (34)

 Սերբիա (38)
 Նիգերիա (41)
 Ավստրալիա (43)
 Ճապոնիա (44)
 Մարոկկո (48)
 Պանամա (49)
 Հարավային Կորեա (62)
 Սաուդյան Արաբիա (63)

Մրցավարներ

2018 թվականի մարտի 16-ին ՖԻՖԱ խորհուրդը հավանություն տվեց վիդեո օգնական մրցավարի կիրառումը առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնություններում[27]։

2018 թվականի մարտի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց 36 մրցավարների և 63 մրցավարների օգնականների անունները, ովքեր կվարեն Աշխարհի առաջնության խաղերը[28]։

Մարզադաշտեր

Ռուսաստանը նախապատրաստել է հետևյալ ընդունող քաղաքները` Կալինինգրադ, Կազան, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սարանսկ, Սոչի, Վոլգոգրադ, Յարոսլավլ և Եկատերինբուրգ[29]։ Բոլոր քաղաքները Եվրոպական Ռուսաստանում են կամ հենց կողքին, որպեսզի հավաքականների ճանապարհորդությունը հեշտ լինի հսկայական երկրում։ Ռուսաստանի մասնակցության հայտում գրված էր, որ խաղերը տեղի կունենան 13 քաղաքներում և 16 մարզադաշտերում` այսպիսով բավարարելով ՖԻՖԱ նվազագույն պահանջներին։ 16 մարզադաշտերից երեքը կվերանորոգվեին, 13-ը` պետք նոր կառուցվեին[30]։

2011 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը կրճատեց մարզադաշտերի թիվը 16-ից 14։ Մոսկվայի շրջանի Պոդոլսկի մարզադաշտի կառուցումը չեղարկվեց մարզային իշխանությունների հրամանով, բացի այդ մայրաքաղաքի Օտկրիտիե Արենան փոխարինվեց Դինամո մարզադաշտով, քանի որ վերջինս կառուցվեց ավելի շուտ[31]։

Ընդունող քաղաքների վերջնական ցանկը հայտարարվեց 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ Վերջնական ցուցակով քաղաքները դարձան 11, իսկ մարզադաշտերը` 12, քանի որ Կրասնոդարը և Յարոսլավլը դուրս մնացին ցուցակից[32]։

Զեպպ Բլատերը 2014 թվականի հուլիսին հայտարարեց, որ հնարավոր է մարզադաշտերը կրճատվեն 12-ից 10[33]։

2014 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ ստուգող անձնակազմը առաջին անգամ պաշտոնապես այցելեց Ռուսաստան, նրանք եղան Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում և Մոսկվայում։ Նրանք գոհ էին գործընթացից[34]։

2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ն և Տեղի կազմակերպչական կոմիտեն համաձայնեցրեցին առաջնության ընթացքում մարզադաշտերի պաշտոնական անվանումները[35]։

12 մարզադաշտերից Մոսվայի Լուժնիկի մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգ մարզադաշտը (Ռուսաստանի ամենախոշոր մարզադաշտերը) ամենաշատը կօգտագործվեն, այստեղ կկայանան յոթական հանդիպում։ Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում և Սամարայում տեղի կունենան վեցական հանդիպում և Մոսկվայի Օտկռիտիե և Դոնի Ռոստովի մարզադաշտերում հինգական հանդիպում։ Մնացած քաղաքներում տեղի կունենան չորսական հանդիպում։

ՄոսկվաՍանկտ ՊետերբուրգԿալինինգրադ
Լուժնիկի մարզադաշտՕտկրիտիա Արենա
(Սպարտակ մարզադաշտ)
Կրեստովսկի մարզադաշտ
(Սանկտ Պետերբուրգ մարզադաշտ)
Կալինինգրդադ մարզադաշտ
Տարողություն` 81,000Տարողություն` 45,360Տարողություն` 68,134Տարողություն` 35,212
ԿազանՆիժնի Նովգորոդ
Կազան ԱրենաՆիժնի Նովգորոդ մարզադաշտ
Տարողություն` 45,379Տարողություն` 44,899
ՍամարաՎոլգոգրադ
Կոսմոս Արենա
(Սամարա Արենա)
Վոլգոգրադ Արենա
Տարողություն` 44,918
(նոր մարզադաշտ)
Տարողություն` 45,568
(վերանորոգված)
ՍարանսկԴոնի ՌոստովՍոչիԵկատերինբուրգ
Մորդովիա ԱրենաՌոստով ԱրենաՖիշտ Օլիմպիական մարզադաշտ
(Ֆիշտ մարզադաշտ)
Կենտրոնական մարզադաշտ
(Եկատերինբուրգ Արենա)
Տարողություն` 44,442
(նոր մարզադաշտ)
Տարողություն` 45,000Տարողություն` 47,659Տարողություն` 35,696

Խաղացանկ

Միջոցառում Մոսկվայում, որո ազդարարվել է, որ մինչև ՖԻՖԱ Աշխարհի գավաթ 2018-ի մեկնակրկը մնացել է 1000 օր:

Խաղացանկը ՖԻՖԱ կողմից ազդարարվել է 2015 թվականի հուլիսի 24-ին (առանց հանդիպքումների ժամանակների, որը համաձայնեցվել է ավելի ուշ)[36][37]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, վերջնական վիճակահանությունից հետո հայտարարվեց խաղային ժամերը ՖԻՖԱ կեղմից[38]։ Ռուսաստանը որպես ընդունող երկիր հայտավորված է A1 դիրքում և խղաղա բացման հանդիպումում հունիսի 14-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Սաուդյան Արաբիայի դեմ, երկու հավաքականները ունեն առաջնության մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշները[39]։ Լուժնիկի մարզադաշտում տեղի կունենա նաև երկորդ կիսաեզրափակիչը հուլիսի 11-ին և եզրափակիչը հուլիսի 15-ին։

Խմբային փուլ

Յուրաքանչյուր խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անցնում է 1/8 եզրափակիչ։ Խմբի յուրաքանչյու հավաքական հանդիպելու է խմբի մյուս հավաքականների հետ մեկական անգամ։

Բոլոր ժամանակները տեղի ժամանակով են[38]։

Հավասարության դեպքում

Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[40].

  1. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
  2. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
  3. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
  4. Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
  5. Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
  6. Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
  7. Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
  8. Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
  9. Զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում։

Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները։

  1. Առավելագույն միավորներ,
  2. Առավելագույն գոլային տարբերություն,
  3. Առավելագույն խփած գոլեր,
  4. Արդար խաղի միավորներ,
  5. ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքը։

Խումբ A

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Ուրուգվայ330050+59Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Ռուսաստան320184+46
3  Սաուդյան Արաբիա310227−53
4  Եգիպտոս300326−40


14 Հունիսի 2018 (2018-06-14)
18:00 ՄՍԺ (UTC+3)
Ռուսաստան  5-0  Սաուդյան ԱրաբիաԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[41]
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Գազինսկի  12'
Չերիշև  43'90+1'
Ձյուբա  71'
Գոլովին  90+4'
Հաշվ.
15 Հունիսի 2018 (2018-06-15)
17:00 ԵԿՏԺ (UTC+5)
Եգիպտոս  0-1  ՈւրուգվայԿենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ
Հանդիսական՝ 27,015[42]
Մրցավար՝ Բյորն Կյոյպերս (Նիդերլանդներ)
Հաշվ.Խիմենես  89'

19 Հունիսի 2018 (2018-06-19)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Ռուսաստան  3-1  ԵգիպտոսԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,468[43]
Մրցավար՝ Էնրիկե Կասարես (Պարագվայ)
Ֆաթի  47' (ի.գ.)
Չերիշև  59'
Ձուբա  62'
Հաշվ.Սալահ  73' (11մ.)
20 Հունիսի 2018 (2018-06-20)
18:00 ՄՍԺ (UTC+3)
Ուրուգվայ  0-1  Սաուդյան ԱրաբիաՌոստով Արենա, Դոնի Ռոստով
Հանդիսական՝ 42,678[44]
Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա)
Սուարես  23'Հաշվ.

25 Հունիսի 2018 (2018-06-25)
18:00 ՍԱՄԺ (UTC+4)
Ուրուգվայ  3-0  ՌուսաստանԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 41,970[45]
Մրցավար՝ Մալանգ Դիեդիու (Սենեգալ)
Սուարես  10'
Չերիշև  23' (ի.գ.)
Կավանի  90'
Հաշվ.
25 Հունիսի 2018 (2018-06-25)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Սաուդյան Արաբիա  2-1  ԵգիպտոսՎոլգոգրադ Արենա, Վոլգոգրադ
Հանդիսական՝ 36,823[46]
Մրցավար՝ Վիլմար Ռոլդան (Կոլումբիա)
Ալ-Ֆարաժ  45+6' (11մ.)
Ալ-Դավսարի  90+5'
Հաշվ.Սալահ  22'

Խումբ B

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Իսպանիա312065+15Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Պորտուգալիա312054+15
3  Իրան31112204
4  Մարոկկո301224−21


15 Հունիսի 2018 (2018-06-15)
18:00 ՄՍԺ (UTC+3)
Մարոկկո  0-1  ԻրանԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 62,548[47]
Մրցավար՝ Ջունեյթ Չեկիր (Թուրքիա)
Հաշվ.Բուհադուզ  90+5' (ի.գ.)
15 Հունիսի 2018 (2018-06-15)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Պորտուգալիա  3-3  ԻսպանիաՖիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի
Հանդիսական՝ 43,866[48]
Մրցավար՝ Ջանլուկա Ռոկկի (Իտաիա)
Ռոնադու  4' (11մ.)44'88'Հաշվ.Կոստա  24'55'
Նաչո  58'

20 Հունիսի 2018 (2018-06-20)
15:00 ՄՍԺ (UTC+3)
Պորտուգալիա  1-0  ՄարոկկոԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[49]
Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)
Ռոնալդու  4'Հաշվ.
20 Հունիսի 2018 (2018-06-20)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Իրան  0-1  ԻսպանիաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 42,718[50]
Մրցավար՝ Անդրես Կունյա (Ուրուգվայ)
Հաշվ.Կոստա  54'

25 Հունիսի 2018 (2018-06-25)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Իրան  1-1  ՊորտուգալիաՄորդովիա Արենա, Սարանսկ
Հանդիսական՝ 41,685[51]
Մրցավար՝ Էնրիկե Կասերես (Պարագվայ)
Անսարիֆարդ  90+3' (11մ.)Հաշվ.Կուարեժմա  45'
25 Հունիսի 2018 (2018-06-25)
20:00 ԿԱԼԺ (UTC+2)
Իսպանիա  2-2  ՄարոկկոԿալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ
Հանդիսական՝ 33,973[52]
Մրցավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)
Իսկո  19'
Ասպաս  90+1'
Հաշվ.Բուտաիբ  14'
Էն-Նասիրի  81'

Խումբ C

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Ֆրանսիա321031+27Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Դանիա312021+15
3  Պերու31022203
4  Ավստրալիա301225−31


16 Հունիսի 2018 (2018-06-16)
13:00 ՄՍԺ (UTC+3)
Ֆրանսիա  2-1  ԱվստրալիաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 41,279[53]
Մրցավար՝ Անդրես Կունհա (Ուրուգվայ)
Գրիզման  58' (11մ.)
Պոգբա  81'
Հաշվ.Եդինակ  62' (11մ.)
16 Հունիսի 2018 (2018-06-16)
19:00 ՄՍԺ (UTC+3)
Պերու  0-1  ԴանիաՄորդովիա Արենա, Սարանսկ
Հանդիսական՝ 40,502[54]
Մրցավար՝ Բակարի Գասսամա (Գամբիա)
Հաշվ.Պոուլսեն  59'

21 Հունիսի 2018 (2018-06-21)
16:00 ՍԱՄԺ (UTC+4)
Դանիա  1-1  ԱվստրալիաԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 40,727[55]
Մրցավար՝ Անտոնիո Մատեու Լահոս (Իսպանիա)
Էրիկսեն  7'Հաշվ.Եդինակ  38' (11մ.)
21 Հունիսի 2018 (2018-06-21)
20:00 ԵԿՏԺ (UTC+5)
Ֆրանսիա  1-0  ՊերուԿենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ
Հանդիսական՝ 32,789[56]
Մրցավար՝ Մոհամմեդ Աբդուլլա Հասսան Մոհամեդ (Միացյալ Արաբական Էմիրություններ)
Մբապպե  34'Հաշվ.

26 Հունիսի 2018 (2018-06-26)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Դանիա  0-0  ՖրանսիաԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[57]
Մրցավար՝ Սանդրո Ռիկկի (Բրազիլիա)
Հաշվ.
26 Հունիսի 2018 (2018-06-26)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Ավստրալիա  0-2  ՊերուՖիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի
Հանդիսական՝ 44,073[58]
Մրցավար՝ Սերգեյ Կարասև (Ռուսաստան)
Հաշվ.Կառիլո  18'
Գեռերո  50'

Խումբ D

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Խորվաթիա330071+69Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Արգենտինա311135−24
3  Նիգերիա310234−13
4  Իսլանդիա301225−31


16 Հունիսի 2018 (2018-06-16)
16:00 ՄՍԺ (UTC+3)
Արգենտինա  1-1  ԻսլանդիաՕտկրիտիա Արենա, Մոսկվա
Հանդիսական՝ 44,190[59]
Մրցավար՝ Շիմոն Մարցինյակ (Լեհաստան)
Ագուերո  19'Հաշվ.Ֆինբոգասոն  23'
16 Հունիսի 2018 (2018-06-16)
21:00 ԿԱԼԺ (UTC+2)
Խորվաթիա  2-0  ՆիգերիաԿալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ
Հանդիսական՝ 31,136[60]
Մրցավար՝ Սանրո Ռիչի (Բրազիլիա)
Էտեբո  32' (ի.գ.)
Մոդրիչ  71' (11մ.)
Հաշվ.

21 Հունիսի 2018 (2018-06-21)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Արգենտինա  0-3  ԽորվաթիաՆիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ
Հանդիսական՝ 43,319[61]
Մրցավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)
Հաշվ.Ռեբիչ  53'
Մոդրիչ  80'
Ռակիտիչ  90+1'
22 Հունիսի 2018 (2018-06-22)
18:00 ՄՍԺ (UTC+3)
Նիգերիա  2-0  ԻսլանդիաՎոլգոգրադ Արենա, Վոլգոգրադ
Հանդիսական՝ 40,904[62]
Մրցավար՝ Մեթյու Կոնգեր (Նոր Զելանդիա)
Մուսա  49'75'Հաշվ.

26 Հունիսի 2018 (2018-06-26)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Նիգերիա  1-2  ԱրգենտինաԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,468[63]
Մրցավար՝ Ջյունետ Չակիր (Թուրքիա)
Մոզես  51' (11մ.)Հաշվ.Մեսսի  14'
Ռոխո  86'
26 Հունիսի 2018 (2018-06-26)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Իսլանդիա  1-2  ԽորվաթիաՌոստով Արենա, Դոնի Ռոստով
Գ. Սիգուրդսոն  76' (11մ.)Հաշվ.Բադել  53'
Պերիշիչ  90'

Խումբ E

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Բրազիլիա321051+47Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Շվեյցարիա312054+15
3  Սերբիա310224−23
4  Կոստա Ռիկա301225−31


17 Հունիսի 2018 (2018-06-17)
16:00 ՍԱՄԺ (UTC+4)
Կոստա Ռիկա  0-1  ՍերբիաԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 41,432[64]
Մրցավար՝ Մալանգ Դիդյու (Սենեգալ)
Հաշվ.Կոլարով  56'
17 Հունիսի 2018 (2018-06-17)
21:00 ՄՍԿԺ (UTC+3)
Բրազիլիա  1-1  ՇվեյցարիաՌոստով Արենա, Դոնի Ռոստով
Հանդիսական՝ 43,109[65]
Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա)
Կոուտինյո  20'Հաշվ.Ցուբեր  50'

22 Հունիսի 2018 (2018-06-22)
15:00 ՄՍԿԺ (UTC+3)
Բրազիլիա  2-0  Կոստա ՌիկաԿրեստովկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,468[66]
Մրցավար՝ Բյորն Կույպերս (Նիդերլանդներ)
Կոուտինյո  90+1'
Նեյմար  90+7'
Հաշվ.
22 Հունիսի 2018 (2018-06-22)
20:00 ԿԱԼԺ (UTC+2)
Սերբիա  1-2  ՇվեյցարիաԿալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ
Հանդիսական՝ 33,167[67]
Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
Միտրովիչ  5'Հաշվ.Ջակա  52'
Շաքիրի  90'

27 Հունիսի 2018 (2018-06-27)
21:00 ՄՍԿԺ (UTC+3)
Սերբիա  0-2  ԲրազիլիաՕտկրիտիա Արենա, Մոսկվա
Հանդիսական՝ 44,190[68]
Մրցավար՝ Ալիրեզա Ֆաջանի (Իրան)
Հաշվ.Պաուլինիո  36'
Տիագո Սիլվա  68'
27 Հունիսի 2018 (2018-06-27)
21:00 ՄՍԿԺ (UTC+3)
Շվեյցարիա  2-2  Կոստա ՌիկաՆիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ
Հանդիսական՝ 43,319[69]
Մրցավար՝ Կլեմե Տուրպին (Ֆրանսիա)
Ջեմայլի  31'
Դրմիչ  88'
Հաշվ.Ուաստոն  56'
Զոմեր  90+3' (ի.գ.)

Խումբ F

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Շվեդիա320152+36Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Մեքսիկա320134−16
3  Հարավային Կորեա31023303
4  Գերմանիա310224−23


17 Հունիսի 2018 (2018-06-17)
18:00 ՄՍԿԺ (UTC+3)
Գերմանիա  0-1  ՄեքսիկաԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[70]
Մրցավար՝ Ալիզերա Ֆագանի (Իրան)
Հաշվ.Լոսանո  35'
18 Հունիսի 2018 (2018-06-18)
15:00 ՄՍԿԺ (UTC+3)
Շվեդիա  1-0  Հարավային ԿորեաՆիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ
Հանդիսական՝ 42,300[71]
Մրցավար՝ Ժոել Ագուլար (Սալվադոր)
Գրանքվիստ  65' (11մ.)Հաշվ.

23 Հունիսի 2018 (2018-06-23)
18:00 ՄՍԿԺ (UTC+3)
Հարավային Կորեա  1-2  ՄեքսիկաՌոստով Արենա, Դոնի Ռոստով
Հանդիսական՝ 43,472[72]
Մրցավար՝ Միլորադ Մազիչ (Սերբիա)
Սոն Հընգ Մին  90+3'Հաշվ.Վելա  26' (11մ.)
Էռնանդես  66'
23 Հունիսի 2018 (2018-06-23)
21:00 ՄՍԿԺ (UTC+3)
Գերմանիա  2-1  ՇվեդիաՖիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի
Հանդիսական՝ 44,287[73]
Մրցավար՝ Խիմոն Մարցինյակ (Լեհաստան)
Ռոյս  48'
Կրոս  90+5'
Հաշվ.Տոյվոնեն  32'

27 Հունիսի 2018 (2018-06-27)
17:00 ՄՍԿԺ (UTC+3)
Հարավային Կորեա  2-0  ԳերմանիաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 41,835[74]
Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)
Կիմ Յոն Գվոն  90+3'
Սոն Հընգ Մին  90+6'
Հաշվ.
27 Հունիսի 2018 (2018-06-27)
19:00 ԵԿՏԺ (UTC+5)
Մեքսիկա  0-3  ՇվեդիաԿենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ
Հանդիսական՝ 33,061[75]
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Հաշվ.Աուգոստինսոն  50'
Գրանքվիստ  62' (11մ.)
Ալվարես  74' (ի.գ.)

Խումբ H

ԴիրքԹիմԽաղՀՈՊԳԽԳԲԳՏՄՈրակավորում
1  Կոլումբիա320152+36Անցնում է Փլեյ-օֆֆ փուլ
2  Ճապոնիա31114404
3  Սենեգալ31114404
4  Լեհաստան310225−33


19 Հունիսի 2018 (2018-06-19)
15:00 ՄՍԿԺ (UTC+3)
Կոլումբիա  1-2  ՃապոնիաՄորդովիա Արենա, Սարանսկ
Հանդիսական՝ 40,842[76]
Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Կինտերո  39'Հաշվ.Կագավա  6' (11մ,) Օսակո  73'
19 Հունիսի 2018 (2018-06-19)
18:00 ՄՍԿԺ (UTC+3)
Լեհաստան  1-2  ՍենեգալՕտկրիտիա Արենա, Մոսկվա
Հանդիսական՝ 44,190[77]
Մրցավար՝ Նավաֆ Շուկրալա (Բահրեյն)
Կրիխովյակ  86'ՀաշվՉոնեկ  37' (ի.գ.)
Նյանգ  60'

24 Հունիսի 2018 (2018-06-24)
20:00 ԵԿՏԺ (UTC+5)
Ճապոնիա  2-2  ՍենեգալԿենտրոնական մարզադաշտ, Եկատերինբուրգ
Հանդիսական՝ 32,572[78]
Մրցավար՝ Ջանլուկա Ռոկկի (Իտալիա)
Ինուի  34'
Հոնդա  78'
Հաշվ.Մանե  11'
Վագե  71'
24 Հունիսի 2018 (2018-06-24)
21:00 ՄՍԿԺ (UTC+3)
Լեհաստան  0-3  ԿոլումբիաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 42,873[79]
Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա)
Հաշվ.Մինա  40'
Ֆալկաո  70'
Խ. Կուադրադո  75'

28 Հունիսի 2018 (2018-06-28)
17:00 ՄՍԿԺ (UTC+3)
Ճապոնիա  0-1  ԼեհաստանՎոլգոգրադ Արենա, Վոլգոգրադ
Հանդիսական՝ 42,189[80]
Մրցավար՝ Ջաննի Սիկազվե (Զամբիա)
Հաշվ.Բեդնարեկ
28 Հունիսի 2018 (2018-06-28)
18:00 ՍԱՄԺ (UTC+4)
Սենեգալ  0-1  ԿոլումբիաԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 41,970[81]
Մրցավար՝ Միլորադ Մազիչ (Սերբիա)
Հաշվ.Մինա  74'

Փլեյ օֆֆ փուլ

Փլեյ օֆֆ փուլը առաջնության եզրափակիչ փուլն է, որը հաջորդելու է խմբային փուլին։ Այն կսկսվի հունիսի 30-ին 1/8-րդ եզրափակչից և կավարտվի հուլիսի 15-ին եզրափակիչ հանդիպումով, որը կկայանա Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում[82]։ Լավագույն երկու հավաքականները ամեն խմբից (ընդհանուր 16 հավաքական) դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, որից հետո յուրաքանչյուր պարտված հավաքական կլքի պայքարը։ Կիսաեզրափակչի երկու պարտված հավաքականները կվիճարկեն երրորդ տեղը միմյանց միջև[40]։

Զամբյուղ

 
1/8 եզրափակիչՔառորդ եզրափակչներԿիսաեզրափակիչներԵզրափակիչ
 
              
 
30 հունիս – Սոչի
 
 
 Ուրուգվայ2
 
6 հուլիս – Նիժնի Նովգորոդ
 
 Պորտուգալիա1
 
 Ուրուգվայ0
 
30 հունիս – Կազան
 
 Ֆրանսիա2
 
 Ֆրանսիա4
 
10 հուլիս – Սանկտ Պետերբուրգ
 
 Արգենտինա3
 
 Ֆրանսիա1
 
2 հուլիս – Սամարա
 
 Բելգիա0
 
 Բրազիլիա2
 
6 հուլիս – Կազան
 
 Մեքսիկա0
 
 Բրազիլիա1
 
2 հուլիս – Դոնի Ռոստով
 
 Բելգիա2
 
 Բելգիա3
 
15 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի)
 
 Ճապոնիա2
 
 Ֆրանսիա4
 
1 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի)
 
 Խորվաթիա2
 
 Իսպանիա1 (3)
 
7 հուլիս – Սոչի
 
 Ռուսաստան1 (4)
 
 Ռուսաստան2 (3)
 
1 հուլիս – Նիժնի Նովգորոդ
 
 Խորվաթիա2 (4)
 
 Խորվաթիա1 (3)
 
11 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի)
 
 Դանիա1 (2)
 
 Խորվաթիա (Ա.ժ.)2
 
3 հուլիս – Սանկտ Պետերբուրգ
 
 Անգլիա1Երրորդ տեղի համար հանդիպում
 
 Շվեդիա1
 
7 հուլիս – Սամարա14 հուլիս – Սանկտ Պետերբուրգ
 
 Շվեյցարիա0
 
 Շվեդիա0  Բելգիա2
 
3 հուլիս – Մոսկվա (Օտկրիտիա)
 
 Անգլիա2  Անգլիա0
 
 Կոլումբիա1 (3)
 
 
 Անգլիա1 (4)
 

1/8 եզրափակիչ

30 Հունիսի 2018 (2018-06-30)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Ֆրանսիա  4-3  ԱրգենտինաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 42,873[83]
Մրցավար՝ Ալիրեզա Ֆագհանի (Իրան)
Գրիզման  13' (11մ.)
Պավարդ  57'
Մբապպե  64'68'
Դի Մարիա  41'
Մերկադո  48'
Ագուերո  90+3'

30 Հունիսի 2018 (2018-06-30)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Ուրուգվայ  2-1  ՊորտուգալիաՖիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի
Հանդիսական՝ 44,287[84]
Մրցավար՝ Սեզար Արտուրո Ռամոս (Մեքսիկա)
Կավանի  7'62'Պեպե  55'

1 Հուլիսի 2018 (2018-07-01)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Իսպանիա  1-1  ՌուսաստանԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[85]
Մրցավար՝ Բյորն Կյուպերս (Նիդերլանդներ)
Իգնաշևիչ  12' (ի.գ.)Ձյուբա  41' (11-1)
 Տասնմեկ մետրանոցներ 
Ինիեստա
Պիկե
Կոկե
Ռամոս
Ասպաս
3–4 Սմոլով
Իգնաշևիչ
Գոլովին
Չերիշև

1 Հուլիսի 2018 (2018-07-01)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Խորվաթիա  1-1  ԴանիաՆիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ
Հանդիսական՝ 40,851[86]
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Մանջուկիչ  4'Մ. Յորգենսեն  1'
 Տասնմեկ մետրանոցներ 
Բադել
Կրամարիչ
Մոդրիչ
Պիվարիչ
Ռակիտիչ
3–2 Էրիկսեն
Կյեր
Կռոն Դելի
Շյոնե
Ն. Յորգենսեն

2 Հուլիսի 2018 (2018-07-02)
18:00 ՍԱՄԺ (UTC+4)
Բրազիլիա  2-0  ՄեքսիկաԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 41,970[87]
Մրցավար՝ Ջանլուկա Ռոկկի (Իտալիա)
Նեյմար  51'
Ֆիրմինո  88'

2 Հուլիսի 2018 (2018-07-02)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Բելգիա  3-2  ՃապոնիաՌոստով Արենա, Դոնի Ռոստով
Հանդիսական՝ 41,466[88]
Մրցավար՝ Մալանգ Դիդյու (Սենեգալ)
Վերտոնգեն  69'
Ֆելաինի  74'
Շադլի  90+4'
Հարագուտի  48'
Ինուի  52'

3 Հուլիսի 2018 (2018-07-03)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Շվեդիա  1-0  ՇվեյցարիաԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,042[89]
Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Ֆորսբերգ  66'

3 Հուլիսի 2018 (2018-07-03)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Կոլումբիա  1-1Անգլիա  Օտկրիտիե Արենա, Մոսկվա
Հանդիսական՝ 44,190[90]
Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)
Մինա  90+3'Քեյն  57' (11մ.)
 Տասնմեկ մետրանոցներ 
Ֆալակաո
Խու. Կուարդադո
Մուրիել
Ուրիբե
Բակա
3–4 Քեյն
Ռաշֆորդ
Հենդերսոն
Թրիպեր
Դայեր

Քառորդ եզրափակիչ

6 Հուլիսի 2018 (2018-07-06)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Ուրուգվայ  0-2  ՖրանսիաՆիժնի Նովգորոդ (մարզադաշտ), Նիժնի Նովգորոդ
Հանդիսական՝ 43,319[91]
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Հաշվ.Վարան  40'
Գրիզման  61'

6 Հուլիսի 2018 (2018-07-06)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Բրազիլիա  1-2  ԲելգիաԿազան Արենա, Կազան
Հանդիսական՝ 42,873[92]
Մրցավար՝ Միլորադ Մեզիչ (Սերբիա)
Ռենատո Աուգուստո  76'Հաշվ.Ֆերնանդինյո  13' (ի.գ.)
Դե Բրույնե  31'

7 Հուլիսի 2018 (2018-07-07)
18:00 ՍԱՄԺ (UTC+4)
Շվեդիա  0-2  ԱնգլիաԿոսմոս Արենա, Սամարա
Հանդիսական՝ 39,991[93]
Մրցավար՝ Բյորն Կյուպերս (Նիդերլանդներ)
Հաշվ.Մագուայր  30'
Ալի  59'

7 Հուլիսի 2018 (2018-07-07)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Ռուսաստան  2-2  ԽորվաթիաՖիշտ Օլիմպիական մարզադաշտ, Սոչի
Հանդիսական՝ 44,287[94]
Մրցավար՝ Սանդրո Ռիչչի (Բրազիլիա)
Չերիշև  31'
Ֆեռնանդես  115'
Հաշվ.Կրամարիչ  39'
Վիդա  101'
 Տասնմեկ մետրանոցներ 
Սմոլով
Ձագոև
Ֆեռնանդես
Իգնաշևիչ
Կուզյաև
3–4 Բրոզովիչ
Կովաչիչ
Մոդրիչ
Վիդա
Ռակիտիչ

Կիսաեզրափակիչներ

10 Հուլիսի 2018 (2018-07-10)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Ֆրանսիա  1-0  ԲելգիաԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,286[95]
Մրցավար՝ Անրես Կունհա (Ուրուգվայ)
Ումտիտի  51'Հաշվ

11 Հուլիսի 2018 (2018-07-11)
21:00 ՄՍԺ (UTC+3)
Խորվաթիա  2-1 (ա.ժ.)  ԱնգլիաԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[96]
Մրցավար՝ Չյունեթ Չեկիր (Թուրքիա)
Պերիշիչ  68'
Մանջուկիչ  109'
Հաշվ.Թրիպեր  5'

Երրորդ տեղի համար հանդիպում

14 Հուլիսի 2018 (2018-07-14)
17:00 ՄՍԺ (UTC+3)
Բելգիա  2-0  ԱնգլիաԿրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ
Հանդիսական՝ 64,406[97]
Մրցավար՝ Ալիրեզա Ֆագհանի (Իրան)
Մենյե  4'
Էդ. Ազար  82'
Հաշվ.

Եզրափակիչ

15 Հուլիսի 2018 (2018-07-15)
18:00 ՄՍԺ (UTC+3)
Ֆրանսիա  4-2  ԽորվաթիաԼուժնիկի մարզադաշտ, Մոսկվա
Հանդիսական՝ 78,011[98]
Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)
Մանջուկիչ  18' (ի.գ.)
Գրիզման  38' (11մ.)
Պոգբա  59'
Մբապպե  65'
Հաշվ.Պերիշիչ  28'
Մանջուկիչ  69'

Վիճակագրություն

Ռմբարկուներ

64 հանդիպման ընթացքում խփվել է 169 գոլ։

6 գոլ
4 գոլ
3 գոլ
2 գոլ
1 գոլ
1 ինքնագոլ
  • Ազիզ Բեհիչ (ընդդեմ Ֆրանսիայի)
  • Ահմեդ Ֆաթի (ընդդեմ Ռուսաստանի)
  • Ազիզ Բուհադուզ (ընդդեմ Իրանի)
  • Օգենկարո Էտեբո (ընդդեմ Խորվաթիայի)
  • Տիագո Չոնեկ (ընդդեմ Սենեգալի)

Աղբյուր` ՖԻՖԱ[99]

Մրցանակային ֆոնդ

2018 թվականի ֆուտբոլի աշխաարհի առաջնության համար ՖԻՖԱ-ն տրամադրել է 657 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 181 միլիոն դոլարով (կամ 38 %) ավելի է քան 2014 թ․ ՖԻՖԱ 2014-ի մրցանակային ֆոնդից[100][101]։.

Աղյուսակ
ԴիրքԳումար (մլն $)Ընդամենը (մլն $)
1-ին տեղ3838
2-ին տեղ2828
3-ին տեղ2323
4-ին տեղ2222
5-ից 8-րդ տեղեր (1/4 դուրս մնացած)1664
9-ից 16-րդ տեղեր (1/8 դուրս մնացած)1296
17-ից 32-րդ տեղեր (փլեյ-օֆֆ չմտած)8128
պատրաստվելու համար (բոլոր 32)1,548
Club Benefits Programme209
Ընդամենը657

մրցանակային ֆոնդը նշված է դեղին գույնով

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ