Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia) ներկայացնում է Իտալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Աշխարհի քառակի չեմպիոն (1934, 1938, 1982, 2006), Եվրոպայի չեմպիոն (1968,2020), Օլիմպիական չեմպիոն (1936

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
իտալ.՝ Nazionale di calcio dell'Italia
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունSquadra Azzurra (Կապույտ թիմ)
Ստեղծման տարեթիվ1898
ՄիությունԻՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՌոբերտո Մանչինի
Թիմի ավագՋանլուիջի Բուֆֆոն
Ամենաշատ խաղերՋանլուիջի Բուֆֆոն (142)
ՌմբարկուԼուիջի Ռիվա (35) (1965 - 1973)
Հիմնական մարզադաշտՕլիմպիական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդITA
Ամենաբարձր դիրք1 (Ապրիլ-Հունիս 2007, Սեպտեմբեր 2007)
Ամենացածր դիրք16 (Ապրիլ 1998, Հոկտեմբեր 2010)
ԷԼՕ դասակարգում7
Ամենաբարձր դիրք1 (Հունիս 1934 – Մարտ 1940,
Դեկտեմբեր 1940 – Նոյեմբեր 1945,
Հուլիս–Օգոստոս 2006
)
Ամենացածր դիրք21 (Նոյեմբեր 1959)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Առաջին հանդիպում
Իտալիա Իտալիա 6 – 2 Ֆրանսիա Ֆրանսիա
(Միլան, Իտալիա; 15 մայիսի, 1910 թ.)
Ամենախոշոր հաղթանակ
Իտալիա Իտալիա 9 – 0 ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Բրենտֆորդ, Անգլիա; 2 օգոստոսի, 1948 թ.)
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա Հունգարիա 7 – 1 Իտալիա Իտալիա
(Բուդապեշտ, Հունգարիա; 6 ապրիլի, 1924)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն18 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունքՀաղթող 1934, 1938, 1982, 2006
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն8 (Առաջինը՝ 1968)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1968
Կոնֆեդերացիաների գավաթ
Մասնակցություն2 (Առաջինը՝ 2009)
Ամենալավ արդյունքԵրրորդ տեղ, 2013
Կայքfigc.it
 Italy national association football team Վիքիպահեստում

Պատմություն

Իտալական ֆուտբոլն ունի հարուստ պատմություն, որի ակունքները սկիզբ է առնում միջնադարյան կալչո խաղից։

Կալչո

Ֆլորենտական Կալչո, 1688 թ.

Միջնադարյան Իտալիայում ամենատարածված թիմային խաղերից էր ֆլորենտական կալչոն (իտալ. Calcio fiorentino - Ֆլորենտական կալչո), որի կանոնները գրել են դեռևս 1580 թվականին[1]։ Ըստ կանոնների խաղն անց էր կացվում 50x100մ չափսեր ունեցող հատուկ դաշտերում, իրար դեմ մրցում էին 2 թիմ։

Յուրաքանչյուր թիմ ուներ 27 խաղացող՝ 15 հարձակվող, 5 կիսապաշտպան, 4 պաշտպանի օգնական և 3 պաշտպան։ Խաղի կանոններին բարձունքից հետևում էին «սովորական» դատավորները, իսկ եթե նրանք սխալվում կամ չէին նկատում որոշ դրվագներ, օգնության էին գալիս “գերագույն” դատավորները։

Խաղի նպատակն էր հաղթել հակառակորդ թիմին, բոլոր հնարավոր ձևերով խփելով առավելագույն գոլեր։ Ֆլորենտական կալչոն համարվում է ժամանակակից ֆուտբոլի և ռեգբիի "նախահայրը"։

Իտալական ֆուտբոլի սկիզբ

Ակումբներ

1883 թվականին Իտալական Ջենովա քաղաքի անգլիական էմիգրանտները հիմնեցին առաջին՝ Ջենովայի քրիկետի և աթլետիտկայի ակումբը» (Genoa Cricket & Athletic Club)[2]։ Տասը տարի անց ակումբը վերանվանվում է «Ջենովա Քրիկետի և Ֆուտբոլի Ակումբ» (Genoa Cricket & Football Club, կամ Genoa C.F.C.)

1988 թվականից ակումբների միջև սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացվել։ Սակայն երկրի ֆուտբոլի առաջնություն դեռ չկար և հանդիպումները անցկացվում էին տեղային մակարդակով։

Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան հիմնվում է միայն 1898 թվականին, նույն թվականից էլ սկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը։ Երկրի առաջին չեմպիոն է դառնում Ջենովայի թիմը։

Հավաքական[3]

Իտալիայի առաջին հավաքականը։
15 մայիսի 1910 թ, Միլան, Իտալիա

1910 թվականի մայիսի 5-ին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան ընտրում և Միլան մարզումների է հրավիրում իտալական ակումբների 22 լավագույն մարզիկների։ Քանի որ տվյալ ժամանակահատվածում դեռ չկար պրոֆեսիոնալ մարզիչ հասկացությունը, ֆուտբոլիստներին առաջին խաղին “պատրաստում էր” ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Ումբերտո Մեացցան։ Դա է պատճառը, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առ այսօր կոչվում է “տեխնիկական կոմիսար”։

10 օր հետո՝ մայիսի 15-ին Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անցկացնում է իր առաջին հանդիպումը՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումն անցկացվում է Միլանի Չիվիկո Արենա մարզադաշտում։ Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացում է Միլան ակումբի հարձակվող Պիետրո Լանան (իտալ.՝ Pietro Lana), գրանցելով Իտալիայի ազգային հավաքականի պատմական առաջին գոլը։ Հանդիպումն ավարտվում է 6-2 հաշվով։

1911 թվականի հունվարի 6-ին Իտալիայի հավաքականը հանդիպում է Հունգարիայի ընտրանու հետ։ Ֆուտբոլիստները մարզադաշտ են մտնում կապույտ մարզազգեստով, որի պատճառով էլ երկրպագուներից ստանում են Squadra Azzurra (Կապույտ թիմ) մականունը։

Առաջին խաղից առ այսօր

Հավաքականի առաջին պաշտոնական մասնակցությունը միջազգային մրցաշարում կայացավ 1912 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող 5-րդ Օլիմպիական խաղերին։ Իտալացիների առաջին միջազգային մրցաշարն ավարտվեց ոչ բարեհաջող[4]՝ հավաքականը նախ պարտվեց ֆիներին 2։3 հաշվով, ապա Ավստրիայի ընտրանուն 1։5 հաշվով։

Կազմ

Հավաքականի կազմը 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ[5].

Տվյալները թարմ են 2014հունիսի 24-ի դրությամբ

ԽաղացողԾննդյան ամսաթիվ (Տարիք)Խաղեր (Գոլեր)Ակումբ
Դարպասապահներ
1Ջանլուիջի Բուֆֆոն (Ա)հունվարի 28, 1978 (46 տարեկան)142 (0) Յուվենտուս
12Սալվատորե Սիրիգուհունվարի 12, 1987 (37 տարեկան)9 (0) Պարի Սեն-Ժերմեն
13Մաթիա Պերիննոյեմբերի 10, 1992 (31 տարեկան)0 (0) Ջենոա
Պաշտպաններ
2Մաթիա Դե Շիլյոհոկտեմբերի 20, 1992 (31 տարեկան)12 (0) Միլան
3Ջորջո Կյելլինիօգոստոսի 14, 1984 (39 տարեկան)71 (4) Յուվենտուս
4Մատտեո Դարմիանդեկտեմբերի 2, 1989 (34 տարեկան)4 (0) Տորինո
7Ինյացիո Աբատենոյեմբերի 12, 1986 (37 տարեկան)21 (1) Միլան
15Անդրեա Բարձալիմայիսի 8, 1981 (42 տարեկան)50 (0) Յուվենտուս
19Լեոնարդո Բոնուչչիմայիսի 1, 1987 (36 տարեկան)38 (2) Յուվենտուս
20Գաբրիել Պալետտափետրվարի 15, 1986 (38 տարեկան)3 (0) Պարմա
Կիսապաշտպաններ
5Տիագու Մոտտաօգոստոսի 28, 1982 (41 տարեկան)23 (1) Պարի Սեն-Ժերմեն
6Անտոնիո Կանդրևափետրվարի 28, 1987 (37 տարեկան)22 (0) Լացիո
8Կլաուդիո Մարկիզիոհունվարի 19, 1986 (38 տարեկան)47 (4) Յուվենտուս
14Ալբերտո Ակվիլանիհուլիսի 7, 1984 (39 տարեկան)35 (5) Ֆիորենտինա
16Դանիելե Դե Ռոսսիհուլիսի 24, 1983 (40 տարեկան)97 (15) Ռոմա
18Մարկո Պարոլոհունվարի 25, 1985 (39 տարեկան)6 (0) Լացիո
21Անդրեա Պիռլոմայիսի 19, 1979 (44 տարեկան)112 (13) Յուվենտուս
23Մարկո Վեռատտինոյեմբերի 5, 1992 (31 տարեկան)8 (1) Պարի Սեն-Ժերմեն
Հարձակվողներ
9Մարիո Բալոտելլիօգոստոսի 12, 1990 (33 տարեկան)33 (13) Միլան
10Անտոնիո Կասսանոհուլիսի 12, 1982 (41 տարեկան)39 (10) Պարմա
11Ալեսսիո Չերչիհուլիսի 23, 1987 (36 տարեկան)13 (0) Տորինո
17Չիրո Իմմոբիլեփետրվարի 20, 1990 (34 տարեկան)4 (0) Բորուսիա Դորտմունդ
22Լորենցո Ինսինյեհունիսի 4, 1991 (32 տարեկան)6 (1) Նապոլի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։