Նիկո Շուլց

գերմանացի ֆուտբոլիստ

Նիկո Շուլց (գերմ.՝ Nico Schulz, ապրիլի 1, 1993(1993-04-01)[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Նիկո Շուլց
Nico Schulz
Շուլցը 2019 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԳերմանիա Գերմանիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 1993(1993-04-01)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
Հասակ181 սմ
Քաշ83 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար14
Պատանեկան կարիերա
2000-2010Գերմանիա Հերթա Բեռլին
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2010-2012Գերմանիա Հերթա Բեռլին II24(0)
2010-2015Գերմանիա Հերթա Բեռլին93(2)
2015-2017Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ13(1)
2017-2019Գերմանիա Հոֆենհայմ57(2)
2019-ներկաԳերմանիա Բորուսիա Դորտմունդ0(0)
Ազգային հավաքական
2008-2009Գերմանիա Գերմանիա Մ1611(0)
2009-2010Գերմանիա Գերմանիա Մ1712(0)
2010-2011Գերմանիա Գերմանիա Մ182(0)
2011-2012Գերմանիա Գերմանիա Մ1911(4)
2013-2015Գերմանիա Գերմանիա Մ2114(2)
2018-ներկաԳերմանիա Գերմանիա8(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 7-ի, 2019

Ակումբային կարիերա

Հերթա Բեռլին

Շուլցը Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինման մտնելով Գերմանիայի գավաթի Պֆուլենդորֆի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ռոտ-Վայս Օբերհաուզենի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Շուլցը խփեց 2013 թվականի մարտի 30-ին՝ Բոխումի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում նա օգնեց Հերթային հաղթել Երկրորդ Բունդեսլիգան՝ տեղափոխվելով Գերմանիայի առաջին դիվիզիոն[9][10]։

Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Շուլցը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[11]։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին նա կարմիր քարտ ստացավ Ֆրայբուրգի դեմ խաղում[12]։ 2015 թվականի մարտի 6-ին Շուլցը հեռացվեց խաղադաշտից Շտուտգարտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[13]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց ապրիլի 5-ին՝ Պադերբորնի դեմ խաղում[14]։ Հերթա Բեռլինի կազմում Շուլցը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Մյոնխենգլադբախ

2015 թվականի օգոստոսի 18-ին Շուլցը 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[15][16][17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Սևիլյայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Բորուսիայի կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Իբրահիմ Տրաորեին Քյոլնի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 12-ին Շուլցը ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[21][22]։ Իր առաջին և միակ գոլը Մյոնխենգլադբախի կազմում խփեց 2017 թվականի ապրիլի 29-ին՝ Մայնցի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[23]։ Բորուսիայի կազմում Շուլցը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հոֆենհայմ

2017 թվականի հուլիսի 8-ին Շուլցը 3 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[24][25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 10-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 18-ին Շուլցը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի Կայզերսլաուտերնի դեմ խաղում[30]։ Դեկտեմբերի 21-ին գերմանացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[31][32]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա գոլ խփեց Բավարիայի դեմ խաղում, սակայն մյունխենյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով[33]։ Հոֆենհայմի կազմում Շուլցը անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ

2019 թվականի մայիսի 21-ին Շուլցը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[34][35][36]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[37][38][39]։ Իր դեբյուտը Բորուսիայի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[40] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[41][42][43]։

Միջազգային կարիերա

Շուլցը ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[44]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[45]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում[46][47]։ Գերմանիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 5-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[48][49]։

Գերմանիայի ազգային հավաքական Շուլցը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 29-ին Յոախիմ Լյովի կողմից՝ Ֆրանսիայի և Պերուի դեմ խաղերի համար[50][51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[53][54][55]։ 2019 թվականի մարտի 24-ին Շուլցը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Գերմանիային[56][57]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[58]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Հերթա Բեռլին II2010–11Ռեգիոնալլիգա8080
2011–12140140
2012–131010
2013–141010
Ընդհանուր240000000240
Հերթա Բեռլին2010–11Բունդեսլիգա 221020230
2012–1320100201
2013–14Բունդեսլիգա23010240
2014–1528110291
2015–16101020
Ընդհանուր932500000982
Բորուսիա Մյոնխենգլադբախ II2016–17Ռեգիոնալլիգա2020
Բորուսիա Մյոնխենգլադբախ2015–16Բունդեսլիգա10001020
2016–171211030161
Ընդհանուր131104000181
Հոֆենհայմ2017–18Բունդեսլիգա2712051342
2018–193012150372
Ընդհանուր5724110100714
Բորուսիա Դորտմունդ2019–20Բունդեսլիգա0000001010
Կարիերայի ընդհանուր1895101141102147

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[58]

Գերմանիա
ՏարիԽաղերԳոլեր
201841
201941
Ընդհանուր82

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Սեպտեմբերի 9, 2018Ռեյն-Նեկար-Արենա, Զինսհայմ, Գերմանիա  Պերու2–12–1Ընկերական խաղ
2.Մարտի 24, 2019Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ  Նիդերլանդներ3–23–2Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Հերթա Բեռլին

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Շուլց» հոդվածին։